ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 238 — Խուզարկության արձանագրությունը 1.
Ամփոփում
Հոդված 238. Խուզարկության արձանագրությունը 1. Խուզարկության ընթացքում ամբողջ վերցվածի մասին պետք է նշվի քննչական գործողության արձանագրության մեջ` ճշգրիտ նշելով դրա քանակը, չափը, քաշը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները: 2. Եթե որոնվող օբյեկտը կամ անձը հանձնվել է կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Եթե եղել են որոնվող կամ հայտնաբերված օբյեկտները ոչնչացնելու կամ թաքցնելու, որոնվող անձի փախուստի կամ թաքնվելու փորձեր,
Ամբողջ Տեքստ
Հոդված 238. Խուզարկության արձանագրությունը 1. Խուզարկության ընթացքում ամբողջ վերցվածի մասին պետք է նշվի քննչական գործողության արձանագրության մեջ` ճշգրիտ նշելով դրա քանակը, չափը, քաշը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները:
2. Եթե որոնվող օբյեկտը կամ անձը հանձնվել է կամովին, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ: Եթե եղել են որոնվող կամ հայտնաբերված օբյեկտները ոչնչացնելու կամ թաքցնելու, որոնվող անձի փախուստի կամ թաքնվելու փորձեր, ապա այդ մասին նշվում է արձանագրության մեջ:
3. Եթե անձնական խուզարկության ընթացքում առարկաների, նյութերի կամ փաստաթղթերի որոնումը քննիչի հանձնարարությամբ կատարվել է այլ անձի կողմից, ապա արձանագրությանը կցվում է որոնման արդյունքներն արտացոլող` այդ անձի կազմած տեղեկանքը:
4. Խուզարկության արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է խուզարկության օբյեկտի օրինական տիրապետողին կամ նրա ներկայացուցչին, որի ներկայությամբ կատարվել է խուզարկությունը, իսկ նրանց բացակայության դեպքում` այն համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչին, որը մասնակցել է խուզարկությանը: Անձնական խուզարկության արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է խուզարկվողին։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
