Մուրադխանյան — ԵԴ/1284/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 60134920 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի սեպտեմբերի 14ի որոշմամբ Գրիգոր Արտավազդի Մուրադխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել 200
Ամբողջ Տեքստ
Հերն 22275 ԵԴ/1284/01/21
/2 Հորաի Ե 17
ԹԸ |
ՊՈպՔ ԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր Վ.Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան
դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան
Լ.Ալավերդյան
27 հունիսի 2025 թվական ք.Երնան
ՀԸ Վնոաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Գրիգոր Արտավազդի Մուրադխանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024
2
թվականի փետրվարի 2-ի որոշման դե. ՀԸ գլխավոր դատախազ
Ա'Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 60134920 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի սեպտեմբերի 14ի որոշմամբ Գրիգոր Արտավազդի Մուրադխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
2021 թվականի սեպտեմբերի 27ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռով Գրիգոր Մուրադխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Դատախազի ն մեղադրյալի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 21ին որոշում է կայացրել դատախազի բողոքը մերժելու, մեղադրյալի բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճիոր փոփոխելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ
Յ
հոդվածի հիման վրա, մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ ԱԿՎարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Գ.Մուրադխանյանի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորն նշված գործոնները:
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել մեղադրյալի կողմից բնակավայրում սահմանված արագությունը գերազանցող՝ շուրջ 70-80 կիլոմետրը ժամում արագությամբ տրանսպորտային միջոց վարելը, ինչի հետնանքով վրաերթի է ենթարկել երկու անչափահաս երեխայի՝ իննամյա Ա.Առաքելյանին ն անզգուշությամբ նրան պատճառել մահ, ու Ն.Առաքելյանին, ում առողջությանը պատճառվել է քրեաիրավական հետնանք չառաջացնող թեթն աստիճանի մարմնական վնասվածք: Այս համատեքստում բողոքաբերը փաստարկել է, որ եթե մեղադրյալը տրանսպորտային միջոցը վարեր բնակավայրում սահմանված թույլատրելի արագությամբ՝ 60 կիլոմետրը ժամում, ապա բարձր կլիներ հավանականություն, Օ առ այն որ տրանսպորտային միջոցը չէր դառնա
4
անկառավարելի, չէր բախվի բետոնե կառուցվածքին ն հետնամասով վրաերթի չէր ենթարկի մանկահասակ երեխաներին: Նշվածի հաշվառմամբ, բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալի կողմից թույլ է տրվել ճանապարհային երթնեկության կանոնների առավել կոպիտ խախտում, ինչը, կոնկրետ իրադրությունում, ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթնեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը:
Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Գ.Մուրադխանյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Այս համատեքստում բողոք բերած անձը նշել է, որ քննութան սկզբնական փուլում մեղադրյալը տվել թֆէ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք այդ կերպ փորձելով շեղել քննության ուղղությունը, ուստի, ինքնախոստովանական ցուցմունք տալը ն հանցագործությունը բացահայտելուն աջակցելը որպես պատասխանատվությունն ու պատիժ մեղմացնող հանգամանք դիտարկելը հիմնավորված չէ:
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն գործի փաստական հանգամանքների համակցությունը վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 26-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գրիգոր Մուրադխանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա. «/Ու/նենալով «8/Շ» կարգի վարորդական վկայական, գտնվելով սթափ վիճակում, իր տիրապետման վակ գտնվող «Օպել» մակնիշի 36 Ս4 662 հաշվառմեուն համարանիշի ավտոմեքենաւն
5
առանց ուլնորների ն բեռի 2020 թվականի սեպտեմբերի 27ին՝ ժամը 15:30ի սահմաններում, վարել է Երնան քաղաքի վարչական շրջանում, «Հյուսիս-հարավ» նորակառույց ճանապարհով Եղվարդ քաղաքի կողմից, դեպի Երնան քաղաք տանող ուղեմասով, մով 7080 կմ/ժ արագությամը, ճանապարհի կենտրոնական հատվածով: Նշված ուղղությամբ ն արագությամբ ընթանալով, հասնելով Երնան քաղաքի Շահումյան թաղամասի 16-րդ փողոցի 162-րդ հասցեի շրջակայթին՝ թույլ է տվել «Վանապարհային երթնեկության անվտանգությաւն ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի ն ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28ի թիվ 955Ն որոշմամբ հատրատված «Վանապարհային երթնեկությաւն կանոնների» 66րդ կեփի պահանջին հակասող գործողություններ, այն է՝ իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ն վտանգավոր կառավարում առկա ճանապարհային պայմաններում նախապես չրնտրելով երթնեկության համապատաւսխուն անվտանգ ու սեւհուն ոնժիմ, որի արդյունքում, ավտոմեքենան դարձել է անկառավարելի` դեպի ձախ կորությամը դուրս է եկել երթնեկելի մասից, աջ կողմով բախվել է իր ընթացքի ուղղությամբ ձախ կողմում: ձյունածածկ փարածքում առկա բեւլոնե կառուցվածքի, որից հերո պտտվելով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել Երեան քաղաքի Շահումյան թաղամասի 16-րդ փողոցի 162-րդ հասցեի դիմաց կանգնած ԱԱոռաքելյանին ն անզգուշությամբ նրան պատճառել է մահ՝ ինքն իրեն զրկելով վրանրթը կանխելու տեխնիկական հնարավորությունից»/:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝
«(..) (ՎԱրանրթի պատճառը եղել է ԳՆՄուրադխանյանի կողմից թույլ տված իրավախախտումների, մասնավորապես՝ Գ.Մուրադխանյանը կատարել է «ձանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի ն ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28ի թիվ 955Ն որոշմամբ հատրատված «Վանապարհային երթնեկությաւն կանոնների» 66-րդ կետի պահանջին հակասող գործողություններ, որպիսի պայմաններում վերջինս զրկել է իրեն վրանըթը կանխելու տեխնիկական ւՏե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 116-124:
6
հնարավորությունից: Մասնավորապես՝ դեպքի օրը, եղանակային ցածր ջերմաստիճանային, ինչպե Օ նան ճանապարհահատվածի ոչ լիարժեք շահագործման ենթեւկսւ պայմաններում Գ.Մուրադխաւնյաւնը երթնեկել է 70-80կմ/ժ արագությամբ, ինչը ն հիմք է հանդիաացել մեքենայի կողմից կառավարումը կորցնելու համար: Տվյալ դեպքում Գ.Մուրադխանյանը չի ընտրել երթնեկության համապատասխան անվտանգ ու սեւհուն ռեժիմ ն դրանով պայմանավորվաւծ ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից:
(-.)
Ամբաստանյալ ԳՄուրադխաւնյանի պատիժն ու պատասխաւնատվությունը, որպես մեղմացնող հանգամանք (Առաջին ատյանի) դատարանն արձանագրում է, որ Գ.Մուրադխանյանը նախաքննության ընթացքում: տվել է
ինքնախոարովանական ցուցմունքներ, աջակցել է վարույթն իրականացնող մարմնին, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը, ինչպես նան դրսնորել է այնպիսի վարքագիծ, որ տուժողի իրավահաջորդը հայտեկ է, որ նրա դեմ բողոք չունի:
(Առաջին ատյանի դատարանը որպես ամբաարանյալի պատիժն ու
պատասխանաւպվությունը ծանրացնող հանգամանք չի արձանագրում:
Ուսումնասիրելով ամբաստանյալի անձր բնութագրող փվյալները, (..) (Առաջին ատյանի դատարանը հաշվի է առնում (...) այն, որ նա, սույն արարքը կատարելուց առաջ կատարված որեէ արարքի համար դատապարտված չի եղել:
Ը») (Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ Գ.Մուրադխանյանի նկատմամի ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 1 (մեկ) փարի ժամկետով ազատազրկում նշանակելով հնարավոր է հասնել պատժի նպատակների: ատցիալական արդարության վերականգնման, պավտժի ենթարկված անձին ուղղելու ինչպես նան հանցագործութունները կանխելու իրագործմանը»»:
9. «Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իր 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 116-124:
7
եզրահանգումը պատճառաբանել է հետնյալ կերպ. «՛...) /Վ/երաքննիչ դատարան է ստացվել տուժողի իրավահաջորդ Ն.Առաքելյանի դիմումը, որը նա. հաարաւտեց (Վ/երաքննիչ դատարանում ն որում մասնավորապես նշել է հենյալը.
«(..) Ես դատարանին հայտնել եմ, որ Գ.Մուրադխանյանի նկավմամի բողոք նյութական պահանջ չունեմ, խնդրել եմ նրա նկատմամբ մեղմ վերաբերվել: (Առաջին ատյանի դատարանը ԳՄուրադխանյանի նկատմամբ պատիժ է նշանակել մեկ փարի ժաւմկետով ազատազրկում: Ինձ համար հասկանալի է օրենքի պահանջը, սնաւկայն որպես անչափահաս որդուն կորցրած մայր խնդրում եմ ԳՄուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը ապայմանականորեն չկիրառել: Ես նրա նկատմամի նման դիրքորոշում ունեմ ոչ թե այն րանի համար, որ նա նյութուպես կանգնած է եղել ու այժմ էլ կանգնած է իմ ընտանիքի կողմը: Այդ ընթացքում այնքան ենք մտերմացել, որ ես նոր ցավ կապրեմ, որ նման երիտասարդի կալանավորվի։ Օ6Խեդրում եմ ընդուն, իմ խնդրանքը ն Գ.Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը ապայմանականորեն չկիրառել: (..)»։
Վերոգրյալի համատնեքատում հաշվի առնելով ԳՄուրադխանյանի անձր բնութագրող փվյալները, հանցանքը կատարելուց հերո նրա դրսնորած վարքագիծը, տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը, ելնելով նան պատժի ինքնանպավաւկության բացառման պահանջից, ինչպես նան հաշվի առնելով հետնանքի առաջացման կոնկրեր փաստական հանգամանքները, այն Լ՝ ավտոմեքենան պվմւյփտ կատարելով, որոշակի տարածություն Աւնցնելով նոր միայն հայտնվել է երթնեկության հակառակ մայթեզրին, որտեղ կանգնած են եղել երեխաները, որոնք էականորեն նվազեցնում են ինչպես արարքի, այնպես էլ մեղադրյալի անձի հանրորեն վտանգավորության ատրիճանը, (Վյերաքննիչ դատարանը հանգում է այն համոզման, որ փվյալ պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպապտաւկներին ստցիալական արդարության վերականգնմանն ու մեղադրյալի ուղղմանը, ն պատժի մյուս
8
նպատակը՝ հանցագործությունների կանխումը, գործի փաստական
հանգամանքները հաշվի առնելով, նույնպես իրագործվում Լ, (...)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ է արդյոք մեղադրյալ Գ.Մուրադխանյանի կողմից` կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետնությունը:
1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ երթնեկության անվտանգության ն տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձան`։ նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական
ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով, ի թիվս այլնի, համարժեք իրավական գնահատական պետք է ստանան.
ա) հանցագործութան կատարման եղանակը ն հանգամանքները,
հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,
բ) ճանապարհային երթնեկության կանոնների խախտման բնույթը,
գ) ճանապարհային երթնեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը,
դ) հանրորեն վտանգավոր հետնանքների նկատմամբ հանցավորի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը,
ե) հանցագործությամբ պատճառված վնասը, ն
զ) հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նան հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսնորած վարքագիծը:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 36-51:
" Տես Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նան, ոամոհջ ումոո զ» Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴԼ/0003/01/10, Իդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/1, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:
9
12 Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Գ.Մուրադխանյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա «Հյուսիս- հարավ» ճանապարհի՝ Երնան քաղաքի Շահումյան թաղամասի 16 փողոցի 162 հասցեի շրջակայքում, «Օպել» մակնիշի 36 ՍՃ 662 հաշվառման համարանիշի ավտոմեքենան շուրջ 7080 կիլոմետ, ժամում արագությամբ վարելով իրականացրել է այդ տրանսպորտային միջոցի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ առկա ճանապարհային պայմաններում նախապես չընտրելով երթնեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ` այդ կերպ թույլ տալով ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման (այսուհետ` նան Ճանապարհային երթնեկության կանոններ) 66-րդ կետի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, որի հետնանքով «Օպել» մակնիշի հիշյալ տրանսպորտային միջոցը դարձել է անկառավարելի՝ դեպի ձախ կորությամբ դուրս է եկել երթնեկելի մասից, աջ կողմով բախվել իր ընթացքի ուղղության ձախ կողմում, ձյունածածկ տարածքում, առկա բետոնե կառուցվածքին, ինչից հետո պտտվելով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել վերը նշված հասցեի մոտ կանգնած ԱՍԱռաքելյանին ն նրան անզգուշությամբ մահ պատճառել»:
Գնահատելով կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, Գ.Մուրադխանյանի անձը բնութագրող փաստական տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պատժի նպատակներին հնարավոր է հասնել Գ.Մուրադխանյանի նկատմամբ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում նշանակելով»:
Վերաքննիչ դատարանը, որպես մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմնավորում, նշել է, որ քրեական օրենսգիրքը որպես պատժի նպատակ դիտարկում է նան սոցիալական արդարությունը վերականգնելը: Տվյալ դեպքում 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
10
Վերաքննիչ դատարան է ստացվել մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու խնդրանքով տուժողի իրավահաջորդի դիմումը: Նշվածը փոխկապակցելով Գ.Մուրադխանյանի անձը բնութագրող տվյալների, հետհանցավոր վարքագծի ու հանրորեն վտանգավոր հետնանքի առաջացման հանգամանքների հետ, այն, որ Գ.Մուրադխանյանի վարած տրանսպորտային միջոցը պտույտ կատարելով ն որոշակի տարածություն անցնելուց հետո է միայն հայտնվել երթնեկելի հակառակ մայթեզրին, որտեղ կանգնած են եղել երեխաներ՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդպիսիք իրենց համակցությամբ նվազեցնում են մեղադրյալի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ: Ըստ Վերաքննիչ դատարանի` Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը միտված է նան պատժի ինքնանպատակ լինելը բացառելուն՛:
13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 1-րդ կետում վկայակոչած գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյապի ն նրա կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:
Մասնավորապես ստորադաս դատարանը պատշաճ գնահատման չի
ենթարկել մեղադրյալի կողմից թույ տրված ճանապարհային երթնեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես: մեղադրյալի կողմից խախտված՝ Ճանապարհային երթնեկության կանոնների 66-րդ կետի պահանջից հետնում է, որ վարորդը պետք է ընտրի երթնեկության այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: Նշվածից բացի, 7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
1
Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ դեպքի օրը ճանապարհահատվածը ենթակա չի եղել լիարժեք շահագործման:: Տվյալ դեպքում, Գ.Մուրադխանյանը նախապես չի ընտրել ճանապարհային երթնեկության իրադրությանը համապատասխան երթնեկության անվտանգ ու սահուն ռեժիմ, ն շուրջ 70-80 կիլոմետրը ժամում արագությամբ ընթանալով իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում: Այսինքն՝ ճանապարհային երթնեկության տվյալ իրադրությունում մեղադրյալը չի երթնեկել այնպիսի արագությամբ, որ հնարավորություն կտար նրան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: Նշվածի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքի հեղինակի պնդումն առ այն, որ մեղադրյալի կողմից թույլ է տրվել ճանապարհային երթնեկության կանոնների կոպիտ խախտում, ինչը, կոնկրետ իրադրությունում, ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթնեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը:
Այստեղ հարկ է անդրադառնալ տուժողին անզգուշությամբ մահ պատճառելուն նախորդած իրադարձություններին, քանի որ ըստ Վերաքննիչ դատարանի՝ այդպիսիք էականորեն նվազեցնում են թե մեղադրյալի, թե նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այսպես, հարկ է փաստել, որ մեղադրյալի կողմից թույլ տրված խախտման, այն է՝ տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումն ապահովելու համար պիտանի արագությամբ չընթանալու արդյունքում է, որ «Օպել» մակնիշի տրանստորտային միջոցը դարձել է անկառավարելի՝ դեպի ձախ կորությամբ դուրս եկել երթնեկելի մասից, աջ կողմով բախվել իր ընթացքի ուղղությամբ ձախ կողմում, ձյունածածկ տարածքում, առկա բետոնե կառուցվածքին, որից հետո պտտվելով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել տուժողին: Այսինքն՝ հանրորեն վտանգավոր հետնանքի առաջացմանը նախորդած իրադարձությունները մեղադրյալի կողմից իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ն վտանգավոր կառավարման հետնանք են, ինչը, Վճռաբեկ Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
12
դատարանի գնահատմամբ հակադարձ համեմատական է Վերաքննիչ դատարանի հիշյալ արձանագրմանը:
Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բավարար ուշադրության չի արժանացրել նան ճանապարհային երթնեկության կանոնների խախտման արդյունքում պատճառված վնասի չափին ն բնույթին: Մասնավորապես, խախտման արդյունքում կյանքից զրկվել է իննամյա երեխա: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից տուժողի դիրքորոշումը մատնանշելուն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի դիրքորոշումը կոնկրետ դեպքում չի նվազեցնում ինչպես հանցավորի անձի, այնպես էլ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը: Այս
համատեքստում հարկ է նկատել, որ ճանապարհի ձախ կողմում բետոնե կառուցվածքի առկայությունն ու տուժողին տան դիմաց վրաերթի ենթարկելը» վկայում են, որ տուժողը գտնվել է երթնեկելի մասի սահմաններից հեռու:
14. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չի կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Սույն որոշման շրջանակում մեջբերված ու վերլուծված փաստական տվյալների համակցությունը վկայում է մեղադրյալի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի՝ մեղադրյալ Գ.Մուրադխանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Գ.Մուրադխանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: ալ կերպ՝ ստորադաս դատարանի կողմից
Գ.Մուրադխանյանի սկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը 5 Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթեր 2:81
13
պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյաի կամ նրա կատարած արարքի հանրային
վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գ.Մուրադխանյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանի հետնությունը հիմնավորված չէ:
Միննույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով ն գնահատման ենթարկելով վարույթում առկա՝ մեղադրյալ Գ.Մուրադխանյանի անձը բնութագրող փաստական տվյալները,
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նան՝ ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանգել է ճիշտ հետնության՝ իրավաչափորեն արձանագրելով, որ պատժի նպատակներին հնարավոր է հասնել Գ.Մուրադխանյանի նկատմամբ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձնով պատիժ նշանակելով:
15. Հիմք ընդունելով նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննի. դատարանը, մեղադրյալ Գ.Մուրադխանյանի սկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2Լի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին:
14
Ելնելով վերոգրյալի, ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 36Լրդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Գրիգոր Արտավազդի Մուրադխանյանի վերաբերյալ ՀՀ
վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2Լի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/1284/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
