Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «1. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ (…) ԴԱՏԱԽԱԶԸ (…)» ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «1. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ (…) ԴԱՏԱԽԱԶԸ (…)» ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-623 սեպտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 62 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «1. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ (…) ԴԱՏԱԽԱԶԸ (…)» ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ «ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ՝ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ՝ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ (…) ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ» ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «1. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ (…)

ԴԱՏԱԽԱԶԸ (…)» ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ «ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐԵԼՈՒ, ՓՈՓՈԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ (…) ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ»

ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի «1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) դատախազը (…)» ձևակերպման և 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու (…) մասին որոշումները» ձևակերպման Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցող ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումը, որով ներկայացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի օգոստոսի 6-ի ԵԴ/0171/01/18 քրեական գործով «Գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը: Հիշյալ որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմում է Սահմանադրական դատարանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի և 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի առանձին ձևակերպումների ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, նկատի ունենալով, որ քրեական գործի դատական քննության ընթացքում խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման բողոքարկման հնարավորության կապակցությամբ առկա մեկնաբանությունը ողջամտորեն հակադրվում է դատավարության կողմերի միջև «զենքերի հավասարության», ինչպես նաև առաջին ատյանի դատարանի գործառութային անկախության ապահովման հիմնարար սկզբունքներին:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին։ Մասնավորապես, հիշյալ օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Մինչդեռ դիմողն ըստ էության բարձրացնում է ոչ թե սահմանադրականության հարց և դրան համապատասխան ներկայացնում իր կողմից վիճարկվող դրույթների հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ, այլ` այդ դրույթների իրավական բովանդակության, իրավակիրառական պրակտիկայում դրանց միակերպ ընկալման ու կիրառման ընդհանրական հիմնահարցեր: Այս առումով հարկ է նկատել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018 թվականի հուլիսի 26-ին արդեն իսկ կայացրել է «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին» որոշումը, և այդ որոշման առկայության պայմաններում, իր բարձրացրած հարցերի համատեքստում, դիմողը չի հիմնավորում այն հանգամանքը, որ միայն վիճարկվող դրույթների կիրառման միջոցով է հնարավոր լուծել այդ գործը: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի հուլիսի 26-ի հիշյալ որոշման առումով առկա են փաստական տվյալների անհամապատասխանություններ: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշումը կայացրել է 2018 թվականի հուլիսի 26-ին, այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է մուտքագրվել 2018 թվականի հուլիսի 27-ին, այսինքն` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացվել է մինչ այդ բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվելը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի հուլիսի 26-ի որոշման մեջ հղում է կատարվում այն հանգամանքին, որ թիվ ԵԴ/0171/01/18 գործով նյութերը վերաքննիչ քրեական դատարանում ստացվել են 2018 թվականի օգոստոսի 2-ին և այլն: Հարկ է նշել նաև, որ դիմողն իր բարձրացրած հարցերի կապակցությամբ անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱՆԴ/0081/01/14 և ԵԿԴ/0225/06/08 որոշումներին: ՀՀ վճռաբեկ դատարանը ԵԱՆԴ/0081/01/14 քրեական գործով 2016 թվականի մարտի 30-ի կայացրած որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշումներ, ինչը և վկայակոչվել է դիմողի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածների իրավակարգավորումների վերաբերյալ, մասնավորապես, ամրագրելով, որ մեղադրողը որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող, այդ թվում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում:

Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԿԴ/0225/06/08 որոշմանը, ապա նախ պետք է նշել, որ դիմողը կատարել է սխալ հղում: ՀՀ վճռաբեկ դատարանի` վկայակոչված իրավական դիրքորոշումներն ամրագրված են ոչ թե հիշյալ, այլ 2008 թվականի նոյեմբերի 28-ի ԵՔՐԴ/0299/01/08 որոշմամբ: Բացի դրանից, այս որոշմամբ ամրագրված և, մասնավորապես, դիմողի կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները վերաբերում են որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկման հնարավորությանը: Այն դեպքում, որ սույն գործով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումին կցված վերաքննիչ բողոքը և բարձրացված հարցը վերաբերում են որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկմանը: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի ԵՔՐԴ/0299/01/08 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները վերաբերելի չեն սույն գործին:

3. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի շրջանակներում:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71- րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի «1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) դատախազը (…)» ձևակերպման և 376.1-րդ հոդվածի 4-րդ կետի «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանների կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու (…) մասին որոշումները» ձևակերպման Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

3 սեպտեմբերի 2018 թվականի

ՍԴԱՈ-62

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-62
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել