ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը լրացնել «և հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովմանը» բառերով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ նոր հասկացություններով. «վտանգավոր հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթներ (այսուհետ՝ վտանգավոր երևույթներ)` մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց նշանակությամբ, ինտենսիվությամբ, տևողությամբ կամ ըստ առաջացման ժամանակի` վտանգում են ազգաբնակչության կյանքը, առողջությունն ու ունեցվածքը, ինչպես նաև կարող են հասցնել զգալի նյութական վնասներ տնտեսության տարբեր ճյուղերին. անբարենպաստ հիդրոօդերևութաբանական երևույթներ` մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց ինտենսիվությամբ և տևողությամբ չեն հասնում վտանգավոր երևույթների չափանիշներին, սակայն կարող են որոշակի վնաս պատճառել. հիդրոօդերևութաբանական անվտանգություն` անձի, հասարակության և պետության պաշտպանվածությունը վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական ու հելիոերկրաֆիզիկական երևույթներից, եղանակակլիմայական պայմանների գլոբալ փոփոխությունների ազդեցությունից. դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ` այն օբյեկտները, որոնք ունեն դիտարկման տվյալների երկարատև և ամբողջական շարքեր կամ ընդգրկված են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային օդերևութաբանական կամ Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցերում:»: Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «իրականացնող» բառից հետո և 4-րդ մասը «Դիտարկումների պետական ցանցի» բառերից հետո լրացնել «հենակետային» բառով: Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի սկիզբը լրացնել «վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթների կանխատեսումների և ահազանգումների վերաբերյալ» բառերով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. մայիսի 26 Երևան ՀՕ-52-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-52-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.06.2008-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.06.04/33(623) Հոդ.530 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.04.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.05.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.06.2008 Հիմնական ակտ 30.04.2008, ՀՕ-52-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.02.2001, ՀՕ-145 07.02.2001, ՀՕ-145 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 ապրիլի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-52-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
