Մխիթարյան — ԼԴ/0002/01/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննության բաժանմունքում 2017 թվականի դեկտեմբերի 4-ին հարուցվել է թիվ 19164017 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, և նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Լուսինե Վիրաբյանը ճանաչվել է տուժող։ Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Վահիկ Սամվելի Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստ
Ամբողջ Տեքստ
ԼԴ/0002/01/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԼԴ/0002/01/18
Նախագահող դատավոր՝ Ն.Հովակիմյան
Դատավորներ` Ա.Ազարյան
Մ.Հարությունյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
Մ.ԱՎԱԳՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ`
Դ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
տուժող`
Լ.ՎԻՐԱԲՅԱՆԻ
2019 թվականի ապրիլի 11-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վահիկ Սամվելի Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի
2
փետրվարի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի և տուժող Լուսինե Վիրաբյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննության բաժանմունքում 2017 թվականի դեկտեմբերի 4-ին հարուցվել է թիվ 19164017 քրեական
գործը`
ՀՀ
քրեական
օրենսգրքի
137-րդ
հոդվածի
1-ին
մասով
նախատեսված հանցագործության հատկանիշներով, և նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Լուսինե Վիրաբյանը ճանաչվել է տուժող։
Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Վահիկ Սամվելի
Մխիթարյանի
նկատմամբ
որպես
խափանման
միջոց
է
ընտրվել
ստորագրություն չհեռանալու մասին:
2017 թվականի դեկտեմբերի 25-ին Վ.Մխիթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:
2018 թվականի հունվարի 19-ին Վ.Մխիթարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:
2018
թվականի
փետրվարի
5-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 21-ի դատավճռով Վ.Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի կանոններով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Վ.Մխիթարյանի նկատմամբ նույն դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 10-ի
3
դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նշանակված 160.000 ՀՀ դրամ տուգանքի չվճարված` 144.000 ՀՀ դրամից 100.000 ՀՀ դրամը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
3. Ամբաստանյալ Վ.Մխիթարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի`
2018
Վ.Մխիթարյանին
թվականի
ՀՀ
փետրվարի
քրեական
21-ի
օրենսգրքի
դատավճիռը
137-րդ
հոդվածի
բեկանել
է
և
1-ին
մասով
առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը և տուժող Լ.Վիրաբյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 22-ի և դեկտեմբերի 21-ի որոշումներով ընդունվել են վարույթ:
Դատավարության
մյուս
մասնակիցների
կողմից
վճռաբեկ
բողոքների
պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5.
Նախաքննության
մարմնի
կողմից
Վ.Մխիթարյանին
մեղադրանք
է
առաջադրվել այն բանի համար, որ ((…) նա կնոջից` Լուսինե Վիրաբյանից
ամուսնալուծվելուց հետո` 2017 թվականին, վերջինիս ու մոր` Սուսաննա Մարգարյանի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինչպես նաև Լուսինե Վիրաբյանին ծեծի ենթարկելու համար դատապարտվելու պատճառով Լ.Վիրաբյանի հետ ունենալով թշնամական հարաբերություններ, 2017 թվականի նոյեմբերի 21-ին` ժամը
18:15-ի
սահմաններում,
գտնվելով
Լոռու
մարզի
Արևաշող
գյուղում,
զանգահարել է Վանաձոր քաղաքի Տարոն-4 Կանակա 68/1 հասցեում բնակվող Լուսինե Վիրաբյանին և իրենց երեխային մշտապես տեսակցելն արգելելու և այդ հարցը դատական կարգով լուծելու առաջարկից զայրացած` սպառնացել է նույն օրը
4
(խփելե` սպանել Լուսինե Վիրաբյանին, իսկ հաջորդ օրը` Վանաձոր քաղաքի հրապարակում, կտրել մոր` Սուսաննա Մարգարյանի կոկորդը` սպանել նաև նրան, ապա 2017 թվականի նոյեմբերի 22-ին` ժամը 14:30-ի սահմաններում, երբ Վահիկ Մխիթարյանը ժամանել է Լուսինե Վիրաբյանի բնակության վայր և սկսել թակել դուռն ու պահանջել բացել այն` ստեղծելով սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ, այդ սպառնալիքները` կապված վերոգրյալ հանգամանքների հետ, Լուսինե Վիրաբյանի մոտ ընկալվել են իրական` առաջացրել վախ, տագնապ, իր անվտանգության
համար
անհանգստության
ոստիկանություն,
որից
հետո
Վահիկ
զգացում
Մխիթարյանը
և
նա
ահազանգել
դադարեցրել
է
է
իր
գործողությունները (…)ե1:
6. Առաջին ատյանի դատարանը, մեղավոր ճանաչելով Վ.Մխիթարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, հիմքում դրել է հետևյալ ապացույցները. տուժող Լ.Վիրաբյանի, վկա Ս.Մարգարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, Լ.Վիրաբյանի և Վ.Մխիթարյանի
առերես
հարցաքննության
և
այլ
փաստաթուղթ
ճանաչված
սկավառակի զննության արձանագրությունները2:
7. Տուժող Լ.Վիրաբյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Մխիթարյանն իր նախկին ամուսինն է, ով 2017 թվականի նոյեմբերի 21-ին` ժամը 18-ի սահմաններում զանգել է իրեն: Ինքն ասել է, որ երեխային տեսակցելու հարցը կկարգավորվի միայն դատարանի որոշմամբ և այսուհետ անարգել տեսակցություններ չեն լինի, քանի որ դրանք մշտապես ավարտվում
են
կոնֆլիկտներով
ու
վիճաբանություններով:
Նույն
պահին
Վ.Մխիթարյանը սկսել է սպառնալ` հայտարարելով. (Դե որ այդպես է քեզ խփելու եմ, իսկ հաջորդ օրը` Վանաձոր քաղաքի հրապարակում, կտրելու եմ մորդ կոկորդը` սպանելու եմ նաև նրանե, ապա հայհոյանքներ տվել: Ինքը սպառնալիքները ձայնագրել է իր բջջային հեռախոսով: Նոյեմբերի 22-ին, Վ.Մխիթարյանը զանգահարել է և հայտնել, որ գալիս է երեխային տեսակցելու, ապա պահանջել է բացել բնակարանի դուռը: Ինքը պատասխանել է, որ դուռը չի բացելու, որ իրեն չանհանգստացնի, հակառակ դեպքում կդիմի ոստիկանություն: Որոշ ժամանակ անց 1 ՏեԲս քրեական գործ, հատոր 1, էջ 171։
2 ՏեԲս քրեական գործ, հատոր 2, էջեր 45-51։
5
Վ.Մխիթարյանը թակել է իրենց բնակարանի դուռն ու պահանջել բացել այն, ասելով, որ եկել է երեխային տեսակցելու: Մերժում ստանալուց հետո Վ.Մխիթարյանը շարունակել է իր սպառնալիքները` հայտարարելով. (Բացի դուռը, քեզ խփելու եմ, դուրս արի խփելու եմե: Այդ ընթացքում տանը եղել է երեխայի հետ, և անհանգստանալով, որ նա կիրականացնի սպառնալիքները, վախից ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Վահիկ Մխիթարյանը կրկին անհանգստացնում է իրեն: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են իրենց բնակարան, որից հետո Վ.Մխիթարյանը դադարեցրել է իր գործողությունները, իսկ նրանց հեռանալուց հետո նորից շարունակել թակել լուսամուտներն ու դուռը և պահանջել բացել: Ինքը ստիպված կրկին ահազանգել է ոստիկանություն, այնուհետև հաղորդում է ներկայացրել կատարվածի մասին3:
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. ((…) Վերաքննիչ
դատարանը, անդրադառնալով որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված սկավառակի զննության արձանագրությանը, գտնում է, որ այն պետք է ճանաչել որպես անթույլատրելի ապացույց հետևյալ պատճառաբանությամբ. (…) Քրեական գործի նյութերում առկա՝ որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված սկավառակի զննության արձանագրության համաձայն՝ 2017թ. նոյեմբերի 21-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Վահիկ Մխիթարյանը զանգահարել է Լուսինե Վիրաբյանին և երեխային տեսակցելն արգելելու պատճառով մի քանի անգամ սպանության սպառնալիքներ է տվել նրան և մորը:
Ըստ գործի նյութերի, 2017թ. նոյեմբերի 21-ին` ժամը 18:30-ի սահմաններում Լուսինե Վիրաբյանը իր և Վահիկ Մխիթարյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը ձայնագրառել է հեռախոսով, որի մասին Վահիկ Մխիթարյանին չի տեղեկացրել: Այնուհետև հեռախոսը, որում առկա է եղել այդ ձայնագրառումը, ներկայացրել
է
հետաքննիչին,
ով
այն
տեղափոխել
է
սկավառակի
վրա,
փաթեթավորել, կնիքել և կցել է առարկա ներկայացնելու և վերցնելու մասին արձանագրությանը:
3
ՏեԲս նույն տեղում։
6
Այնուհետև, քրեական գործ հարուցելուց հետո, քննիչը զննել է սկավառակը, կազմել է զննության մասին արձանագրություն, վերջինը որպես այլ փաստաթուղթ ճանաչելով ապացույց՝ դրել է մեղադրական եզրակացության հիմքում: Վերաքննիչ
դատարանն
արձանագրում
է,
որ
Վահիկ
Մխիթարյանի
հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կատարվել է օրենքի խախտմամբ, առանց դատարանի թույլտվության, ոչ իրավասու անձի կողմից: Այսինքն խախտվել է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հետևաբար այդ հեռախոսային խոսակցության ձայնագրառման սկավառակը զննելու մասին արձանագրությունը պետք է դիտարկել որպես անթույլատրելի ապացույց՝ (թունավոր ծառի պտուղներիե տեսության համաձայն և հանել մեղադրանքի հիմքում դրված ապացույցների
շարքից,
քանի
որ
այն
ձեռք
է
բերվել
դատավարական
գործողությունների կատարման կարգի էական խախտմամբ, որն էլ հանգեցրել է Վահիկ Մխիթարյանի անձնական կյանքի գաղտնիության հիմնարար իրավունքի խախտման:
(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ միայն գործի ելքով շահագրգռված անձանց՝ տվյալ դեպքում տուժողի և նրա մոր ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն հետևության, որ հանցագործության դեպք տեղի է ունեցել:
(…) [Վ]երլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վահիկ Մխիթարյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը:
(...)
Ըստ գործի նյութերի ամբաստանյալը և տուժողը նախկին ամուսիններ են, նրանց
հարաբերությունները
լարված
են,
հետևաբար
տուժողի
սուբյեկտիվ
ընկալմամբ ամբաստանյալի կողմից հեռախոսով հնչեցրած սպառնալիքները՝ խփելու, սպանելու մասին, կարող էին գնահատվել որպես իրական: Սակայն արարքի որակման համար այն ածանցյալ նշանակություն ունի, առաջնայինն օբյեկտիվ իրադրության
գնահատումն
է։
Սույն
գործի
փաստական
հանգամանքների
վերլուծության և գնահատման արդյունքում Վերաքննիչ դատարանը եկավ այն
7
եզրահանգման, որ տվյալ դեպքում օբյեկտիվ հիմքեր չկան ամբաստանյալ Վահիկ Մխիթարյանի կողմից հեռախոսով, Արևաշող գյուղից Վանաձոր քաղաքում գտնվող նախկին կնոջ և զոքանչի հասցեին հնչեցրած սպանության սպառնալիքներն իրական գնահատելու համար, տուժողը ամբաստանյալի հետ ունեցած բացասական հարաբերությունների, այդ հարաբերությունների ֆոնի վրա ձևավորված իր հոգեկան լարված վիճակի պատճառով իրականությունը խեղաթյուրված է ընկալել, կարծիք հայտնելով, թե սպառնալիքն իրական է եղել։ Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս, հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սպառնալիքի բովանդակությունը՝ (կխփեմ կսպանեմե, շարժառիթը՝ երեխային տեսակցելն արգելելը, սպառնալիք տալու եղանակը՝ հեռախոսով, հանցավորի և տուժողի միջև առկա հարաբերությունների բնույթը:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ ամբաստանյալ Վահիկ Մխիթարյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1ին մասի հանցակազմը, քանի որ հանցակազմի տարրերից թեկուզ մեկի՝ տվյալ դեպքում հանցակազմի օբյեկտիվ կողմի բացակայությունը ինքնին վկայում է հանցակազմի, ուրեմն և հանցագործության բացակայության մասին: (...)ե4:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ
բողոքները
քննվում
են
հետևյալ
հիմքերի
սահմաններում
ներքոշարադրյալ հիմնավորումներով.
9. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը և տուժող Լ.Վիրաբյանն իրենց բողոքներում նշել են, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմնավորված չէ:
10.
Բողոքների
հեղինակները,
վկայակոչելով
Մարդու
իրավունքների
եվրոպական դատարանի մի շարք վճիռներ, փաստարկել են, որ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, մի շարք պայմանների պարագայում, քրեական դատավարությունում թույլատրելի է համարվում որպես ապացույց օգտագործել անձի կողմից կատարված ձայնագրությունը: Ուստի, սույն գործի փաստական հանգամանքները դիտարկելով այդ վճիռներում արտահայտած
4 ՏեԲս քրեական գործ, հատոր 3, էջեր 61-82։
8
դիրքորոշումների լույսի ներքո` բողոքաբերներն արձանագրել են, որ ստորադաս դատարանի
պնդումներն
խոսակցության
այն
ձայնագրառումը
մասին,
թե
կատարվել
ամբաստանյալի
է
օրենքի
հեռախոսային
խախտմամբ,
առանց
դատարանի թույլտվության, ոչ իրավասու անձի կողմից, ինչի արդյունքում խախտվել է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը, անհիմն են և հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին:
11. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանի հետևություններին և վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Վլադիկ Խաչատրյանի գործով որոշումը` բողոք բերած անձինք գտել են, որ սույն գործով ամբաստանյալի սպառնալիքները եղել են իրական` օբյեկտիվ հիմքեր առաջացնելով տուժողի համար վախենալու հնչեցված սպառնալիքների իրականացումից:
12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 23-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 21-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է։ Այդ շրջանակներում մասնավոր
անձի
հեռախոսային)
կողմից
գաղտնի
կատարված
ձայնագրառումը
խոսակցությունների
(այդ
որպես
օգտագործելու
ապացույց
թվում՝
թույլատրելիության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
I.
Մասնավոր
ձայնագրառումը.
անձի
կողմից
հեռախոսային
խոսակցությունների
9
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը
հետևյալն
ամբաստանյալ
է.
հիմնավո՞ր
Վ.Մխիթարյանի
է
արդյոք
տուժող
Լ.Վիրաբյանի
հետ
ունեցած
հեռախոսային
կողմից
խոսակցության
ձայնագրառման լազերային սկավառակի զննության արձանագրությունը Վերաքննիչ դատարանի
կողմից
անթույլատրելի
ապացույց
ճանաչելն
այն
պատճառաբանությամբ, որ ձայնագրությունը կատարվել է օրենքի խախտմամբ, առանց դատարանի թույլտվության, ոչ իրավասու անձի կողմից։
15. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (Պետական և
տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներովե։
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` (1. Յուրաքանչյուր ոք ունի
նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
2.
Հաղորդակցության
ազատությունը
և
գաղտնիությունը
կարող
են
սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության,
հանցագործությունների
կանխման
կամ
բացահայտման,
հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի
որոշմամբ,
անվտանգության
բացառությամբ
պաշտպանության
երբ
դա
համար
անհրաժեշտ
և
է
պետական
պայմանավորված
է
հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակովե: 15.1 ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարան),
մեկնաբանելով
Սահմանադրությամբ
2005
թվականի
նախատեսված`
փոփոխություններով
հեռախոսային
ՀՀ
խոսակցությունների
գաղտնիության իրավունքն ամրագրող նորմը, նշել է, որ այն նախատեսում է այդ իրավունքի սահմանափակման երեք համաժամանակյա նախապայման՝ ա) օրենքով սահմանված դեպքերում, բ) օրենքով սահմանված կարգով, գ) դատարանի որոշմամբ: Միաժամանակ,
Սահմանադրական
դատարանն
ընդգծել
է,
որ
իրավունքի
10
սահմանափակման օրինականության նկատմամբ դատական վերահսկողության պահանջը նպատակ է հետապնդում կանխել հնարավոր չարաշահումները և պաշտպանել անձին պետական իշխանության մարմինների կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքին անհարկի միջամտությունից5։
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝
(1.Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը:
2. Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգովե:
16.1
Վճռաբեկ
դատարանը
Վահագն
Խաչատրյանի
գործով
որոշմամբ
իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ անձնական կյանքի, այդ թվում՝ հաղորդակցությունների անձեռնմխելիության իրավունքն անձի՝ ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից6:
Անդրադառնալով մասնավոր անձի կողմից կատարված ձայնագրառման արդյունքում ձեռք բերված ապացույցի թույլատրելիության հարցին` Վճռաբեկ դատարանը Մելինե Մարգարյանի գործով գտել է, որ քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին ներկայացված և տուժողի ամուսնու կողմից կատարված՝ տուժողի և ամբաստանյալի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրառումը
պարունակող
լազերային
սկավառակը
ձեռք
է
բերվել
քրեադատավարական օրենքով սահմանված կարգի խախտմամբ։ Մասնավորապես, տուժողի
և
ամբաստանյալի
խոսակցությունների
լսման
և
ձայնագրառման
միջնորդություն դատարան չի ներկայացվել, դատարանը համապատասխան որոշում չի կայացրել։ Լազերային սկավառակը վարույթն իրականացնող մարմնին է 5
ՏեԲս ՀՀ սահմանադրական դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-926 որոշման 5-րդ կետը։
6 ՏեԲս Վահագն Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/11 որոշման 13-րդ կետը։
11
ներկայացրել տուժողը, ով հայտնել է, որ ձայնագրառումը կատարվել է իր ամուսնու կողմից։ Այսինքն՝ նշված փաստական տվյալը ձեռք է բերվել տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից՝ անձանց հաղորդակցվելու ձայնագրառման քրեադատավարական կարգի էական խախտմամբ։ Արդյունքում, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ նշված ձայնագրառման փորձաքննության եզրակացությունը թույլատրելի ապացույց չէ, քանի որ դրա հիմքում ընկած փաստական տվյալը` լազերային սկավառակի բովանդակությունը կազմող տեղեկատվությունը, ձեռք է բերվել օրենքի պահանջների խախտմամբ, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին7։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումներն արտահայտվել են այդ գործին բնորոշ այնպիսի փաստական հանգամանքների պայմաններում, ինչպիսիք են՝
- հեռախոսային խոսակցության ձայնագրության բովանդակությունը, ըստ ամբաստանյալի,
եղել
է
տուժողի
հետ
ձեռքբերված
նախնական
պայմանավորվածության արդյունք,
- ձայնագրառումն իրականացվել է ոչ թե իրավահարաբերության անմիջական մասնակցի, այլ երրորդ անձի՝ տուժողի ամուսնու կողմից8։
17. (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն` (1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան
կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես
նաև
անկարգությունների
կամ
հանցագործությունների
կանխման,
ՏեԲս Մելինե Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0081/01/ 11 որոշման 30-րդ կետը։
8
ՏեԲս http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14355223812276664։ 7
12
առողջության
կամ
բարոյականության
պաշտպանության
կամ
այլ
անձանց
իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակովե: 17.1
Վերոնշյալ
երաշխիքի
համատեքստում
Մարդու
իրավունքների
եվրոպական դատարանը`
- Schenk v. Switzerland գործով գտել է, որ մասնավոր անձի կողմից կատարված հեռախոսային
խոսակցության
դատապարտումը
չի
ձայնագրության
հանգեցրել
Եվրոպական
հիման
վրա
կոնվենցիայի
դիմումատուի
6-րդ
հոդվածի
խախտման։ Այդ ձայնագրությունը, որով հիմնավորվել էր դիմումատուի կողմից կնոջ սպանության
դրդչության
փորձի
կատարումը,
ներկայացվել
էր
քննիչին
և
հետագայում օգտագործվել դատարանում՝ մերժելով ձայներիզը գործի նյութերից հեռացնելու մասին դիմումատուի պահանջը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը,
Եվրոպական
կոնվենցիայի
խախտման
բացակայությունն
արձանագրելիս, ի թիվս այլնի, հաշվի է առել, որ՝ ա) դիմումատուն հնարավորություն է ունեցել, որից և օգտվել է, ձայնագրությունն ունկնդրելուց հետո վիճարկելու դրա իսկությունը և առարկելու այն որպես ապացույց օգտագործելու դեմ, բ) դիմումատուն դատական քննության սկզբից պահանջել և հասել է նրան, որ քննության առնվեն ձայնագրառողի գործողությունները, գ) դիմումատուի պաշտպանը կարողացել է առաջին
ատյանի
դատարանում
գործի
քննության
ժամանակ
որպես
վկա
հարցաքննել գաղտնի ձայնագրությունը կատարած անձին, դ) հեռախոսազրույցի ձայնագրությունը մեղադրական դատավճռի միակ ապացույցը չի եղել։ Ապացույցների թվից ձայնագրության բացառման մերժումը կապված է, մասնավորապես, այն բանի հետ, որ առկա են եղել ձայնագրության կապակցությամբ այն կատարած անձի՝ որպես վկա տրված ցուցմունքները։ Դատարանը նաև լսել է պաշտպանության կողմի միջնորդությամբ հրավիրված վկաներին։ Դատական ակտում ոչ մեկ անգամ ընգծված է, որ դատարանը, բացի ձայնագրությունից, հիմնվել է նաև այլ ապացույցների վրա, որոնք հիմնավորում էին այդ ձայնագրությունից բխող դիմումատուի մեղավորության մասին եզրահանգումը9,
- Turquin c. France գործով նշել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռքբերված ապացույցների օգտագործումը դեռևս բավարար չէ քրեական վարույթն ՏեԲս Schenk v. Switzerland գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1988 թվականի հուլիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 10862/84, կետեր 47-49։
9
13
անարդար համարելու համար, քանի որ մի կողմից՝ պաշտպանության իրավունքն ապահովված է, ինչը ենթադրում է հնարավորություն՝ վիճարկելու ապացույցի իսկությունը և դրա օգտագործումը դատական քննության ընթացքում, մյուս կողմից՝ անձի դատապարտումը հիմնված է եղել նաև այլ ապացույցների վրա։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համոզմամբ, խոսակցության ապօրինի
ձայնագրության
օգտագործումը
չի
զրկում
մեղադրյալին
արդար
դատաքննության իրավունքից, նույնիսկ եթե այն ձեռք է բերվել Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտմամբ։
Միաժամանակ,
նույն
որոշմամբ
Մարդու
իրավունքների
եվրոպական
դատարանն ընդգծել է, որ մասնավոր անձի գործողություններն իրավական կարգավորման ենթակա չեն և a priori չեն կարող որակվել որպես դատավարական գործողություններ,
այդուհանդերձ
դրանք
էական
դեր
ունեն
դատավորի
համոզմունքի ձևավորման համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ փաստել է, որ ներկայացվող ապացույցների թույլատրելիությունը կանոնակարգող իրավական կարգավորումների բացակայությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։ Սույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուշադրության է արժանացրել այն, որ դիմումատուն, ում դատապարտման հիմքում դրվել էր իր նախկին կնոջ կողմից կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, չի ժխտել դրա բովանդակությունը, այլ վիճարկել է դրան տրված մեկնաբանությունը։ Բացի այդ, դիմումատուն ոչ մեկ անգամ հարցաքննվել է առանց իր համաձայնության իրականացված ձայնագրության առնչությամբ։ Նա հնարավորություն է ունեցել մինչդատական
և
դատական
վարույթների
ժամանակ
արտահայտելու
իր
դիրքորոշումը ձայնագրության վերաբերյալ։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուշադրության է արժանացրել այն փաստը, որ քննարկվող ձայնագրությունը չի հանդիսացել միակ ապացույցը՝ վերապահված դատարանի սուվերեն
գնահատականին։
Նման
պայմաններում
Մարդու
իրավունքների
եվրոպական դատարանը մերժել է ներկայացված գանգատը վարույթ ընդունելը10,
ՏեԲս Turquin c. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2002 թվականի հունվարի 24-ի որոշումը, գանգատ թիվ 43467/98:
10
14
- Van Vondel v. The Netherlands գործով գտել է, որ զրուցակցի կողմից անձնական (հեռախոսային) խոսակցությունների ձայնագրառումը և նման ձայնագրության գաղտնի օգտագործումը per se չի խախտում Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, եթե այն արվել է անձնական միջոցներով, սակայն դա իր բնույթով պետք է տարբերակվի անհատի կողմից պաշտոնական` քրեական կամ այլ քննության ենթատեքստում և վերջինիս համար քննությունն իրականացնող պաշտոնատար անձանց
լռելյայն
համաձայնությամբ
և
տեխնիկական
աջակցությամբ
հաղորդագրությունները գաղտնի վերահսկելուց և ձայնագրելուց։ Սույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թեև ձայնագրառողի կողմից դիմողի զրույցների ձայնագրությունը կատարվել է կամավոր հիմունքներով և սեփական նպատակներով (իր ցուցմունքների արժանահավատությունը ցույց տալու և անձնական անվտանգության նկատառումներով), սակայն սարքավորումները տրամադրվել են իշխանությունների կողմից, ովքեր հրահանգներ են տվել` կապված այն հանգամանքի հետ, թե ինչ տեղեկություն է անհրաժեշտ ստանալ դիմողից11, -
Nechiporuk and Yonkalo v. Ukraine գործով ընդունելի չի համարել
ներպետական դատական ատյանների կողմից խոսակցության ձայնագրությունը գնահատման
չենթարկելը,
որին
հղում
էր
կատարելու
դիմումատուն։
Մասնավորապես, նշված ձայնագրությամբ դիմումատուի դատապարտման համար առանցքային վկան իբրև խոստովանել էր, որ զրպարտել է իրեն ոստիկանության աշխատակիցների ճնշումների ներքո։ Նման պայմաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ ներպետական դատարանը հիմք է ընդունել վկայի մերկացնող ցուցմունքները` անտեսելով կոնկրետ և գործին վերաբերող
փաստերը,
որոնք
կարող
էին
կասկածի
արժանահավատությունը և ճշգրտությունը, բացի այդ,
տակ
դնել
դրանց
համոզիչ կերպով չի
հաստատվել, որ վկան այդ ցուցմունքները տվել է իր կամքով և այն, որ ինքն այդ մասին պնդել է դատարանում, կարող է վկայել շարունակվող ճնշումների մասին։
ՏեԲս Van Vondel v. The Netherlands գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 38258/03, կետ 49: 11
15
Նման
պայմաններում
Մարդու
իրավունքների
Եվրոպական
դատարանն
արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում 12։
18. Նախորդ կետում վկայակոչված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 16.1-րդ կետում մեջբերված՝ Մելինե Մարգարյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումներն անհրաժեշտ է վերանայել և զարգացնել` ներքոշարադրյալ սահմաններում.
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնավոր անձանց կողմից կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը չպետք է նույնացնել քրեական հետապնդման մարմինների կողմից քրեադատավարական ճանապարհով
անձի
հաղորդակցության
վերահսկման,
այդ
թվում`
նրանց
իրազեկվածությամբ` քրեական կամ այլ պաշտոնական քննության համատեքստում համագործակցող անձանց կողմից իրականացված ձայնագրառման հետ, և դրանց համար սահմանված չափանիշները մեխանիկորեն կիրառել մասնավոր անձանց կողմից կատարված հեռախոսային խոսակցությունների ձայնագրության նկատմամբ։ Այսինքն, ի տարբերություն մասնավոր անձանց, որոնց գործողությունները, ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ենթակա չեն իրավական կարգավորման և չեն կարող որակվել որպես դատավարական գործողություններ, քրեական վարույթի հանրային մասնակիցները, հանրային շահի պաշտպանությունն ապահովելու
իրենց
գործառույթի
շրջանակներում,
անձի
հեռախոսային
խոսակցությունների գաղտնիությունը կարող են սահմանափակել բացառապես օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված կարգով և դատարանի որոշմամբ: Նշված չափանիշները ենթակա են վերագրման պետական իշխանության մարմիններին, ովքեր, ի տարբերություն մասնավոր անձանց, իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ուստի, նշված չափանիշները նպատակ են հետապնդում
կանխելու
պետական
իշխանության
մարմինների
հնարավոր
չարաշահումները և պաշտպանելու անձի անձնական ու ընտանեկան կյանքն անհարկի միջամտությունից։
ՏեԲս Nechiporuk and Yonkalo v. Ukraine գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 ապրիլի 21-ի վճիռը, գանգատ թիվ 42310/04, կետեր 276-281: 12
16
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մասնավոր անձի կողմից կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրությունը որպես ապացույց ճանաչելու և քրեական դատավարությունում օգտագործելու
հնարավորությունը
գնահատելիս
քրեադատավարական
կարգավորումները չպետք է մեկնաբանվեն չափազանց ձևականացված։ Այսինքն` հեռախոսային խոսակցության ձայնագրությունը մասնավոր անձի կողմից կատարելն ինքնին չպետք է դիտարկվի որպես անվերապահ հիմք` դրա օգտագործումը քրեական դատավարությունում բացառելու համար։ Այլ կերպ, ձայնագրությունը մասնավոր անձի կողմից կատարած լինելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես դատավարական այնպիսի խախտում, որի նկատմամբ կիրառելի կլինեն քրեական
հետապնդման
մարմիններին
վերագրվող
պահանջները
և
որն
անվերապահորեն կվկայի այն որպես ապացույց ճանաչելու անթույլատրելիության մասին։
18.1 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում սահմանել այն հակակշռող գործոնները, որոնք իրավակիրառողները պետք է գնահատեն մասնավոր անձի կողմից օրենքով չկանոնակարգված եղանակով կատարված հեռախոսային խոսակցության
ձայնագրության`
որպես
ապացույց
օգտագործելու
թույլատրելիությունն ըստ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների որոշելիս։ Մասնավորապես.
