Կարապետյան — ԵՇԴ/0120/01/15
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2014 թվականի մարտի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 11123014 քրեական գործը: 2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 11821814 քրեական գործը: 2015 թվականի հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական
Ամբողջ Տեքստ
ԵՇԴ/0120/01/15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵՇԴ/0120/01/15
Նախագահող դատավոր` Ռ.Բարսեղյան
Դատավորներ` Կ.Ղազարյան
Ա.Դանիելյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ`
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ`
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ պաշտպան`
ամբաստանյալ`
Ս.ՈՍԿԱՆՅԱՆԻ
Վ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
2017 թվականի օգոստոսի 30-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Վազգեն Վաչագանի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի մարտի 20-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 11123014 քրեական գործը:
2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի
118-րդ
հոդվածի
հատկանիշներով
հարուցվել
է
թիվ
11821814
քրեական գործը:
2015 թվականի հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11100515 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունվարի 15-ի որոշմամբ թիվ 11821814 և թիվ 11100515 քրեական գործերը միացվել են, և քննությունը շարունակվել է մեկ վարույթում` 11100515 համարով:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունվարի 28-ի որոշմամբ Վազգեն Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 2 դրվագով` 118-րդ հոդվածով: 2015 թվականի փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 11106015 քրեական գործը:
2015 թվականի փետրվարի 15-ին Վազգեն Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության
մարմնի`
2015
թվականի
փետրվարի
20-ի
և
23-ի
որոշումներով թիվ 11100515 և թիվ 11123014 քրեական գործերը միացվել են թիվ 11106015 քրեական գործին:
Նախաքննության
մարմնի`
2015
թվականի
օգոստոսի
3-ի
որոշմամբ
Վ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է, քրեական հետապնդումը`
3
դադարեցվել, և նրան մեղադրանք է առաջադրվել 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:
2015
թվականի
օգոստոսի
20-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճռով Վ.Կարապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ճանաչվել է անպարտ և արդարացվել: Նույն դատավճռով Վ.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով` առանց պատիժ նշանակելու, իսկ նույն օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` դատապարտվել ազատազրկման` 6 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
3. Ամբաստանյալ Վ.Կարապետյանի պաշտպան Ս.Ոսկանյանի և մեղադրող Կ.Ադամյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի դեկտեմբերի 5-ին որոշում
է
կայացրել
բողոքները
մասնակիորեն
բավարարելու,
ամբաստանյալ
Վ.Կարապետյանի վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 12-ի դատավճիռը բեկանելու, և այդ մասով գործը նույն դատարան` այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին: Նույն որոշմամբ Վ.Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, կիրառվել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ, և գրավի գումարի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամ գումարը: Որոշվել է նաև Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, թողնել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:
Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Դատավարության
մասնակիցները
վճռաբեկ
բողոքի
պատասխան
չեն
ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
4
5. Վ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՛(...) նա
2014 թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեում գտնվող ՛Փոքր Մայամի կոչվող հյուրանոցային համալիրի հետնամասում, իր հեռախոսը չվերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի բնակչուհի Արփինե Սամվելի Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ձեռքին եղած դանակի հետնամասով, այնուհետև ոտքով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Հովհաննիսյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին` վերջինիս
առողջությանը
դիտավորությամբ
պատճառելով
որովայնի
շրջանի
քերծվածքների ձևով, թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, Վազգեն Վաչագանի Կարապետյանը 2014 թվականի դեկտեմբերի 23ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46 շենքի մոտ, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, քարով դիտավորյալ հարվածել է Քրիստինե Գալոյանին պատկանող ՛Մազդա մակնիշի 27ՕՕ216 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնամասի ապակուն, կոտրել այն` այնուհետև դիտավորությամբ ոտքով հարվածել է նշված ավտոմեքենայի հետին ձախ անվաթևին` վնասելով այն` Ք.Գալոյանին պատճառելով զգալի չափի` 140.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, նա 2015 թվականի փետրվարի 8-ին` ժամը 04:30-ի սահմաններում, իր ազգական Հարություն Սարգսյանի վարած` ՛ՎԱԶ 21214 մակնիշի, 75LR777 հաշվառման
