ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 51 — Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները 1.
Ամփոփում
Հոդված 51. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: 2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` 1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պ
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` 1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ. 2) ընդունում է իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը. 3) կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը . 4) վերահսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ. 5) սահմանում է քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը , նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով. 6) սահմանում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը. 7) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում. 8) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները, բացառությամբ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի (բացառությամբ Երևանի) ավագանու անդամներ ընտրվելու, համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների. 9) լսում է ընտրական հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին. 10) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին. 11) գրանցում է Ազգային ժողովի ընտրված պատգամավորներին, Երևանի ավագանու ընտրված անդամներին, տալիս է համապատասխան վկայական. 12) նշանակում է Երևանի ավագանու նոր ընտրություններ. 13) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ, օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է ընտրական գործընթացների հետ կապված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պարզաբանումներ այն դեպքերում, երբ համապատասխան գործառույթը վերապահված չէ պատասխանատու այլ մարմինների, ինչպես նաև ընտրական գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենսգրքին չհակասող որոշումներ. 14) մշակում և հրապարակում է ուսումնական նյութեր՝ ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետների, թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների և ընտրողների համար. 15) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը. 16) հաստատում է քվեատուփի նմուշը և տեխնիկական բնութագիրը. 17) իրականացնում է ընտրությունների վերաբերյալ հանրային իրազեկում. 18) գրանցում է Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական. 19) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ. 20) տալիս է սույն օրենսգրքի կատարումն ապահովող պարտադիր կատարման ենթակա հրահանգներ. 21) ուժը կորցրած է ճանաչում ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականը, եթե համապատասխան որակավորման վկայական ստացած անձի կողմից խախտվել են սույն օրենսգրքի պահանջները. 22) սահմանում է տեխնիկական սարքավորումների սպասարկման և գործարկման, ինչպես նաև այդ սարքավորումների հիշողության կրիչների օգտագործման և պահպանման կարգը . 23) սահմանում է քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող այն փաստաթղթերի տեսակները , որոնք կարող են օգտագործվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ. 24) սահմանում է քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները . 24.1) գրանցում է հանրաքվեներ անցկացնելու նախաձեռնող խմբին և դադարեցնում գրանցումը.
24.2) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների ձևերը և լրացման կարգը. 24.3) սահմանում է տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու նոտարական կարգով տրված հայտարարության ձևը. 24.4) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների վավերականության հաստատման կարգը. 24.5) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը. 24.6) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, ժամերի քանակը և ժամանակացույցը. 24.7) իրականացնում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում. 25) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին: Այս հաղորդումը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ազգային ժողովին՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը՝ որպես փորձարարական ծրագիր, տեխնիկական սարքավորումներով կազմակերպելու և անցկացնելու մասին: Փորձարարական ծրագիր իրականացնելիս, պայմանավորված տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիական առանձնահատկություններով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է սահմանելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության կազմակերպման և անցկացման և արդյունքների ամփոփման նոր կարգ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված փորձարարական ծրագիրը կարող է իրականացվել ոչ ավելի, քան 10 000 ընտրող ունեցող համայնքներում, և տարեկան ոչ ավելի, քան տասը համայնքում: (51-րդ հոդվածը փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, լրաց.
04.05.18 ՀՕ-318-Ն, 13.06.18 ՀՕ-348-Ն, փոփ.
18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց., փոփ., խմբ.
07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.
05.12.24 ՀՕ-505-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