- հեռախոսային խոսակցության ձայնագրառման իրականացման պայմանները. Անհրաժեշտ
է
գնահատման
ենթարկել
այն
հանգամանքները,
որոնց
պարագայում իրականացվել է հեռախոսային խոսակցության ձայնագրառումը։ Այս առումով առանցքային նշանակություն ունի այն, թե արդյո՞ք հաղորդակցվող անձը ողջամտորեն ուներ կամ կարող էր ունենալ իր մասնավոր կյանքի գաղտնիության լեգիտիմ ակնկալիք։ Այսինքն` անձի գտնվելու վայրից (օրինակ` հասարակական վայրում
կամ
մասնավոր
տարածքում
տեխնիկական
սպասարկման
տեսաձայնագրող
սարքերի
գտնվելը),
միջոցների
հսկողության
ներքո
այդ
վայրում
հնարավոր
առկայությունից
(օրինակ`
զրուցելը),
հեռախոսազանգի
նպատակից (օրինակ` անանուն, գործնական կամ անձնական բնույթի զրույց ունենալը), ձայնագրված լինելու կամահայտնությունից (օրինակ` ձայնագրված
17
լինելուն համաձայնվելը կամ հրաժարվելը) և մասնավոր կյանքի գաղտնիության երաշխիքից օգտվելու մասին վկայող այլ հանգամանքներից ելնելով պետք է պարզել, թե անձը կարո՞ղ էր (պահանջել մեկուսացումե և ողջամտորեն ակնկալել, որ գտնվում է
անձնական
կյանքի
տիրույթում։
Նշված
երաշխիքի
լեգիտիմ
ակնկալիքի
առկայության պայմաններում միայն կարող է քննարկման առարկա դարձվել դրա սահմանափակման իրավաչափության հարցը,
-
հեռախոսային
խոսակցության
ձայնագրառմամբ
անձի
իրավունքների
անձի
իրավունքների
նկատմամբ իրականացված միջամտության բնույթը.
Հեռախոսային
նկատմամբ
խոսակցության
իրականացված
ձայնագրառմամբ
միջամտության
իրավաչափությունը
գնահատման
ենթարկելու համար էական նշանակություն ունի այն իրավունքների շրջանակի պարզումը,
որոնք
շոշափվել
են
իրականացված
գաղտնի
ձայնագրությամբ։
Մասնավորապես, պետք է հստակեցնել, թե իրականացված ձայնագրառմամբ անձի ո՞ր իրավունքն է միջամտության ենթարկվել, այն է` մասնավոր և ընտանեկան կյանքի, հաղորդակցության ազատության և գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, թե՞ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված այլ հիմնական իրավունքները։
- հեռախոսային խոսակցության ձայնագրառման նպատակը.
Մասնավոր
անձի
կողմից
կատարված
հեռախոսային
խոսակցության
ձայնագրառումը որպես ապացույց օգտագործելու հնարավորությունը որոշելիս պետք է գնահատման ենթարկել ձայնագրության իրականացման նպատակը։ Այսպես, կատարված ձայնագրառումը պետք է հետապնդած լինի իրավաչափ նպատակ, այն է` պաշտպանելու անձի իրավունքներն ու օրինական շահերը, ուղղված լինի հակաիրավական վարքագծի կանխմանը, բացահայտմանը և նշանակալի մասնավոր շահերը («significant private interest») պաշտպանելուն: Միաժամանակ, հարկ է նշել, որ որպես իրավաչափ նպատակ կարող է դիտարկվել նաև մասնավոր անձի կողմից հեռախոսային
խոսակցության
ձայնագրառումն
անձի
անմեղությունը
կամ
այլուրեքությունն ապացուցելու համար։ Այլ կերպ, հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է արդարացված համարվել, եթե հետապնդել է անձի իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակ,
18
- հանրային և մասնավոր շահերի հարաբերակցությունը.
