Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Եղինյան — ԼԴ/0008/11/10
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Եղինյան — ԼԴ/0008/11/10

Վճռաբեկ դատարանԼԴ/0008/11/1024 փետրվարի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով գործի հանգամանքները և չառաջնորդվելով արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով, թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում ոտնահարվել են իր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության, ինչպես նաև ազատությունների պաշտպանության ՛Մարդու մասին իրավունքների եվրոպական ամրագրված արդար դատական քննության իրավունքները: և հիմնարար կոնվենցիայով 5 11. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ

Ամբողջ Տեքստ

ԼԴ/0008/11/10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԼԴ/0008/11/10

Նախագահող դատավոր Ս.Ավետիսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

2011 թվականի փետրվարի 24-ին

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի մայիսի 14-ին Է.Եղինյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր

դատախազ

Ա.Հովսեփյանին`

Լոռու

մարզի

դատախազի

տեղակալ

Ա.Ասատրյանի և ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Ա.Գալստյանի կողմից իր նկատմամբ հանցավոր գործողություններ կատարելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Հովակիմյանի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Է.Եղինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին հասցեագրված 2010 թվականի հուլիսի 27-ի դիմումով Է.Եղինյանը բացարկ է հայտնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Հովակիմյանին:

2010 թվականի օգոստոսի 10-ի գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը Է.Եղինյանին հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2010 թվականի հուլիսի 16-ի որոշումն օրինական է, այն վերացնելու հիմքեր չկան:

2. 2010 թվականի օգոստոսի 23-ին Է.Եղինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ.Հովակիմյանի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Է.Եղինյանի բողոքը մերժվել է:

3. Է.Եղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Է.Եղինյանը:

2010 թվականի դեկտեմբեր 27-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը Է.Եղինյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

3

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. ՛(…) բողոքաբերն առանց դատախազին բողոքարկելու դատարան բողոք է ներկայացրել ոչ թե քրեական վարույթն իրականացնող մարմնի, պաշտոնատար անձի անգործության դեմ, այլ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ.Հովակիմյանի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ, հետևաբար Է.Եղինյանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջները (տե՛ս Նյութեր, էջ 57):

6. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ. ՛(…) Է.Եղինյանը ՀԿԳ քննիչ Գ.Հովակիմյանի 16.07.2010թ. որոշումը վերադաս դատախազին իրականում չի բողոքարկել, ինչով անտեսվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների դրույթները: (…) ՀՀ գլխավոր դատախազին 27.07.2010թ. հասցեագրված դիմումի բովանդակությունից հետևում է, որ Է.Եղինյանը ոչ թե քննիչի 16.07.2010թ. որոշումն է բողոքարկել, այլ ընդհակառակը, քննիչ Գ.Հովակիմյանի նկատմամբ բացարկ է հայտնել (…): Դեռ ավելին, Է.Եղինյանը նշված օրը չէր էլ կարող բողոքարկել քննիչի որոշումը, քանի որ նյութերում առկա տվյալների համաձայն, քննիչի 16.07.2010թ. որոշման մասին նա իմացել է 2010 թվականի օգոստոսի 18-ին, որից հետո 21.08.2010թ. դիմել է առաջին ատյանի դատարան: (…) Ինչ վերաբերում է Է.Եղինյանի 27.07.2010թ. դիմումի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի 10.08.2010թ. գրությանը, որում նշված է, որ Է.Եղինյանի դիմումի կապակցությամբ ստուգվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նրա հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը, այն օրինական է և վերացնելու հիմքեր չկան, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչ Գ.Հովակիմյանի

16.07.2010թ.

որոշման

օրինականությունը

ստուգելու

կապակցությամբ Է.Եղինյանը վերադաս դատախազին ընդհանրապես չի դիմել: (…) (տե՛ս Նյութեր, էջ 133):

7. Ի պատասխան Է.Եղինյանի ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին հասցեագրված 2010 թվականի հուլիսի 27-ի դիմումի`ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը 2010 թվականի օգոստոսի 10-ի թիվ 33-88-10

4

գրությամբ Է.Եղինյանին հայտնել է, որ. ՛ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 2010 թվականի հուլիսի 27-ի դիմումի կապակցությամբ ստուգվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ձեր հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը: Որոշումն օրինական է և այն վերացնելու հիմքեր չկան (տե՛ս Նյութեր, էջ 100): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

ու

հիմնավորումների

սահմաններում.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

9. Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, կայացվել է ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և քրեադատավարական իրավունքի նորմերի պահանջների խախտմամբ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը բողոքի մերժումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դիմողը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության 290-րդ հոդվածի պահանջները` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը չի բողոքարկել վերադաս դատախազին, սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել և քննության առարկա չի դարձրել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի թիվ 33-80-10 գրությունը, որով վերջինս հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը ստուգված է, այն վերացնելու հիմքեր չկան:

10. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, մանրակրկիտ չքննելով

գործի

հանգամանքները

և

չառաջնորդվելով

արդարադատության

մատչելիության ապահովման սկզբունքով, թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում ոտնահարվել են իր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության,

ինչպես

նաև

ազատությունների

պաշտպանության

՛Մարդու

մասին

իրավունքների

եվրոպական

ամրագրված արդար դատական քննության իրավունքները:

և

հիմնարար

կոնվենցիայով

5

11. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի

2010

թվականի

նոյեմբերի

4-ի

որոշումը

և

գործն

ուղարկել

համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է.

հիմնավորված

և

պատճառաբանված

է

արդյոք

ստորադաս

դատարանների հետևությունն այն մասին, որ սույն գործով դիմողը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ՛…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից պայմանը` այն դեպքում, երբ քննիչի նկատմամբ բացարկը քննելիս դատախազն ըստ էության անդրադարձել է քննիչի վիճարկվող որոշման օրինականությանը:

13. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (…) :

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված

իրավունքները

վերականգնելու,

ինչպես

նաև

(…)

հավասար

պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (…) :

ՀՀ

քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն`

՛Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն ՛Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):

14. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին

եվրոպական

կոնվենցիայի

6-րդ

հոդվածի

իմաստով

դատական

6

պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է նաև դատարանի

մատչելիության

իրավունքի

ապահովումը:

Թեև

դատարանի

մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, ուրեմն իմաստազուրկ է նաև արդար

դատաքննության

իրավունքը:

Այսպես`

Գոլդերն

ընդդեմ

Միացյալ

Թագավորության վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը

՛Մարդու

իրավունքների

և

հիմնարար

ազատությունների

պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված

իրավունքների

անբաժանելի

մասն

է:

Ընդ

որում,

այս

եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում հաշվի առնելով ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Golder v. The United Kingdom, 1975թ. փետրվարի 21, գանգատ թիվ 4451/70, 28 և 36 կետեր):

Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության

մասին

եվրոպական

կոնվենցիան

ուղղված

է

նրան,

որ

երաշխավորի ոչ թե տեսական կամ պատրանքային իրավունքներ: Մասնավորապես դա վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին` հաշվի առնելով այն կարևոր

տեղը,

որը

ժողովրդավարական

հասարակությունում

ունի

արդար

դատաքննության իրավունքը (տե՛ս Airey v. Ireland, 1979թ. հոկտեմբերի 9, գանգատ թիվ 6289/73, կետ 24):

Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի

գործով

վճռում

Մարդու

իրավունքների

եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է Պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով, Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է [Եվրոպական] Դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված

7

սահմանափակումներն անձին վերապահված դիմելու իրավունքն այնպես չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում, և եթե գործադրված միջոցի և հետապնդված

նպատակի

միջև

առկա

չէ

համաչափության

ողջամիտ

հարաբերակցություն (Hirschhorn v. Romania, 2007թ. հուլիսի 26, գանգատ թիվ 29294/02, կետ 50):

15. Վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես

նաև

Մարդու

իրավունքների

եվրոպական

դատարանի

իրավական

դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատական պաշտպանության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունք է:

16.

Քրեական

գործի

մինչդատական

վարույթի

ընթացքում

դատական

պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության միջոցով իրացվող դատական պաշտպանության իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Ն.Միսակյանի գործով որոշման մեջ, որի համաձայն.

՛Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի

ընթացքում

դատական

պաշտպանության

իրավունքի

արդյունավետ

իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության

մասնակիցների

և

այլ

անձանց

իրավունքների

և

ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական

վարույթի

նկատմամբ

դատական

վերահսկողությունը

դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և

8

ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները: (տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը):

17. Հիմք ընդունելով սույն որոշման 13-16-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այլ ոչ թե պատրանքային, այսինքն` անձն իր իրավունքների և ազատությունների, օրինական շահերի

ենթադրյալ

խախտման

յուրաքանչյուր

դեպքում`

ողջամիտ

սահմանափակումների շրջանակներում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Ընդ որում` դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է բացառապես ձևական բնույթ ունենան, որպեսզի դիմողը հնարավորություն ունենա իրացնել Սահմանադրությամբ ամրագրված` հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության

իրավունքը:

Հակառակ

դեպքում

կխախտվեն

անձի`

դատարանի

մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները: Բացի այդ, դատարանի մատչելիության սահմանափակումը պետք է օրինական նպատակ հետապնդի,

և

գործադրված

սահմանափակմամբ

միջոցի

հետապնդված

(այսինքն`

նպատակի

միջև

սահմանափակման)

պետք

է

առկա

և

լինի

համաչափության ողջամիտ հարաբերակցություն:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն` ՛1. Դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

2. Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`

1) (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի

աշխատակցի,

քննիչի,

դատախազի,

օպերատիվ-հետախուզական

գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները: (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն` ՛1. Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ու որոշումները կարող են

սույն

օրենսգրքով

մասնակիցների

կողմից:

սահմանված

Քննիչի

և

կարգով

բողոքարկվել

հետաքննության

դատավարության

մարմնի

աշխատակցի

գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան

9

դատախազին,

դատախազի

որոշումները

դատախազին,

դատարանինը`

և

վերադաս

գործողությունները`

դատարան:

Սույն

վերադաս

օրենսգրքով

նախատեսված դեպքում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան: (…):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

՛Հետաքննության

մարմնի

աշխատակցի,

քննիչի,

դատախազի,

օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով

նախատեսված

որոշումների

և

գործողությունների

օրինական և

հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՛Բողոքը կարող է ներկայացվել (…) այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետ մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

19. Նախորդ կետում նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ օրենքով նախատեսված դեպքերում դատարանը լիազորված է քննել և լուծել քննիչի որոշումների

և

գործողությունների

դեմ

բողոքները,

սակայն

դատական

պաշտպանության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է, որպեսզի բավարարվի օրենքով սահմանված ՛…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից պայմանը: Ընդ որում` նշված որոշումների և գործողությունների դեմ բողոքները կարող են ներկայացվել դատարան, եթե տեղեկություն է ստացվել դատախազի կողմից բողոքը մերժելու մասին, կամ եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Է.Եղինյանի` իր նկատմամբ կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Ի պատասխան Է.Եղինյանի դիմումի, որով բացարկ էր հայտնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչին` ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանը 2010 թվականի օգոստոսի 10-ի թիվ 33-88-10 գրությամբ Է.Եղինյանին

10

հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրինական է և այն վերացնելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Առաջին

ատյանի

դատարանը

Է.Եղինյանի

բողոքը

մերժել

է`

պատճառաբանելով, որ բողոքաբերը քննիչի որոշումը չի բողոքարկել դատախազին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ Է.Եղինյանը ոչ թե քննիչի որոշումն է բողոքարկել, այլ ընդհակառակը` քննիչին բացարկ է հայտնել, և քննիչի 2010 թվականի հուլիսի 16ի

որոշման

օրինականությունը

ստուգելու

կապակցությամբ

նա

վերադաս

դատախազին ընդհանրապես չի դիմել (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ.Փիլոյանի 2010 թվականի օգոստոսի 10-ի թիվ 33-88-10 գրության բովանդակությունը, որով Է.Եղինյանին հայտնվել է, որ ստուգվել է ՀՀ հատուկ քննչական

ծառայությունում

վերջինիս

հաղորդման

կապակցությամբ

նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը, այն օրինական է և վերացնելու հիմքեր չկան: Այսինքն, ստորադաս դատական ատյանները դիմող է.Եղինյանի բողոքը մերժել են, ըստ էության, բացառապես ձևական նկատառումներով:

21.

Սույն

որոշման

13-19-րդ

կետերում

շարադրված

հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման

իրավական

20-րդ կետում

շարադրված փաստական հանգամանքները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված և պատճառաբանված չեն ստորադաս դատական ատյանների հետևություններն այն մասին, որ սույն գործով դիմողը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ՛…եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից պայմանը: Անկախ Է.Եղինյանի դիմումի բովանդակությունից, դատախազի կողմից ըստ էության ստուգվել է քննիչի որոշման օրինականությունը, հետևաբար ստորադաս դատարանների պատճառաբանությունը` քննիչի որոշումը դատախազին չբողոքարկելու վերաբերյալ, բացառապես ձևական բնույթ ունի, քանի որ դատախազական հսկողության այն գործառույթը, որը պետք է իրականացվեր քննիչի որոշման բողոքարկման դեպքում, տվյալ պարագայում իրականացվել է բացարկ հայտնելու մասին Է.Եղինյանի դիմումի քննության արդյունքում:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատական ատյանները, բացառապես ձևական նկատառումներով մերժելով դիմող Է.Եղինյանի բողոքը,

11

սահմանափակել են վերջինիս արդար դատական քննության և դատարանի մատչելիության իրավունքները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատարանների կողմից Է.Եղինյանի իրավունքների սահմանափակման ու այդ սահմանափակման

նպատակի

միջև

առկա

չէ

համաչափության

ողջամիտ

հարաբերակցություն:

22. Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատական ատյանները Է.Եղինյանի դիմումի կապակցությամբ կայացրել են չհիմնավորված որոշում թույլ տալով դատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որն ազդել է Է.Եղինյանի դիմումի կապակցությամբ գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա ստորադաս դատական ատյանների որոշումները բեկանելու հիմք է հանդիսանում:

Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Է.Եղինյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման` ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ քննիչի 2010 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի բողոքը մերժելու մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 4ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

12

Նախագահող`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 փետրվարի, 2011 թ.
Գործի #:
ԼԴ/0008/11/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել