ՍԵԴԻՂՈԼԼԱՀ ՍԱՆԳԻՆ ՄՈՀԱՄՄԱԴ ԱԼԻԶԱԴԵԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 հունվարի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 2 | ՍԵԴԻՂՈԼԼԱՀ ՍԱՆԳԻՆ ՄՈՀԱՄՄԱԴ ԱԼԻԶԱԴԵԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 հունվարի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա.Գյուլումյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադ Ալիզադեի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադ Ալիզադեի (ներկայացուցիչ փաստաբան Ն. Բաղդասարյան) 08.01.2018թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասին, 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերին, 54-րդ հոդվածին, 79-րդ հոդվածին և 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասող և անվավերե։
2. Դիմողը գտնում է, որ գործող ներպետական և միջազգային օրենսդրության համաձայն ապաստան հայցող անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության մինչև չլուծվի իր վերաբերյալ փախստականի կարգավիճակի հարցը։ Դիմողի կարծիքով չնայած այն հանգամանքին, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում ապաստան է հայցել, այնուամենայնիվ, իր նկատմամբ չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նման դեպքերում բացառում է քրեական պատասխանատվությունը, այդ իրավադրույթի անորոշության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով գործի վարույթը կասեցնելու նման հիմք նախատեսված չլինելու պատճառով։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ Վճռաբեկ դատարանը 2017թ. սեպտեմբերի 12-ի որոշմամբ դիմողի բողոքը թողել է առանց քննության, գտնելով, որ այն բերվել է վճռաբեկ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի խախտմամբ, առանց վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության։ Դրանից հետո դիմողի ներկայացուցիչը վերստին բողոք է ներկայացրել, որով միջնորդել է բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչել։ ՀՀ վճռաբեկ դատարանը 2017թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ գտել է, որ դիմողի կողմից վերաքննիչ դատարանի վճիռը ուշ ստանալու հանգամանքը բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու և միջնորդությունը բավարարելու համար հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ բողոքաբերը դատական ակտն իրեն հասանելի դառնալուց հետո էլ մեկ ամիս անց է բողոք ներկայացրել։ Սահմանադրական կոնկրետ վերահսկողության պարագայում կարևորվում է այն հանգամանքը, որ անձի սահմանադրական իրավունքը խախտված լինի դատական ակտերում կիրառված, անձի համար իրավական հետևանքներ առաջացրած իրավական նորմով, պայմանով, որ անձն սպառած լինի խախտված իրավունքը վերականգնելու համար օրենսդրությամբ նախատեսված դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Խնդրո առարկա գործի շրջանակներում անձը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները ժամանակին չօգտվելով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու հնարավորությունից։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերոհիշյալ որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադ Ալիզադեի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
15 հունվարի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 հունվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