համարանիշի
ավտոմեքենայով
երթևեկելով
Երևան
քաղաքի
Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում և նկատելով լուսացույցի ներքո կայանված ՛Օպել Աստրա մակնիշի 60AR101 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայում գտնվող իր ծանոթ, ուղևոր Իգոր Կովալյովին, պահանջել է վերջինիս նստել ՛ՎԱԶ 21214 մակնիշի, 75LR777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Ի.Կովալյովը, նստելով նշված ավտոմեքենայի հետևամասում, գնացել են
Երևան
քաղաքի
Արտաշիսյան
փողոցի
46/1
հասցեում
գտնվող
՛Սուրբ
Աստվածամայր բժշկական կենտրոնի տարածք, որտեղ Հ.Սարգսյանը իջել է ավտոմեքենայից, իսկ Վ.Կարապետյանը ՛ՎԱԶ 21214 մակնիշի, 75LR777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով` հարձակման եղանակով, այն է` դիտավորությամբ որպես զենք օգտագործվող դանակը պահելով Երևան քաղաքի բնակիչ Իգոր Կովալյովի պարանոցին և սպանության սպառնալիք տալով` պահանջել է նրա մոտ եղած գումարը, սակայն Ի.Կովալյովի մոտ գումար չի եղել:
Բացի այդ, Վազգեն Կարապետյանը նույն օրը` ժամը 04:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 46/1 հասցեում գտնվող ՛Սուրբ Աստվածամայր
5
բժշկական կենտրոնի տարածքում կայանված ՛ՎԱԶ 21214 մակնիշի 75LR777 հաշվառման
համարանիշի
ավտոմեքենայի
սրահում
ավտոմեքենայի
սրահի գրպանիկից վերցնելով ատրճանակին նմանվող չպարզված առարկան և փողն ուղղելով Ի.Կովալյովի ուղղությամբ, իրեն խաբելու` իր նախկին ընկերուհի Քրիստինե Սամվելի Գալոյանի հետ ունեցած շփման փաստը թաքցնելու համար սպանության սպառնալիք տալով` Ի.Կովալյովից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 4.774.600 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար: Ի.Կովալյովը, հասկանալով, որ սպառնալիքն իրական է, համաձայնել է մինչև 2015 թվականի փետրվար ամսվա երրորդ տասնօրյակը Վ.Կարապետյանին հանձնել 300.000 ՀՀ դրամ գումար, որից հետո հեռացել են (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 104-118):
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` ՛Առաջադրված
մեղադրանքում ամբաստանյալ Վազգեն Կարապետյանն իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ Իգոր Կովալյովին առաջին և վերջին անգամ հանդիպել է 2015թ. փետրվարի 8-ին, երբ հորաքրոջ որդու` Հարություն Սարգսյանի հետ գտնվել է իրենց շենքի բակում: Այդ ժամանակ Իգորն իրենց մոտեցել է արծաթագույն ՛Օպել մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է իրեն անծանոթ մի երիտասարդ, ում հետագայում ճանաչել է որպես Արթուր: Մոտենալով` Իգորն ասել է, որ ոմն Մերիին տոկոսով 130.000 դրամ գումար է տվել և չի կարող այն ստանալ, խնդրել է իր աջակցությունը գումարը վերադարձնելու հարցում` խոստանալով վարձատրություն: Ինքը զայրացած պատասխանել է, որ նման հարցերով չի զբաղվում, որից հետո գնացել է շենքի մոտ կայանված իր ՛Ջիպ Գրանդ Չերոկի մակնիշի ավտոմեքենայի մոտ, որն անսարք վիճակում մոտ երկու ամիս այդտեղ կանգնած է եղել: Դրանից հետո Իգորն ու նրա ընկեր Արթուրը ՛Օպել մակնիշի ավտոմեքենայով հեռացել են, և ինքը նրանց այլևս չի հանդիպել (...):
Վկա Արթուր Դավթյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է Իգոր Կովալյովին և նրա հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ: Ճանաչում է նաև Վազգեն Կարապետյանին, ում հետ շփում չի ունեցել: Իր ՛Օպել մակնիշի ավտոմեքենայով տաքսի ծառայություն է իրականացրել և 2015թ. փետրվարի 8-ին` ժամը 01.00-ի սահմաններում, Իգոր Կովալյովի խնդրանքով նրան տեղափոխել է ՛Փոքր Մայամի հյուրանոցային համալիրի մոտ: Ճանապարհին` ՛Ծերեթելի խաչմերուկի մոտ, նկատել են կողք կողքի կայանված ՛Ջիպ և ՛Նիվա մակնիշի ավտոմեքենաներ: Դրանց մոտ տեսել են Վազգեն Կարապետյանին, ով, հավանաբար, ավտոմեքենան է նորոգելուց եղել, քանի որ նրա ձեռքերը կեղտոտված են եղել: Իգորը խնդրել է կայանել այդ ավտոմեքենաների մոտ, որից հետո իջել է և մոտեցել Վազգենին: Իգորի հետևից ավտոմեքենայից իջել է նաև ինքը: Դիմելով Վազգենին` Իգորը խնդրել է ինչ-որ աղջկան
6
տված գումարը վերադարձնելու նրա աջակցությունը` խոստանալով վարձատրություն: Սակայն Վազգենը մերժել է: Քիչ անց իրեն զանգահարել է կինը, և ինքն առանձնացել է ու նստել ավտոմեքենայի մեջ: Քիչ անց եկել է Իգորը, և ինքն ավտոմեքենան վարել է նրա շենքի բակ: Ճանապարհին Իգորը բողոքել է Վազգենից` ասելով, որ նա չի թողնում, որ բակի մարմնավաճառներն աշխատեն և իրեն գումար տան: Իգորն ասել է նաև, որ Վազգենը դրա համար պատասխան է տալու: Ժամը 02:00-ի սահմաններում Իգորենց շենքի բակում իրենք հրաժեշտ են տվել միմյանց և հեռացել: Հետագայում հեռուստահաղորդումներից մեկից տեղեկացել է, որ Վազգենը ձերբակալվել է Իգորի նկատմամբ
ինչ-որ
ոտնձգություն
կատարելու
համար,
ինչի
կապակցությամբ
զանգահարել է վերջինիս և հետաքրքրվել կատարվածի մասին: Իգորի պատասխանից հասկացել է, որ նա անհիմն մեղադրել է Վազգենին:
Ամբաստանյալ
Վազգեն
Կարապետյանի
և
վկա
Արթուր
Դավթյանի
պատճառաբանություններն անհիմն են, դրանցով ամբաստանյալը նպատակ է հետապնդում
խուսափելու
քրեական
պատասխանատվությունից,
իսկ
վկան`
հովանավորելու ամբաստանյալին և թեթևացնելու նրա վիճակը:
Վերոհիշյալ անձանց դատարանում տված ցուցմունքները հերքվում են գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված հետևյալ ապացույցներով: Տուժող Իգոր Կովալյովը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է Վազգեն Կարապետյանին, սակայն նրա հետ շփում չի ունեցել: Ճանաչում է նաև ՛Փոքր Մայամի հյուրանոցային համալիրի մոտակայքում մարմնավաճառությամբ զբաղվող Քրիստինա Գալոյանին, ում հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Քրիստինայի հետ ծանոթանալուց մոտ երեք ամիս անց իրեն հանդիպել է Վազգենն ու պահանջել, որ ինքը հեռու մնա Քրիստինայից: Ինքը պատասխանել է, որ Քրիստինան պարզապես ծանոթ է, և նրա հետ որևէ այլ հարաբերություններ չկան: Դրանից որոշ ժամանակ անց պատահական հանդիպել է Քրիստինային և պատմել Վազգենի հետ տեղի ունեցած զրույցի մասին: Քրիստինան պատասխանել է, որ Վազգենի հետ այլևս որևէ շփում չունի: 2015թ. փետրվարի 8-ին` ժամը 03.00-ի սահմաններում, իր ծանոթ Արթուրի վարած տաքսի ավտոմեքենայով եկել է ՛Փոքր Մայամի հյուրանոցի մոտ, հանդիպել Քրիստինային և որոշ ժամանակ զրուցելուց հետո որոշել է գնալ տուն: Ճանապարհին` Արտաշիսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկի լուսացույցի տակ կանգնած ժամանակ, իրենց ավտոմեքենային մոտեցել է 75 LR 777 համարանիշի սպիտակ գույնի ՛Նիվա մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի կողքին նստած է եղել Վազգենը: Վերջինս իրենից պահանջել է նստել նրա ավտոմեքենան` ասելով, որ խոսելու բան ունի: Ինքը նստել է Վազգենենց ավտոմեքենայի հետևի նստատեղին, իսկ Արթուրին խնդրել է վարել իրենց հետևից: Վազգենենց ավտոմեքենան վարել է նրա ազգականը, ում
7
նախկինում մի քանի անգամ տեսել է Վազգենի հետ ՛Մայամի հյուրանոցի մոտ: Վազգենն ընկերոջը խնդրել է ավտոմեքենան վարել ՛Մայամիի մոտ: ՛Մայամիի կողքով վարորդն աջ է թեքվել: Այնտեղ ավտոտնակներ են եղել, և վարորդն ավտոմեքենան կայանել է դրանց մոտ: Այնուհետև նա իջել է ավտոմեքենայից, իսկ Արթուրն ավտոմեքենան կայանել է իրենց հետևում: Այդ ժամանակ Վազգենն իրենից հարցրել է իր և Քրիստինայի հարաբերությունների մասին` ասելով, որ տեղյակ է իրենց զրույցից: Ինքը պատասխանել է, որ Քրիստինային ոչինչ չի պատմել և առաջարկել է գնալ և հանդիպել նրան: Վազգենն ասել է, որ չի ցանկանում տեսնել Քրիստինային, որից հետո պահանջել է զանգահարել նրան: Ինքն իր 098-63-10-37 հեռախոսահամարից զանգահարել
է
Քրիստինայի`
077-66-61-13
հեռախոսահամարին,
սակայն
չցանկանալով Վազգենի ներկայությամբ զրուցել նրա հետ` միտումնավոր վերջում հավաքել է նաև 3 թիվը: Այդ ժամանակ Վազգենը պահանջել է իր հեռախոսը, սակայն ինքը չի տվել, և վերջինս, ավտոմեքենայի փոխանցման տուփի մոտից վերցնելով կարմիր գույնի բռնակով ծալովի դանակը, բացել է այն ու սկսել է սպառնալ իրեն: Դրանից հետո նա դանակը պահել է իր կոկորդին ու ձեռքից վերցրել հեռախոսը: Զննելով իր հեռախոսը և տեսնելով, որ ինքը մեկ թիվ ավել է հավաքել, Վազգենը սկսել է դանակը թափահարել իր առջև` պահանջելով զանգահարել Քրիստինային, հակառակ դեպքում կսպանի: Ինքը ստիպված զանգահարել է Քրիստինային ու միացրել բարձրախոսը: Իր հարցին Քրիստինան պատասխանել է, որ Վազգենի հետ շփում չունի և հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին: Դա լսելով` Վազգենն ավելի է զայրացել և դրսում կանգնած ընկերոջից պահանջել է ավտոմեքենան վարել մանկական հիվանդանոցի ուղղությամբ: Վերջինս ավտոմեքենան վարել է ՛Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի բակ: Իրենց հետևից եկել է նաև Արթուրը: Այնտեղ Վազգենի ընկերը դարձյալ իջել է ավտոմեքենայից, որից հետո Վազգենը, վերցնելով դանակն ու այն պահելով իր կոկորդին, պահանջել է դատարկել գրպաններն ու նրան տալ ողջ գումարը: Սակայն իր գրպաններում գումար չի եղել, եղել են միայն ծխախոտի տուփն ու հեռախոսը: Տեսնելով, որ իր մոտ գումար չկա, Վազգենը փակել է դանակը և այն դրել փոխանցման տուփի մոտ: Այնուհետև նա ավտոմեքենայի սրահի պահատուփից վերցրել է սև գույնի ատրճանակ, լիցքավորել այն և պահել իր վրա` սուտ խոսելու համար պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար: Ինքը պատասխանել է, որ այդքան գումար չունի: Վազգենն ասել է, որ այս անգամ ներում է իրեն, սակայն մինչև փետրվարի 15-ն ինքը պետք է տա 150.000 դրամ, որից հետո, ամսվա վերջում` ևս 150.000 դրամ: Վախից ինքը համաձայնել է: Այդ պահին մոտ 150 մետր հեռավորության վրա երևացել է ոստիկանական ավտոմեքենա, և Վազգենը վերցրել է դանակն ու ատրճանակը և դուրս նետել պատուհանից: Այնուհետև, երբ ոստիկանական ավտոմեքենան հեռացել է, ինքը դուրս է եկել ավտոմեքենայից և
8
Արթուրի հետ գնացել տուն, որտեղից զանգահարել է ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին։
Տուժողը հայտնեց նաև, որ երբ ավտոմեքենայի մեջ Վազգենն իր առջև թափահարել է դանակով, այն դիպել է իր հագին եղած բաճկոնի ձախ թևին և վնասել: Դեպքի վայրի զննության մասին 2015թ. փետրվարի 8-ի արձանագրության համաձայն` Իգոր Կովալյովի կողմից մատնացույց արված վայրում` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 46ա հասեցում գտնվող ՛Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հետնամասում առկա` ՛Նաիրի մարզադաշտ տանող ճանապարհի վերջնամասի ձախակողմյան հատվածում, հայտնաբերվել և վերցվել է մեկ հատ ծալովի դանակ` փակված վիճակում:
Զննում
կատարելու
մասին
2015թ.
փետրվարի
8-ի
արձանագրության
համաձայն` Իգոր Կովալյովի ներկայացրած` ՛Նոկիա 301 մոդելի բջջային հեռախոսի մեջ տեղադրված 098-63-10-37 հեռախոսահամարից առկա է ելքային հեռախոսազանգ 077-66-61-13 հեռախոսահամարին, որը կատարվել է 2015թ. օգոստոսի 8-ին, ժամը 03:47-ին` 0 վայրկյան տևողությամբ, քանի որ զանգահարողի կողմից 077-66-61-13 զանգվող հեռախոսահամարի վերջում հավաքվել է ավել ՛3 թվանշանը, որպիսի հանգամանքը հնարավորություն չի տվել զանգ իրականացնել:
Առգրավում
և
զննում
կատարելու
մասին
2015թ.
փետրվարի
8-ի
արձանագրության համաձայն առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի պահին Իգոր Կովալյովի հագին եղած բաճկոնը և սպորտային տաբատը: Զննությամբ բաճկոնի ձախ թևին` ներքևից 13սմ բարձրության վրա, առկա է 1.5սմ թեքությամբ պատռվածք: Իգոր Կովալյովը հայտարարել է, որ պատռվածքն առաջացել է դեպքի ժամանակ Վազգեն Կարապետյանի կողմից դանակով իրեն հարվածելուց:
Խուզարկություն կատարելու մասին 2015թ. փետրվարի 8-ի արձանագրության համաձայն` ՛ՎԱԶ-2121 մակնիշի 75 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից հայտնաբերվել և վերցվել է մեկ հատ ՛Winston տեսակի ծխախոտի ծխուկ:
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի 2015թ. փետրվարի
20-ի
թիվ
339-15
եզրակացության
համաձայն`
փորձաքննության
ներկայացված զսպանակային ծալովի դանակի վրա անձի նույնացման համար պիտանի ձեռքի հետքեր չեն հայտնաբերվել: Փորձաքննության ներկայացված տնտեսակենցաղային նշանակության սևեռվող շեղբով զսպանակային ծալովի դանակը գործարանային արտադրության է, սառը զենք չի հանդիսանում, ներկայացված վիճակում տեխնիկապես անսարք է:
9
Դեպքի վայրի զննության մասին 2015թ. մարտի 9-ի արձանագրության համաձայն` դեպքի վայր է հանդիսանում Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 45/21 շենքի մոտակա հատվածը: Իգոր Կովալյովը հայտարարել է, որ 2015թ. փետրվարի 8ին` ժամը 03:30-ի սահմաններում, Արթուր Դավթյանի հետ վերջինիս ավտոմեքենայով այդ հատվածով ընթանալիս ՛Նիվա մակնիշի ավտոմեքենայով իրենց կողքին է կանգնել Վազգեն Կարապետյանը, ով նստած է եղել վարորդի կողքի նստատեղին: Այնուհետև Իգոր Կովալյովը մատնացույց է արել Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկից աջ 30-40 մետր հեռավորության վրա ընկած հատվածը և հայտարարել, որ նշված հատվածում են կանգնել երկու ավտոմեքենաները, որից հետո Վազգեն Կարապետյանի պահանջով ինքը նստել է ՛Նիվա մակնիշի ավտոմեքենան, որից հետո ուղևորվել են ՛Փոքր Մայամի հյուրանոցային համալիրի հարևանությամբ
գտնվող
ավտոտնակների
մոտ:
Այնուհետև
Իգոր
Կովալյովը
մատնացույց է արել Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 հասցեում գտնվող ՛Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հետնամասի անկյունային հատվածը և հայտարարել, որ նշված վայրում է կայանվել ՛Նիվա մակնիշի ավտոմեքենան, որի սրահում Վազգեն Կարապետյանը զենքի և դանակի սպառնալիքներով իրենից գումար է պահանջել:
՛ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 2015թ. ապրիլի 18-ի թիվ 09771505 եզրակացության համաձայն` փորձաքննությանը ներկայացված անդրավարտիքի վրա մեխանիկական բնույթի վնասվածքներ չկան: Կուրտկայի վրա առկա են մեխանիկական ձգվածությունների հետևանքով առաջացած պատռվածքներ և սահմանափակ մակերեսով, համեմատաբար սուր ծայր ունեցող, այդ թվում նաև ցանկացած դանակի ծայրի դինամիկ, շոշափող ազդեցության հետևանքով առաջացած վնասվածք: Հագուստների վրա ծակած-կտրած բնույթի վնասվածքներ չեն հայտնաբերվել:
ՀՀ
առողջապահության
նախարարության
հանրապետական
դատական
բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի 2015թ. մայիսի 1-ի թիվ 123 եզրակացության համաձայն փորձաքննության ներկայացված` Իգոր Կովալյովի արյան նմուշն ըստ արյան ABO իզոշճաբանական համակարգի պատկանում է Օ խմբին: Նրա թքի նմուշում կլանման-անջատման ռեակցիայով հայտնաբերվել է H հակածին: Փորձաքննության
ներկայացված
՛Վինսթոն
Իքսսթայլ
Բլյու
տեսակի
ծխախոտի մեկ մնացորդի զտիչի ազատ եզրին հայտնաբերվել է մարդկային ծագման թուք, որն առաջացել է արտադրություններում` մասնավորապես թքում H հակածին պարունակող և արյան Օ խումբ ունեցող որևէ անձից կամ անձանցից, այդ թվում նաև Իգոր Կովալյովից:
10
ՀՀ
առողջապահության
նախարարության
հանրապետական
դատական
բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի 2015թ. հունիսի 2-ի թիվ 64 եզրակացության
համաձայն`
համեմատական
մոլեկուլային
գենետիկական
փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ փորձաքննությանը ներկայացված ՛Վինսթոն Իքսսթայլ Բլյու տեսակի ծխախոտի մեկ մնացորդի վրա հայտնաբերված թքի հետքերից ԴՆԹ անջատվել է:
Ներկայացված ՛Վինսթոն Իքսսթայլ Բլյու տեսակի ծխախոտի մեկ մնացորդի վրա հայտնաբերված թքի հետքերից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը 99.9% հավանականությամբ համընկնում է Իգոր Կովալյովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ:
Զննություն կատարելու մասին 2015թ. հուլիսի 25-ի արձանագրության համաձայն` զննության են ենթարկվել ՛Ղ-Տելեկոմ ՓԲ ընկերության կողմից տրամադրված 098-63-10-37 և 077-66-61-13 հեռախոսահամարների վերծանումները, որոնց զննությամբ պարզվել է, որ 098-63-10-37 և 077-66-61-13 հեռախոսահամարների միջև 2015թ. փետրվարի 08-ին, ժամը 03:37-ից մինչև ժամը 19:15-ն առկա են պարբերաբար հեռախոսազանգեր, բացի այդ 2015թ. փետրվարի 08-ին, ժամը 03:11-ից մինչև ժամը 05:08-ը 098-63-10-37 հեռախոսահամարներն սպասարկվել է Երևան քաղաքի Արտաշիսյան 46ա հասցեում տեղակայված ալեհավաք կայանի կողմից: Զննություն կատարելու մասին 2015թ. հուլիսի 25-ի արձանագրության համաձայն` զննության են ենթարկվել ՛Ղ-Տելեկոմ ՓԲ ընկերության կողմից տրամադրված 098-30-80-10 հեռախոսահամարի վերծանումները, որոնց զննությամբ պարզվել
է,
որ
2015թ.
փետրվարի
8-ից
մինչև
փետրվարի
10-ն
ընկած
ժամանակահատվածում վկա Արթուր Դավթյանի նշված հեռախոսահամարից զանգեր են
կատարվել
Վազգեն
Կարապետյանի`
094-60-06-66
հեռախոսահամարին,
մասնավորապես` 2015թ. փետրվարի 8-ին` ժամը 20:50-ին, 1 րոպե 44 վայրկյան տևողությամբ, 2015թ. փետրվարի 10-ին` ժամը 13:33-ին, 1 րոպե 9 վայրկյան տևողությամբ, ժամը 13:51-ին` 9 վայրկյան տևողությամբ, իսկ ժամը 23:05-ին` 3 վայրկյան տևողությամբ: Զննությամբ պարզվել է նաև, որ 2015թ. փետրվարի 10-ից մինչև փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում Վազգեն Կարապետյանի` 09460-06-66 հեռախոսահամարից զանգեր են կատարվել վկա Արթուր Դավթյանի 098-3080-10 հեռախոսահամարին, մասնավորապես` 2015թ. փետրվարի 10-ին` ժամը 13:35ին, 4 րոպե 2 վայրկյան տևողությամբ, ժամը 13:46-ին` 13 վայրկյան տևողությամբ, ժամը 13:49-ին` 3 վայրկյան տևողությամբ, ժամը 13:50-ին` 16 վայրկյան տևողությամբ, ժամը 22:59-ին` 26 վայրկյան տևողությամբ, ժամը 23:05-ին` 3 րոպե 2 վայրկյան տևողությամբ,
11
ժամը 23:32-ին` 3 վայրկյան տևողությամբ, 2015թ. փետրվարի 12-ին` 0 վայրկյան տևողությամբ:
Իգոր Կովալյովին պատկանող բաճկոնը, հայտնաբերված ծալովի դանակը և ՛Վինսթոն տեսակի ծխախոտի ծխուկը ճանաչվել են իրեղեն ապացույցներ (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 177-183):
6.1.
Արդյունքում
Առաջին
ատյանի
դատարանը
եզրահանգել
է.
՛(…)
[Գ]նահատելով ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի և վկա Արթուր Դավթյանի` դատաքննության ժամանակ տված ցուցմունքները և դրանք համադրելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված վերոհիշյալ ապացույցների հետ, [Առաջին ատյանի]
դատարանն
անհիմն
է
համարում
վերը
նշված
անձանց
պատճառաբանությունները` դրանք որակելով ոչ արժանահավատ:
Ամբաստանյալ
Վազգեն
Կարապետյանի
տված
ցուցմունքի
անարժանահավատության մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ, ըստ ամբաստանյալի` դեպքի օրը և ժամին իր և տուժողի միջև եղած զրույցը տեղի է ունեցել ՛ՎԱԶ-2121 մակնիշի 75 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից դուրս և տուժողն իրենց ավտոմեքենան չի նստել այն դեպքում, երբ 2015թ. փետրվարի 8-ի խուզարկությամբ տուժողին պատկանող ՛Winston տեսակի ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից:
Վկա Արթուր Դավթյանի տված ցուցմունքի անարժանահավատության մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ, ըստ վկայի` նա Վազգեն Կարապետյանի հետ շփում չի ունեցել այն դեպքում, երբ հեռախոսահամարների վերծանումների համաձայն` նրա 098-30-80-10 հեռախոսահամարից 2015թ. փետրվարի 8-ից մինչև փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր տևողությամբ զանգեր են կատարվել,
ինչպես
նաև
ընդունվել
Վազգեն
Կարապետյանի`
094-60-06-66
հեռախոսահամարից:
Այսպիսով,
հետազոտված
գնահատելով
վերը
նշված
գործով
ձեռք
ապացույցները,
բերված
[Առաջին
և
դատաքննությամբ
ատյանի
դատարանը]
հաստատված է համարում (...) Վազգեն Կարապետյանի կողմից 2015թ. փետրվարի 8ին` ժամը 04:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 46/1 հասցեում գտնվող ՛Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հարևանությամբ, ՛ՎԱԶ-21214 մակնիշի 75 LR 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահում որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ Իգոր Կովալյովի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստը, այսինքն` դատարանը հաստատված է
12
համարում Վազգեն Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175-հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցանք կատարելը:
Միևնույն ժամանակ, [Առաջին ատյանի] դատարանը հանգեց հետևության, որ հետազոտված
ապացույցներով
չի
հիմնավորվում
ամբաստանյալ
Վազգեն
Կարապետյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում (...):
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Վազգեն Կարապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով
առաջադրված
մեղադրանքում
իրեն
մեղավոր
չի
ճանաչել
և
բոլոր
ցուցմունքներում` թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական, հերքել է շորթում կատարելու հանգամանքը, և նշված դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել բացառապես տուժող Իգոր Կովալյովի ցուցմունքների հիման վրա: (...) Ուսումնասիրելով սույն գործի նյութերը` ՀՀ վճռաբեկ դատարանի (...) որոշումների լույսի ներքո, [Առաջին ատյանի] դատարանն արձանագրում է, որ միայն տուժողի ցուցմունքը բավարար չէ ամբաստանյալի մեղքը` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ապացուցված համարելու համար: (...) [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ Վազգեն Կարապետյանը պետք է արդարացվի ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նա ենթակա է քրեական պատասխանատվության միայն ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով: Անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժի հարցին, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 118րդ հոդվածով այն չպետք է նշանակվի` հետևյալ պատճառաբանությամբ։ (...)
Դատարանում տուժողներ Արփինե Հովհաննիսյանը և Քրիստինա Գալոյանը հայտարարեցին ամբաստանյալի հետ հաշտվելու մասին, սակայն վերջինս նշված դրվագներով իրեն մեղավոր չճանաչեց և հայտնեց, որ նշված հանցագործությունները չի կատարել, տուժողները զրպարտում են և նրանց հետ չի հաշտվել: Նման պայմաններում [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ բացակայում են նշված հոդվածներով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը:
[Առաջին ատյանի դատարանը] գտնում է նաև, որ վերոհիշյալ հոդվածներով իրեն մեղավոր չճանաչելով և տուժողների հետ չհաշտվելով ամբաստանյալն օգտագործել է իր իրավունքը, և միայն իր իրավունքից օգտվելու համար ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելն անթույլատրելի է:
13
Այսպիսով, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ամբաստանյալը ենթակա է պատժի միայն ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 177-183):
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. ՛(…) Ուսումնասիրելով
քրեական գործում առկա ապացույցները (...)` [Վերաքննիչ դատարանը] գտնում է, որ [Առաջին ատյանի] դատարանի (...) հետևությունները, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 182-րդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների հետ կապված, հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ:
(...) [Ի]նչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ` դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները հակասական տվյալներ են պարունակում վերը նշված մեղադրանքների ապացուցվածության առումով, որպիսի պայմաններում առաջադրված մեղադրանքների շուրջ հիմնավոր և պատճառաբանաված հետևության գալու, ինչպես մեղավորության, այնպես էլ` անմեղության մասով, դեռևս հնարավոր չէ: Այսպես` ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի ցուցմունքի համաձայն` դեպքի օրն իր և տուժողի միջև եղած զրույցը տեղի է ունեցել ՛ՎԱԶ-2121 մակնիշի (...) ավտոմեքենայից դուրս, և տուժողն իրենց ավտոմեքենան չի նստել, սակայն 2015 թվականի փետրվարի 8-ի` խուզարկության արձանագրությամբ տուժողին պատկանող (...) ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից:
(...) [Տ]ուժող Իգոր Կովալյովի նախաքննական ցուցմունքի համաձայն` պատասխանելով քննիչի հարցին` ՛Վազգենի կենսագրական տվյալները նշեք, դեպքի վայրը (...), հայտնել է` ՛Վազգենի ազգանունը` Կարապետյան, հայրանունը Վաչագան, գիտեմ, որ ապրում է Ծերեթելիի խաչմերուկում, օգտագործում է 094600666 բջջային հեռախոսահամարը: Ավելացնեմ, որ ես, նստած լինելով նիվայի հետնամասում, ծխել եմ ՛Վինսթոն տեսակի ծխախոտ: Ծխուկները լցրել եմ հետևի մոխրամանի մեջ (...): Դատաքննության ժամանակ հայտնել է, որ դեպքի ժամանակ նստած է եղել վարորդի հետևի նստատեղին, ծխել է ՛Վինսթոն սիգարետ, վերջանալուց հետո ՛բիչոկներն անմիջապես գցել է մեքենայի մեջ: Դատարանի հարցին պատասխանել է, որ մոխիրը լցրել է խալու վրա (կովրիկի) և մոխրամանի մեջ:
Մինչդեռ 2015 թվականի փետրվարի 8-ի խուզարկության արձանագրության համաձայն` խուզարկությամբ ՛Վազ 2121 մակնիշի (...) ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասից հայտնաբերվել է մեկ հատ ՛Վինսթոն տեսակի ծխախոտի ծխուկ:
Բացի այդ, վկա Արթուր Դավթյանը դատաքննության ժամանակ տված ցուցմունքում հայտնել է, որ ողջ ընթացքում Իգորը և Վազգենը զրուցել են իրենց
14
ներկայությամբ, Իգորը կանգնած է եղել ՛Նիվա և ՛Ջիպ մակնիշի ավտոմեքենաների միջև:
Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը հարցադրում չի կատարել` պարզելու, թե վկա Արթուր Դավթյանն ինչպես է պատճառաբանում այն հանգամանքը, որ ծխախոտի ծխուկը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածի ներքևի մասում` այն դեպքում, երբ տուժող Իգոր Կովալյովը կանգնած է եղել ՛Նիվա և ՛Ջիպ մակնիշի ավտոմեքենաների միջև:
Հատկանշական է նաև այն փաստը, որ Արթուր Դավթյանն իր ցուցմունքով հայտնել
է,
որ
Վազգեն
Կարապետյանի
հետ
շփում
չի
ունեցել,
սակայն
հեռախոսահամարների վերծանումների ուսումնասիրությունից երևում է, որ Արթուր Դավթյանը և Վազգեն Կարապետյանը 2015 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր տևողությամբ զանգեր են կատարել միմյանց: Ընդ որում, զանգերը կատարվել են ենթադրյալ հանցագործությունների կատարումից հետո, ինչը ողջամտորեն կարող է վկայել այն մասին, որ ամբաստանյալը և վկան հնարավոր է որոշակի պայմանավորվածություն ձեռք
բերած
լինեն
դեպքի
հանգամանքներն
ամբաստանյալի
՛շահերից
ներկայացնելու վերաբերյալ: Այլապես տրամաբանական չէ, որ նախկինում միմյանց հետ շփում չունեցող անձինք այդ հաճախականությամբ միմյանց հետ զանգեր կատարեն:
Առաջին ատյանի դատարանը որևէ գնահատական չի տվել այն հանգամանքին, որ, ըստ ՛դեպքի վայրի զննության արձանագրության` ենթադրյալ դեպքի վայրից հայտնաբերված և իրեղեն ապացույց ճանաչված դանակի վրա անձի նույնացման համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել, առավել ևս` կատարված ՛մատնադրոշմային և սառը զենքի համալիր փորձաքննությամբ ամբաստանյալ Վ.Կարապետյանի մատնահետքերը չեն հայտնաբերվել իրեղեն ապացույց դանակի վրա` չնայած այն հանգամանքին, որ, ըստ տուժող Իգոր Կովալյովի` Վազգեն Կարապետյանն այն անմիջապես դուրս է նետել ավտոմեքենայի պատուհանից, իսկ վկա Արթուր Դավթյանն իր դատաքննական ցուցմունքում հայտնել է, որ հանդիպելու պահին նկատել է, որ Վազգենի ձեռքերը կեղտոտ են եղել, երբ վերանորոգել է իր հորը պատկանող ավտոմեքենան: Այսինքն` ուշադրություն չի դարձվել այն հանգամանքին, թե ինչպես է ստացվում, որ դանակի վրա ամբաստանյալի հետ կապված հետքեր չեն հայտնաբերվում, և դա այն դեպքում, երբ ամբաստանյալի ձեռքերը կեղտոտ են եղել, որի պայմաններում այդպիսի հետքերի առկայությունը մեծացնում է դանակի վրա դրանց հայտնաբերելու հավանականությունը:
15
Բացի այդ, տուժողն իր ցուցմունքով հայտնել է, որ ամբաստանյալի մոտ եղել է նաև սև ատրճանակ, ինչը նույնպես մեքենայից դուրս է նետել: Սակայն այս դեպքում ևս հարկ է նկատել, որ ինչպես դեպքի վայրի զննությամբ, այնպես էլ` վկաների ցուցմունքներով ձեռք չի բերվել որևէ ապացույց Վազգեն Կարապետյանի մոտ ատրճանակ լինելու վերաբերյալ: Այսինքն` տվյալ դեպքում նույնպես անհասկանալի է, թե ինչպես է դեպքի վայրից հայտնաբերվել ենթադրյալ հանցագործության առարկա դանակը, իսկ մյուս առարկան չի հայտնաբերվել, քանի որ ըստ տուժողի` երկու առարկաներն էլ միևնույն ժամանակ մեքենայից դուրս են նետվել: Հաղորդում ընդունելու մասին արձանագրության համաձայն, ինչպես նաև որպես տուժող հարցաքննվելիս Իգոր Կովալյովը տվյալներ է հայտնել իր հետ վիճաբանության ընթացքում Վազգեն Կարապետյանի կողմից իրեն մի քանի` մոտ չորսհինգ ապտակ հասցնելու, մի քանի անգամ իրեն խփելու, դանակը պարանոցի մոտ պահելու և մաշկին սեղմելու, ցավ զգալու հանգամանքների մասին: Սակայն նույն օրը` 2015 թվականի փետրվարի 8-ին կատարված դատաբժշկական փորձաքննության թիվ 255 եզրակացության համաձայն` Ի.Կովալյովի մոտ, այդ թվում` նաև պարանոցի շրջանում, փորձաքննության պահին, վաղեմությամբ` դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել: Բացի այդ, այդպիսի մարմնական վնասվածքների մասին իր ցուցմունքներում չի հայտնել նաև վկա Ա.Դավթյանը, ում հետ Ի.Կովալյովը, ցուցմունքների համաձայն, այդ միջադեպից անմիջապես հետո հեռացել է դեպքի վայրից:
Բացի այդ, գործի քննության ժամանակ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել ՛Նիվա մակնիշի ավտոմեքենայի վարորդ, դեպքին ականատես վկա Հարություն Սարգսյանին դատաքննության ընթացքում հարցաքննելու ուղղությամբ, այդ թվում նաև վերջինի կողմից իր հայտնած տվյալներն օբյեկտիվորեն ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես
նաև`
վերարտադրելու
ունակությունը
պարզելու
առնչությամբ
(համապատասխան փորձաքննություն նշանակելու միջոցով), ինչը ևս հանգեցրել է դատավարության իրավունքի այնպիսի խախտման, որը կարող է ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է նաև Առաջին ատյանի դատարանի այն մոտեցումը, որ տուժող Ի.Կովալյովի` գործի քննության ընթացքում տված ցուցմունքները բավարար են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղսագրվող արարքն ապացուցված համարելու, իսկ մյուս դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ոչ, քանի որ ենթադրյալ արարքները կատարվել են գրեթե նույն ժամանակահատվածում և միևնույն
16
վկաների ներկայությամբ: Այսինքն` վերը նշված դեպքերով ապացուցման առարկան և զանգվածը նույնանում են:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 182-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է նաև շահադիտական շարժառիթը, նպատակը: Շահադիտական նպատակը հանցավորի ձգտումն է` նյութական օգուտ ստանալ հափշտակված գույքի հաշվին` այն վերցնելով, իրենը դարձնելով և այլն: Իսկ եթե շահադիտական նպատակը բացակայում է, և անձն ապօրինի, անհատույց տիրանում է ուրիշի գույքին այլ շարժառիթով և նպատակով, հափշտակության հանցակազմը բացակայում է: Օրինակ, անձը գույքը վերցնում, տիրանում է` հետագայում ոչնչացնելու կամ վնասելու համար, գույքի տիրոջը մերկացնելու, վրեժ լուծելու և այլ նպատակով: Տվյալ դեպքում տուժողի ցուցմունքից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Վազգեն Կարապետյանի և տուժող Իգոր Կովալյովի խոսակցությունը պայմանավորված է եղել տուժողի և ամբաստանյալի նախկին ընկերուհի Քրիստինա Գալոյանի միջև եղած հարաբերությունների հետ կապված: Այսինքն` Վազգեն Կարապետյանի խոսակցության սկզբնական
նպատակը
հարաբերությունների
տուժողի
մասին
և
Քրիստինայի
տեղեկություններ
ստանալն
միջև
է
ձևավորված
եղել:
Ավելին`
ամբաստանյալն ի սկզբանե դանակով սպառնացել է տուժողին ոչ թե նրանից գումար կամ այլ գույք պահանջելով, այլ սպառնացել է, որպեսզի տուժողը զանգի Քրիստինային:
Այնուհետև,
երբ
Քրիստինան
հեռախոսով
հայհոյանք
է
տվել
ամբաստանյալի հասցեին, վերջինը զայրացել է և դանակի սպառնալիքով պահանջել, որպեսզի տուժողը դատարկի իր գրպանները, սակայն տեսնելով, որ տուժողի մոտ գումար չկա, փակել է դանակը: Դրանից հետո ատրճանակի սպառնալիքով գումար է պահանջել, որպեսզի տուժողը հետագայում վճարի:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ եթե նույնիսկ վերը նկարագրված գործողություններն իրականությանը համապատասխանում են, ապա միանշանակ չի կարող հաստատվել, որ ամբաստանյալի մոտ առկա է եղել շահադիտական նպատակով հափշտակություն կատարելու ցանկություն, քանի որ հնարավոր է, որ վերջինի նման գործողություններն իրականացվել են տուժողից վրեժ լուծելու` պայմանավորված նախկին ընկերուհու հետ ունեցած հարաբերություններով, ինչպես նաև Քրիստինա Գալոյանի կողմից ամբաստանյալի հասցեին հնչեցրած հայհոյանքներով: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում
պետք
է
ամբաստանյալի
շարժառիթի
մասով
կրկին
քննություն
իրականացնել: Այսինքն` նոր քննությամբ պետք է պարզել, թե ինչպես է ստացվել, որ ամբաստանյալի սկզբնական գործողությունները, ենթադրյալ սպառնալիքը եղել է
17
անձնական հարաբերություններով պայմանավորված, սակայն հետագայում վերաճել է շահադիտական նպատակի (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 124-149): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմք
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 օգոստոսի, 2017 թ.
- Գործի #:
- ԵՇԴ/0120/01/15
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
