ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 202 — Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը 1.
Ամփոփում
Հոդված 202. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը 1. Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. 1) ընտանեկան գործերը. 2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը. 3) առանձին աշխատանքային վեճերով գործերը. 4) կորպորատիվ վեճերով գործերը. 5) խմբային հայցի հիման վրա քննվող գործերը. 6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և
Ամբողջ Տեքստ
Հոդված 202. Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը 1. Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. 1) ընտանեկան գործերը.
2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը. 3) առանձին աշխատանքային վեճերով գործերը. 4) կորպորատիվ վեճերով գործերը. 5) խմբային հայցի հիման վրա քննվող գործերը.
6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը.
7) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը.
8) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնումների հետ կապված վեճերը. 9) նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
10) «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի վերաբերյալ գործերը: (202-րդ հոդվածը լրաց. 12.07.18 ՀՕ-367-Ն, 21.01.22 ՀՕ-7-Ն, խմբ.
12.04.24 ՀՕ-171-Ն, լրաց.
02.05.24 ՀՕ-222-Ն, 11.02.26 ՀՕ-29-Ն ) ԳԼՈՒԽ 22 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
