ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 462 — Համաձայնեցման վարույթով լրացուցիչ դատալսումները 1.
Ամփոփում
Հոդված 462. Համաձայնեցման վարույթով լրացուցիչ դատալսումները 1. Լրացուցիչ դատալսումներն անցկացվում են մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի, իսկ բանակցություններին մասնակցելու դեպքում` նաև տուժողի պարտադիր մասնակցությամբ: 2. Լրացուցիչ դատալսումներն սկսվում են հանրային մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրության հրապարակմամբ: 3. Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պա
Ամբողջ Տեքստ
Հոդված 462. Համաձայնեցման վարույթով լրացուցիչ դատալսումները 1. Լրացուցիչ դատալսումներն անցկացվում են մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի, իսկ բանակցություններին մասնակցելու դեպքում` նաև տուժողի պարտադիր մասնակցությամբ:
2. Լրացուցիչ դատալսումներն սկսվում են հանրային մեղադրողի կողմից համաձայնության մասին արձանագրության հրապարակմամբ:
3. Համաձայնության մասին արձանագրության հրապարակումից հետո դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է կնքված համաձայնության բովանդակությունը, և արդյոք նա համաձայն է դրան: Այնուհետև դատարանը պարզում է, թե արդյոք մեղադրյալն արտահայտել է իր իրական կամքը, գիտակցում է կնքված համաձայնության հետևանքները և պնդում է արդյոք կնքված համաձայնությունը:
4. Դատարանը պաշտպանին և հանրային մեղադրողին հարցնում է, թե արդյոք նրանք պնդում են կնքված համաձայնությունը:
5. Դատարանը տուժողին հարցնում է, թե արդյոք նա պնդում է կնքված համաձայնությունը` հատուցման ենթակա վնասի չափի մասով:
6. Համաձայնության մասին արձանագրությունը հետազոտելուց հետո դատարանը հեռանում է առանձին սենյակ` նախապես հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը:
7. Եթե սույն հոդվածի 3-5-րդ մասերում նշված հարցերից որևէ մեկին տրվում է ժխտական պատասխան, կամ մինչև դատարանի` առանձին սենյակ հեռանալը սույն հոդվածում նշված անձանցից որևէ մեկը հրաժարվում է կնքված համաձայնությունից, ապա դատարանը որոշում է կայացնում նախնական դատալսումները վերսկսելու մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
