ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 70 — Արգելանքի բովանդակությունը 1.
Ամփոփում
Հոդված 70. Արգելանքի բովանդակությունը 1. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը ներառում է գույքը տնօրինելն արգելելը, ներառյալ գույքն այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրա օգտագործման իրավունքը լրիվ կամ մասնակի սահմանափակելը և այն առգրավելը։ 2. Արգելվում է արգելադրված գույքը վերափոխելը, վնասելը, ոչնչացնելը, քանդելը, ապամոնտաժելը, ինչպես նաև արգելադրված անշարժ գույքի վրա շինարարություն իրականացնելը
Ամբողջ Տեքստ
Հոդված 70. Արգելանքի բովանդակությունը 1. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը ներառում է գույքը տնօրինելն արգելելը, ներառյալ գույքն այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրա օգտագործման իրավունքը լրիվ կամ մասնակի սահմանափակելը և այն առգրավելը։
2. Արգելվում է արգելադրված գույքը վերափոխելը, վնասելը, ոչնչացնելը, քանդելը, ապամոնտաժելը, ինչպես նաև արգելադրված անշարժ գույքի վրա շինարարություն իրականացնելը, բացառությամբ եթե շինարարության թույլտվությունը տրվել է մինչև գույքի վրա արգելանք դնելը։
3. Արգելվում է արգելադրված գույքը տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։
4. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում։
5. Արգելանքը խոչընդոտ չէ՝ 1) սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունների կատարման համար, եթե դրանք կատարելու պարտականությունը սահմանված է օրենքով կամ կատարման ենթակա ակտով. 2) սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունների փաստացի կատարման հիմքով պետական գրանցման (հաշվառման) համար, ինչպես նաև սեփականության իրավունքի առաջին պետական գրանցման համար. 3) արգելադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պարտապանի իրավահաջորդին անցնելու համար, սակայն պարտապանին իրավահաջորդով փոխարինելուց հետո արգելանքը պահպանվում է։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
