ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 126 — Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի կատարումը 1.
Ամփոփում
Հոդված 126. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի կատարումը 1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը։ 2. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի կատարումն իրականացվում է սույն օրենսգրքի 7-րդ գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առանձնահատկությունները: 3. Իրավաբանական անձի սնանկ ճ
Ամբողջ Տեքստ
Հոդված 126. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի կատարումը 1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը։
2. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի կատարումն իրականացվում է սույն օրենսգրքի 7-րդ գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առանձնահատկությունները:
3. Իրավաբանական անձի սնանկ ճանաչվելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը տուգանքի գումարը վճարելու վերաբերյալ պահանջը ներկայացնում է սնանկության դատարան:
4. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ տուգանքը գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցմամբ փոխարինելու վերաբերյալ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