Մասնավոր
անձի
կողմից
կատարված
հեռախոսային
խոսակցության
ձայնագրառումը որպես ապացույց օգտագործելու հնարավորությունը որոշելիս առանցքային նշանակություն ունի մրցակցող շահերի, այն է` մի կողմից` հաղորդակցվող անձի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի և մյուս կողմից` հանցագործության կանխման, բացահայտման հանրային շահի հարաբերակցության գնահատումը։ Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ հանրային շահի պաշտպանության տեսանկյունից անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը պետք է լինի առավել ծանրակշիռ
և
գերակայի
այլ
անձի
իրավունքների
նկատմամբ
օրենքով
կանոնակարգված ընթացակարգերի կիրառմամբ միջամտություն իրականացնելու անհրաժեշտությանը։
Այսինքն` անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք ընտրված միջոցը՝ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, արդարացված էր սպառնացող վտանգի բնույթին և հետևանքներին համապատասխան այն կանխելու, չեզոքացնելու կամ բացահայտելու համար ու ունե՞ր ծանրակշիռ արդարացում («weighty justification»)։ Այս առումով հատկանշական կարող են լինել անձի կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգի, ահաբեկչության, շորթման, պատանդ վերցնելու, խոշտանգման, թրաֆիքինգի կամ դրանց համարժեք հանրային վտանգավորություն ներկայացնող այլ դեպքերում հեռախոսային խոսակցության ձայնագրման միջոցով մասնավոր անձի
կողմից
իրավունքների
և
օրինական
շահերի
պաշտպանության
իրականացումը։
Միաժամանակ, մրցակցող շահերի միջև հարաբերակցությունը գնահատելիս, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նաև այն, թե արդյո՞ք գործի փաստական հանգամանքների համատեքստում ողջամտորեն բացակայել են այլընտրանքային` անձի իրավունքների նկատմամբ նվազ միջամտության միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունները։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ լիարժեք մասնավորության լեգիտիմ ակնկալիքի դեպքում, երբ խոսակցությունն առնչվում է խորապես անձնական բնույթ կրող տեղեկություններին (օրինակ` ինտիմ
19
բնույթի), պաշտպանվող հանրային շահի կշիռը պետք է լինի առավել բարձր` արդարացնելով որպես իրավական պաշտպանության վերջին միջոց (last resort) հեռախոսային խոսակցության ձայնագրառումը,
- հեռախոսային խոսակցության ձայնագրառման շարժառիթները.
Այս առումով կարևոր նշանակություն ունի հեռախոսային խոսակցության ձայնագրառման
դրդապատճառների
անհրաժեշտ
որոշել,
է
թե
արդյո՞ք
ուսումնասիրությունը։
անձը
Մասնավորապես,
հեռախոսային
խոսակցությունը
ձայնագրելիս գործել է բարեխղճորեն, թե չարամիտ դիտավորությամբ։ Որպես այդպիսին, դրանք ենթակա են գնահատման ըստ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների` համակողմանի
և
օբյեկտիվ
ուսումնասիրման
ենթարկելով
ձայնագրառողի վարքագիծը։ Չարամիտ դիտավորության մասին կարող է վկայել այն, որ
անձը
հեռախոսային
խոսակցության
ձայնագրառումը
կանխամտածված
կատարած լինի խաբեության կամ հաղորդակցվողի վստահությունը չարաշահելու միջոցով` ներկայացնելով խոսակցության հիմնական բովանդակությունից կտրված, օբյեկտիվ իրականությունը խեղաթյուրող տեղեկատվություն։ Ձայնագրառողը չպետք է նպաստած լինի հեռախոսային խոսակցության բովանդակության ձևավորմանը՝ սադրելով, դրդելով այլ անձի` իր համար (բարենպաստե տեղեկատվություն հայտնել: Միաժամանակ,
ներկայացված
ձայնագրառման
ամբողջականության
այնպիսի
խախտումը, մոնտաժումը կամ փոփոխությունը, որը ողջամտորեն կարող է խեղաթյուրել խոսակցության բովանդակությունը, ևս կարող է վկայել ձայնագրառողի չարամիտ դիտավորության մասին,
- հեռախոսային խոսակցության ձայնագրառման սուբյեկտը.
Ձայնագրությունը
որպես
ապացույց
օգտագործելու
հնարավորությունը
գնահատելիս իրավակիրառողները պետք է ուշադրություն դարձնեն նաև այն հանգամանքին, թե ում կողմից է այն կատարվել` հեռախոսային խոսակցության անմիջական մասնակցի, թե երրորդ անձի: Վերջին դեպքում որպես բացառիկ միջոց հեռախոսային խոսակցության ձայնագրառումը կարող է արդարացվել հանրային շահի, իրավական պաշտպանության առարկայի կարևորությամբ,
-
հեռախոսային
ընթացքում.
խոսակցության
ձայնագրառումը
քրեական
վարույթի
20
Մասնավոր
անձի
կողմից
կատարված
հեռախոսային
խոսակցության
ձայնագրառումը որպես ապացույց օգտագործելու հնարավորությունը որո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 ապրիլի, 2019 թ.
- Գործի #:
- ԼԴ/0002/01/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
