Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ/0403/07/19
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ/0403/07/19

Վճռաբեկ դատարանԵԴ/0403/07/1930 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 282. Քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները · Հոդված 172. Ծառայողական և առևտրային գաղտնիքի ստացումը և պահպանումը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը․ 1. 2018 թվականի մայիսի 2-ին ՀՀ ՊԵԿ ԻՀ և ՎՎԻ վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը, որը 2018 թվականի հունիսի 13-ին ընդունվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթ։ 1. 1. 2018 թվականի հունիսի 29-ին թիվ [անընթեռնելի] քրեական գործի նյութերով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ [անընթեռնելի]

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0403/07/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Մ․Մակյան

2026 թվականի ապրիլի 30-ին

քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0403/07/19 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը․

1. 2018 թվականի մայիսի 2-ին ՀՀ ՊԵԿ ԻՀ և ՎՎԻ վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը, որը 2018 թվականի հունիսի 13-ին ընդունվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչության վարույթ։ 1.

1. 2018 թվականի հունիսի 29-ին թիվ [անընթեռնելի] քրեական գործի նյութերով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը և ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ 2019 թվականի հունիսի 29-ին ընդունվել է վարույթ։

1.

2. 2018 թվականի սեպտեմբերի 6-ին թիվ [անընթեռնելի] քրեական գործի նյութերով ՀԸ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ [անընթեռնելի] քրեական գործը, որը 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար։ 1.

3. 2019 թվականի փետրվարի 15-ին որոշում է կայացվել [անընթեռնելի] որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Վ.Բալյանի միջնորդությունը բավարարվել և թույլատրվել է ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերից առգրավել 1999 թվականի հուլիսի 24-ից մինչև 2019 թվականի փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածի՝ մեղադրյալ [անընթեռնելի]

3

[անընթեռնելի] բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, այդ թվում՝ հաշվեհամարների, դրանց գումարային շարժի և դրամական փոխանցումների վերաբերյալ։

3. Մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բեկանվել և փոփոխվել է՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչ Վ.Բալյանին թույլատրվել է ՀՀ կենտրոնական բանկի միջոցով [անընթեռնելի] տարածքում գործող բոլոր բանկերից առգրավել 2008 թվականի հունվարի 01-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում՝ մեղադրյալ [անընթեռնելի]

[անընթեռնելի] բանկային

գաղտնիք կազմող, այդ թվում՝ հաշվեհամարների, դրանց գումարային շարժի և դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկությունները։

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը, որը Վճռաբեկ դատարանի 2025

4

թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ սխալ է մեկնաբանել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը։

5.

1. Ի հիմնավորումն վերոգրյալի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը քննչական գործողության կատարման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետները մեկնաբանելով որպես պահանջվող տեղեկատվության ստացման վերաբերյալ ժամանակագրական նշում՝ անտեսել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը, համաձայն որի՝ դատարանն իրավունք ունի օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար պահանջել լրացնել ներկայացված միջնորդությունը, իսկ կարգավորմամբ նշված չէ, որ միջնորդության լրացումը ենթադրում է բացառապես գրավոր փաստաթղթային լրացում, ինչն էլ կապված է պահանջվող լրացման բովանդակությունից։ Բողոքաբերի պնդմամբ՝ իրավակիրառ մարմինների առջև դրված չէ անձի իրավունքներին և ազատություններին միջամտելու հստակ ժամանակահատվածի ներկայացման քրեադատավարական պահանջ, իսկ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը վերաբերում է միջնորդությամբ ներկայացվող քննչական գործողության կատարման ժամկետին, որի նպատակն է բացառել վարույթն իրականացնող մարմնի հայեցողությամբ անձի իրավունքների կամայական սահմանափակումները կամ ․ դրանց միջամտությունները։

5.

2. Բողոքաբերի պնդմամբ՝ քրեադատավարական օրենքով, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով սահմանված չէ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների և անձին մեղսագրված առերևույթ հանցանքի կատարման ժամանակահատվածի ուղիղ համընկնման պահանջ, այլ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների

5

բացահայտման խնդիրը սերտորեն առնչվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության ապահովման քրեական դատավարության հիմնաքարային խնդրին։ Քրեական վարույթով հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու և փողերի լվացման մեջ մեղադրվող [անընթեռնելի] ու վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ տեղեկատվության ստացումն անձի և ընկերությունների գործունեության ողջ ժամանակահատվածի համար հետապնդել է իրավաչափ նպատակ, այն է՝ հիմնավորելու և ստուգելու ֆինանսական առերևույթ հանցավոր գործունեության իրականացումը և դրանով պետության տնտեսական բարեկեցությանը վնաս պատճառելը։

5.

3. Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բավարար չափով հիմնավոր և պատճառաբանված է, այն բխում է քննիչի կողմից ներկայացված պահանջից, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավման ժամանակահատվածի սկիզբը և ավարտը որոշվել է [անընթեռնելի] կողմից ծավալած գործունեության ժամանակահատվածով, [անընթեռնելի]

իսկ տեղեկատվության ստացման սկիզբը հաշվվել է նրա չափահաս դառնալու օրվանից մինչև միջնորդության ներկայացման օրը։ Բողոքաբերի պնդմամբ՝ [անընթեռնելի] բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ [անընթեռնելի]

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

5.

4. Միաժամանակ բողոքաբերը նշել է, որ [անընթեռնելի]

մեղադրյալ [անընթեռնելի] և վերջինիս հետ

փոխկապակցված ընկերությունների բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ տեղեկությունների ստացումը՝ սկսած [անընթեռնելի] չափահաս դառնալու ժամանակահատվածից մինչև միջնորդության քննարկումը, տվել է անհրաժեշտ արդյունքները, դրանց հիման վրա [անընթեռնելի] բացի, հանրային քրեական հետապնդում է հարուցվել այլ անձանց նկատմամբ ևս, իսկ [անընթեռնելի] ներկայացված մեղադրանքը

6

խստացվել է և վերջինիս մեղադրանք է ներկայացվել հանցանքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը և բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատարանում՝ քննչական խմբի քննիչը պնդեց միջնորդությունը: Դատարանից խնդրեց միջնորդությունը բավարարելու դեպքում թույլատրել ստանալ 1999թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածի տեղեկությունները: [անընթեռնելի] (...)

Քննվող միջնորդության մեջ նշված հանգամանքները հիմնավորելու նպատակով՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդությանը կից Դատարան է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում թիվ [անընթեռնելի] քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով թիվ [անընթեռնելի] քրեական գործը հարուցելու մասին 2018թ. սեպտեմբերի 06-ի որոշման, [անընթեռնելի] որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2019թ. փետրվարի 15-ի որոշման, [անընթեռնելի]

[անընթեռնելի] ինչպես նաև նրա մասնակցությամբ

էլեկտրոնային քաղվածքների, [անընթեռնելի] ՍՊ ընկերությունների վերաբերյալ [անընթեռնելի] ՓԲ ընկերությունների կանոնադրությունների, [անընթեռնելի] հասարակական կազմակերպության կանոնադրության

պատճենները և այլ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ մարդու իրավունքների և ազատությունների իրացումը պետք է հակակշռվի ավելի լայն հանրային շահով, հաշվի առնելով, որ թե Եվրոպական

7

կոնվենցիան և թե ՀՀ Սահմանադրությ ությունն իրավաչափ են համարում անձի համապատասխան իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքների պաշտպանության հաս մար, հաշվի առնելով նաև, որ Եվրոպական դատարանն իրավաչափ է համարել Եվրոպական կոնվենցիայի 8-[անընթեռնելի] հոդվածով սահմանված իրավունքների սահմանափակումը՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավաչափ նպատակների шир պահովման համար, նկատի ունենալով նաև, որ մասնավոր շահը չի կարող չարդարացված կերպով գերակայել հանցագործությունների բացահայտման հանրային շահի նկատմամբ՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում նշված՝ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ տեղեկությունների շրջանակը ներառում է նաև մեղսագրվող հանցավոր արարքներին անմիջականորեն առնչվող իրավաբանական անձանց և քաղաքացիներին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, այդ թվում` մեղադրյալ [անընթեռնելի] անվամբ և նրա մասնակցությամբ կառավարվող ընկերությունների բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։

Այդ պատճառաբանությամբ Դատարանը գտնում է, որ հիմնավորված է քննիչի պատճառաբանությունն այն մասին, որ քրեական գործով անհրաժեշտ է ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերից առգրավել 1999թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածի՝ մեղադրյալ [անընթեռնելի] կառավարվող՝ [անընթեռնելի] ինչպես նաև նրա մասնակցությամբ [անընթեռնելի]

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

[անընթեռնելի]

[անընթեռնելի] բանկային գաղտնիք կազմող

8

տեղեկությունները, այդ թվում՝ հաշվեհամարների, դրանց գումարային շարժի և դրամական փոխանցումների վերաբերյալ, քանի որ դրանք ստանալու արդյունքում կարող են հաստատվել կամ հերքվել մեղադրյալ [անընթեռնելի] առաջադրված մեղադրանքում նշված հանգամանքները(…)»։

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Հայցվող թույլտվությանն անմիջականորեն առնչվող փաստական հանգամանքների համակարգային վերլուծության համատեքստում գնահատելով վարույթն իրականացրած նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդության հիմքերը և հիմնավորումները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավման թույլտվություն ստանալու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դրա վերաբերելիության մասով հիմնավոր է, քանի որ միջնորդության և դրան կից ներկայացված փաստական տվյալների և տեղեկությունների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ բավարար հիմքեր կան ողջամտորեն ենթադրելու, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացումից ակնկալվող տվյալներն, ի վերջո, քրեական վարույթի համար կարող են վերածվել փոխկապակցված, վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների, մասնավորապես՝ հնարավոր կլինի պարզել հիշյալ միջնորդությամբ արծարծվող հարցերի շրջանակը:

Այս առնչությամբ հարկ է ընդգծել, որ հիշյալ միջնորդությամբ, ի թիվս այլնի, առկա է արձանագրում նաև այն մասին, որ [անընթեռնելի] խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամտի՝ պետական բյուջե չվճարված [անընթեռնելի] ՀՀ դրամի եկամտային հարկի ծագման աղբյուրը և իրական բնույթը, այն օրինականացրել է՝ մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու և այդ եկամուտները գույքի ձեռքբերմանն ուղղելու եղանակով:

Արձանագրելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննիչը դատարանին ներկայացրել է բավարար հիմնավորումներ առ այն, որ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներն այլ կերպ, քան բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռք բերման եղանակով, ողջամիտ և հավանական չէ, ավելին, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, նման հանցատեսակներով գործերի քննությունն

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 52-55։

9

սռանց բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ձեռք բերման հնարավոր չէ և չի կարող արդյունավետ լինել։

Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդության շրջանակներում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտությունը ոչ համաչափ գնահատվել չի կարող։ Այսինքն՝ առկա պայմաններում, Առաջին ատյանի դատարանին ներկայացվել են բավարար տվյալներ ու տեղեկություններ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության, որ առկա է վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցվող թույլտվությամբ ակնկալվող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու անհրաժեշտություն: Հետևաբար, հաշվի առնելով ներկայացված միջնորդության փաստական հանգամանքները, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ առկա են եղել բավարար հիմքեր՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցվող սահմանափակումն արդարացված դիտարկելու առնչությամբ: Անդրադառնալով արդեն Բողոքաբերի փաստարկին առ այն, որ՝ «(…) ակնհայտ է, որ հիմնովին խախտվել է <<համաչափության>> սկզբունքը: Մասնավորապես, ինչպես ասվեց վերևում, [անընթեռնելի] վերագրված են եղել գործողություններ, որոնք [ըստ առաջադրված մեղադրանքի] կատարել են 2014-2015 թվականներին։ Մինչդեռ Դատարանը որոշել է թույլատրել ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերից առգրավել մեղադրյալ [անընթեռնելի] և նրա հետ կապ ունեցող իրավաբանական անձանց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները՝ սկսած 1999թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածի համար (...)», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննիչը, անտեսելով հիշյալ ժամանակ գործող քրեադատավարական օրենքում առկա հստակ պահանջը, իր կողմից ներկայացված միջնորդության մեջ չի հստակեցրել և չի նշել, թե ինչ ժամանակային կտրվածքով է անհրաժեշտ համարում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավումը և որոնք են այդ կոնկրետ ժամանակահատվածի անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալները։ Նման հիմնավորումներ և եզրահանգում առկա չեն նաև Առաջին ատյանի դատարանի որոշման հետևություններում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը և դրանում նշելով որոշակի ժամանակահատված՝ կայացրել է այս առումով ոչ իրավաչափ և չպատճառաբանված դատական ակտ:

10

(...)

Վերոգրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2019 թվականի փետրվարի 18-ին կայացված դատական ակտը՝ հայցվող միջամտության ժամկետների հիմնավորման մասով պատճառաբանված չէ՝ պատշաճ կերպով փաստարկված չէ, թե ինչ հիմնավորումներով է Դատարանը գտել, որ քննիչի միջնորդությունը պետք է բավարարվի 1999թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով, այն պայմաններում, երբ համաձայն միջնորդության՝ [անընթեռնելի] իրեն մեղսագրվող արարքները կատարել է 2014-2015 թվականներին:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց ձեռք բերելու և դրա ժամկետի հետ կապված ենթադրությունը չի կարող հիմնավորվել ընդհանրական բնույթի ձևակերպումներով, այլ այն պետք է ունենա բավարար աստիճանի հիմնավորում, որպիսի հանգամանքը սույն դեպքում բացակայում է: [անընթեռնելի]

11

Ուսումնասիրելով քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև՝ դրա համար հիմք հանդիսացած՝ 2019 թվականի փետրվարի 15-ին կայացված՝ «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիշյալ որոշման և Դատարան ներկայացված միջնորդության մեջ, բացի այդ փաստաթղթերում առկա՝ ենթադրյալ հանցագործությունների մասին վկայող ժամանակային տվյալների, այլ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Ավելին, չկա որևէ տեղեկություն առ այն, որ 1999 թվականից մինչև 2008 թվականը կամ 2016 թվականից մինչև 2019 թվականի ավարտը [անընթեռնելի] կողմից կատարվել է հանցակազմի օբյեկտիվ կողմին բնորոշ այնպիսի ենթադրյալ գործողություն, որը կարող էր բերելու նախաքննական մարմնին կամ Դատարանին այն հետևության, որ անհրաժեշտ է ստանալ նաև այդ ժամանակահատվածի վերաբերյալ մեղադրյալի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ևս:

[անընթեռնելի]

12

14

պաշտպան

Հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը գալիս է եզրահանգման, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2019 թվականի փետրվարի 18-ին կայացված թիվ ԵԴ/0403/07/19 որոշումը՝ հայցվող միջամտության ժամկետի կտրվածքով պատշաճ պատճառաբանված չէ, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ [անընթեռնելի] կողմից ներկայացված

վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասամբ, այն է՝ թիվ [անընթեռնելի] քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին պետք է թույլատրել ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերից առգրավել 2008 թվականի հունվարի 01-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի կտրվածքով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները(…) 2»։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 24-43։

15

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բեկանելու և փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

10. ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝

«Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»:

ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը՝ համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար:

2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն, ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, համապատասխան գործողությունների կատարման ժամկետը, տեղը, անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար։ Եթե այդ նյութերը բավարար չեն, դատավորն իրավունք ունի պահանջել՝ լրացնել դրանք»:

11. Վճռաբեկ դատարանն իր կողմից ձևավորած նախադեպային իրավունքում արձանագրել է, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն օրենսդիրն ընդգրկել է սահմանափակ մատչելի տեղեկությունների շարքում՝ նախատեսելով դրանց պահպանության որոշակի իրավական ռեժիմ։ Նշված իրավական ռեժիմի կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում այդ տեղեկությունների բացահայտման հնարավորությունը

3

16

նախատեսող իրավական նորմերը։ Բանկային փաստաթղթերում ներառված տեղեկատվությունը հանդիսանում է անհատի վերաբերյալ անձնական տվյալ, ուստի դրա բացահայտման դեպքում միջամտություն է տեղի ունենում անձնական կյանքը հարգելու իրավունքին։ Այդ պարագայում, երբ հավասարակշռության է բերվում բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության օգտագործմամբ հանցագործությունը բացահայտելու հանրային շահը, ու բանկային գաղտնիքի պահպանման մասնավոր շահը, հարկավոր է հաշվի առնել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները։

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը նախատեսել է քննչական գործողություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման բովանդակային կոնկրետ պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն հնարավոր է դատարանի կողմից դրա կապակցությամբ պատճառաբանված որոշման կայացումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է միջնորդության կապակցությամբ նյութերի լրացման հնարավորություն։ Այսինքն՝ դատարանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահանջել լրացուցիչ տվյալներ և նյութեր` միջամտության օրինականության և հիմնավորվածության լիարժեք ստուգման նպատակով։ Հետևաբար, միջնորդության մեջ առկա հնարավոր թերությունները չեն կարող ինքնին դիտվել որպես թույլտվության տրամադրման հարցի քննարկումը բացառող հանգամանք, եթե դրանք ենթակա են լրացման և չեն խաթարում դատարանի կողմից սահմանադրական իրավունքների սահմանափակման համաչափության և անհրաժեշտության գնահատման հնարավորությունը։ Այս մոտեցումը բխում է արդյունավետ դատական վերահսկողության, ինչպես նաև հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից։

Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է այն հանգամանքը, որ ի տարբերություն գործող քրեադատավարական կարգավորումների, նախկին Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0015/07/13, Կարեն Հարությունյանի և այլոց գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0223/07/14 որոշումները։

17

քրեադատավարական կարգավորումներով քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու կարգավորումներ առկա չեն եղել և դատարանի կողմից միջնորդության բովանդակային պահանջների ստուգումը և միջնորդության լուծումն իրականացվել է մեկ ընթացակարգի շրջանակներում։

Անդրադառնալով համապատասխան գործողությունների կատարման ժամկետը նշելու պարտականությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պահանջն ուղղակիորեն վերաբերում է քննչական գործողության կատարմանը, այլ ոչ թե հայցվող տեղեկատվության ծավալին։ Համապատասխան գործողության կատարման ժամկետը նշելու հրամայականը կոչված է ապահովելու դատական վերահսկողությունը հենց քննչական գործողության կատարման տևողության նկատմամբ՝ երաշխավորելով, որ անձանց սահմանադրական իրավունքների սահմանափակումը իրականացվի հստակ սահմանված և վերահսկելի ժամանակահատվածում։ Նշվածը նաև համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ձևավորված համաչափության թեստին, քանի որ «արդյո՞ք թույլտվության շրջանակը ողջամտորեն սահմանափակ էր» արտահայտությունը վերաբերում է միջամտող գործողության կատարման տևողությանը*:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է և թույլատրել ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերից առգրավել 1999 թվականի հուլիսի 24-ից մինչև 2019 թվականի փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածի՝ մեղադրյալ [անընթեռնելի] և նրա մասնակցությամբ կառավարվող ընկերությունների բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, այդ թվում՝ հաշվեհամարների, դրանց գումարային շարժի և դրամական փոխանցումների վերաբերյալ,

Վերաքննիչ դատարանը՝ մասնակի բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանին ներկայացվել են բավարար տվյալներ ու տեղեկություններ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության, որ առկա է վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցվող թույլտվությամբ ակնկալվող 4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ BRD - Groupe société générale S.A. v. Romania գործով 2025 թվականի մարտի 18-ի վճիռը, գանգատ թիվ 38798/1։

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

18

բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քննիչը, անտեսելով հիշյալ ժամանակ գործող քրեադատավարական օրենքում առկա հստակ պահանջը, իր կողմից ներկայացված միջնորդության մեջ չի հստակեցրել և չի նշել, թե ինչ ժամանակային կտրվածքով է անհրաժեշտ համարում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավումը և որոնք են այդ կոնկրետ ժամանակահատվածի անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալները, նման հիմնավորումներ և եզրահանգում առկա չեն նաև Առաջին ատյանի դատարանի որոշման հետևություններում, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը և դրանում նշելով որոշակի ժամանակահատված՝ կայացրել է այս առումով ոչ իրավաչափ և չպատճառաբանված դատական ակտ։

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդության, ինչպես նաև դրա համար հիմք հանդիսացած՝ 2019 թվականի փետրվարի 15-ին կայացված` «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման մեջ առկա չէ տեղեկություն առ այն, որ 1999 թվականից մինչև 2008 թվականը կամ 2016 թվականից մինչև 2019 թվականի ավարտը [անընթեռնելի] կողմից կատարվել է հանցակազմի օբյեկտիվ կողմին բնորոշ այնպիսի ենթադրյալ գործողություն, որը կարող էր նախաքննական մարմնին կամ ստորադաս դատարանին բերել այն հետևության, որ անհրաժեշտ է ստանալ նաև այդ ժամանակահատվածի վերաբերյալ մեղադրյալի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմնին պետք է թույլատրել ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերից առգրավել 2008 թվականի հունվարի 01-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի կտրվածքով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը։ Այսպես՝ 6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

19

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քննիչն անտեսելով հիշյալ ժամանակ գործող քրեադատավարական օրենքում առկա հստակ պահանջը, իր կողմից ներկայացված միջնորդության մեջ չի նշել, թե ինչ ժամանակային կտրվածքով է անհրաժեշտ համարում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավումը, մինչդեռ քննչական գործողություն կատարելու միջնորդությամբ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավման ժամանակային ուրվագիծը ներկայացնելու պահանջ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չի եղել։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ քննչական գործողությունների կատարման ժամկետը ներկայացնելու պահանջը վերաբերում է ոչ թե հայցվող առգրավման ենթակա տեղեկությունների ծավալին, այլ կոնկրետ քննչական գործողության կատարման ժամանակահատվածին:

14.

1. Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ինչպես երևում է Առաջին ատյանի դատարանի որոշման բովանդակությունից, քննիչը դատական նիստի ընթացքում պնդել է ներկայացված միջնորդությունը և խնդրել միջնորդությունը բավարարելու դեպքում թույլատրել ստանալ 1999 թվականի հուլիսի 24-ից մինչև 2019 թվականի փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածի տեղեկությունները։ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ քննիչի կողմից դատարան ներկայացված միջնորդության, ինչպես նաև՝ դրա համար հիմք հանդիսացած «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման մեջ առկա չէ տեղեկություն առ այն, որ 1999 թվականից մինչև 2008 թվականը կամ 2016 թվականից մինչև 2019 թվականի ավարտը [անընթեռնելի] կողմից կատարվել է հանցակազմի օբյեկտիվ կողմին բնորոշ այնպիսի ենթադրյալ գործողություն, որը կարող էր հիմնավորել այդ ժամանակահատվածի՝ մեղադրյալի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավման անհրաժեշտությունը ևս՝ Վճռաբեկ դատարանն առանձնակի արժևորելով քրեական վարույթի շրջանակներում հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը՝ արձանագրում է, որ որպես կանոն հայցվող բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ժամանակային սահմանը որոշվում է անձին ներկայացված մեղադրանքի ծավալով, մինչդեռ կոնկրետ հանցակազմի առանձնահատկություններով 7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

20

[անընթեռնելի]

պայմանավորված հնարավոր է վերոնշյալ կանոնից շեղում։ Մասնավորապես՝ հաշվի առնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացման) հանցակազմի դրսևորման առանձնահատկությունները, դրա բարձր լատենտայնությունը, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների՝ նշված հանցակազմով ապացուցողական զանգվածի առանցքային տեղ զբաղեցնելու հանգամանքը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների՝ հասանելիության անհրաժեշտություն պահանջող ժամանակահատվածը կարող է որոշ դեպքերում չհամընկնել անձին առաջադրված մեղադրանքի օբյեկտիվ կողմի գործողությունների կատարման ժամանակահատվածի հետ։ Ուստի տվյալ հանցակազմով քննության առանձնահատկությամբ պայմանավորված, անձի ֆինանսական հոսքերի պատմության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման և քննության արդյունավետ իրականացման համար մեղադրանքի շրջանակի և հայցվող բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվության ծավալային հարաբերակցության տարբերությունը կարող է համարվել արդարացված։

15. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բեկանելու և փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ բավարարելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Վ.Բալյանի միջնորդությունը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մասնակի բեկանելով և փոփոխելով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, ուստի անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանել և Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության

21

քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԵԴ/0403/07/19 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 5–ի որոշումն ամբողջությամբ բեկանել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի փետրվարի 18-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/0403/07/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել