Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 67 — Հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 67AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 67 — Հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 67. Հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումները 1. Հարկային հաշիվներ դուրս չեն գրում՝ 1) ԱԱՀ վճարող չհամարվողները՝ ԱԱՀ վճարող չհամարվելու հաշվետու ժամանակաշրջաններում իրականացված գործարքների մասով: Սույն կետի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հարկային հաշիվը դուրս է գրվում հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող կամ ծա

Ամբողջ Տեքստ

Հոդված 67. Հարկային հաշիվների դուրսգրման սահմանափակումները 1. Հարկային հաշիվներ դուրս չեն գրում՝ 1) ԱԱՀ վճարող չհամարվողները՝ ԱԱՀ վճարող չհամարվելու հաշվետու ժամանակաշրջաններում իրականացված գործարքների մասով: Սույն կետի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հարկային հաշիվը դուրս է գրվում հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող՝ հանձնակատար կամ գործակալ համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից՝ համապատասխանաբար ԱԱՀ վճարող համարվող հանձնարարողի կամ ԱԱՀ վճարող համարվող պրինցիպալի անունից. 2) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ազատված են ԱԱՀ-ից. 3) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ենթակա են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման.

4) Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով. 5) ապրանքի մատակարարման և ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հարկային հաշվի փոխարեն կազմվում և Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով դուրս են գրվում հաշիվ վավերագրեր:

3. Եթե ԱԱՀ վճարողը միաժամանակ իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված որևէ գործարք և այնպիսի գործարք, որի մասով պետք է դուրս գրվի հարկային հաշիվ, ապա կարող է հարկային հաշվում ներառել նաև սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով սահմանված գործարքը: (67-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել