ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12 - ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 86-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «իր պաշտոնում նշանակվելուն» բառերը փոխարինել «պաշտոնավարմանը» բառով: Հոդված 2. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, 125-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ «նշանակմանը» բառից հետո, իսկ 112-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «նշանակվելուն» բառից հետո լրացնել «, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերով: Հոդված 3. Օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»: Հոդված 4. Օրենքի 113-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 8-րդ կետը, 2-րդ մասի 9-րդ կետը «նշանակմանը» բառից հետո լրացնել «, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Եթե առերևույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի համաձայն: Եթե անձը հրաժարվում է անցնել բժշկական զննություն, կամ զննության արդյունքով հիմնավորվում է, որ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ է հրավիրում:»: Հոդված 5. Օրենքի 159-րդ հոդվածում` 1) 2-րդ մասի 4-րդ կետի «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն» բառերը փոխարինել «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ» բառերով.
2) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
4. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով: Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է դատավորի բժշկական զննությունը (դատարանի նախագահի դեպքում` սեփական կամ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի համաձայն: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը:»: Հոդված 6. Օրենքի ամբողջ տեքստում «ֆիզիկական արատներ և հիվանդություններ» և «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հիվանդություններ և վիճակներ» և «հիվանդություն կամ վիճակ» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-286-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-286-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.10.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.09.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.10.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.10.2023 Հիմնական ակտ 12.09.2023, ՀՕ-286-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.02.2018, ՀՕ-95-Ն 07.02.2018, ՀՕ-95-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-286-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
