Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 135.1 — Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 135.1AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 135.1 — Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 135.1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելը 1. Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝ 1) ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի առաջադրվել, կամ 2) որևէ կուսակցություն (կո

Ամբողջ Տեքստ

Հոդված 135.1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելը 1. Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը համարվում է չկայացած, եթե՝ 1) ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի առաջադրվել, կամ 2) որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) սույն օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով չի գրանցվել (գրանցումը մերժվել է). 3) առաջադրված բոլոր կուսակցությունները գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո ներկայացրել են ինքնաբացարկի մասին դիմում. 4) կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից, և թեկնածուների ցանկը սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում չի համալրվել: 5) (կետն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն ) 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաև նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը։ Սույն մասով սահմանված կարգով նշանակված նոր ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել վարչական դատարան, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը ոչ ուշ, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, և վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը թողնվել է անփոփոխ, կամ որոշում է ընդունվել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը ոչ ուշ, քան հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակվում է նաև նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Սույն մասով սահմանված կարգով նշանակված նոր ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն և հայտարարում քվեարկության օրը:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, և վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը վերացվել է, և վերացել են ընտրությունները չկայացած ճանաչելու հիմքերը, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո ընտրությունները չկայացած ճանաչելու պատճառով դադարած ընտրությունները շարունակվում են դադարման օրվանից:

7. Համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Նոր ընտրություն նշանակվելու դեպքում ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական) չի կարող փոփոխվել:

8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը՝ պայմանավորված վերսկսված ընտրության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, և սահմանելու վերսկսված ընտրությունների գործընթացի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց։ (135.1-ին հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ., խմբ.

05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 28 Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ (վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Հոդված 13 6 . Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակը, իրավասությունները (վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն) 1. Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուի վրա տարածվում են մինչև համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև դատական ակտի ընդունումը: Գրանցված ավագանու անդամի թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից նաև սույն օրենսգրքի 133-րդ կամ 135-րդ հոդվածով սահմանված դեպքերում` կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համապատասխանաբար անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու պահից: Իսկ կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում թեկնածուն կորցնում է թեկնածուի կարգավիճակի հետ կապված իր իրավունքները և ազատվում է պարտականություններից դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից: Ավագանու անդամի թափուր մանդատ առաջանալու դեպքում կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց ինքնաբացարկի դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ ինքնաբացարկի մասին դիմումը անձը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում: Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։

2. Թեկնածուներն ունեն համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուի կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ: (136-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց.

07.05.21 ՀՕ-202-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Հոդված 13 7 . Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները (վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) 1. Թեկնածու հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այդ ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի` առանց վարձատրության պահպանման:

2. Կուսակցությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, իրավունք ունի ներկայացնելու ինքնաբացարկի մասին դիմում: Թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո իրավունք ունի հանելու իր թեկնածությունը: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքացու անունը, ազգանունը ցուցակից հանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Թեկնածուի ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում: Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։ (137-րդ հոդվածը լրաց. 21.01.20 ՀՕ-70-Ն, փոփ.

18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց.

07.05.21 ՀՕ-202-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Գ Լ ՈՒ Խ 29 ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ԱՎԱԳԱՆ ԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ (վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Հոդված 13 8 . Նախընտրական քարոզչության եթերաժամանակը տեսալսողական հաղորդումներով (վերնագիրը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն) 1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 15 րոպե: Մարզկենտրոնների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` տվյալ մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 20 րոպե:

2. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի վճարովի հիմունքներով օգտվելու հանրային տեսալսողական հեռարձակողի եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային լսողական հեռարձակողի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ հանրային հեռարձակողների եթերաժամերից անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։ (138-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 13 9 . Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագան իների ընտրություններին կուսակցության նախընտրական հիմնադրամը (վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն) 1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված մուծումներից:

2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները համատեղ) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կարող է կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկի չափով մուծում, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկի չափով մուծում, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում՝ մինչև նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկի չափով մուծում։ 3. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն ) 4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախընտրական ծախսերի ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 300 000-ապատիկը չգերազանցող գումար, 25 000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկը չգերազանցող գումար, մինչև 25 000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը չգերազանցող գումար։ (139-րդ հոդվածը փոփ., խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.

05.12.24 ՀՕ-505-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 30 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ Հոդված 1 40 . Քվեաթերթիկները 1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միևնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի վրա նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները։ Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում քվեաթերթիկում փոփոխություն չի կատարվում: Գրանցման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Նույն օրը նշանակված մեկից ավելի համայնքներում ընտրություններ անցկացվելու դեպքում տարբեր համայնքներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հանդես են գալիս նույն համարով:

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում կիրառվում է նաև «դեմ եմ» բառերը պարունակող քվեաթերթիկ։ «Դեմ եմ» քվեաթերթիկն իր ձախ և աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ սիմետրիկ նշում` սև գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում կուսակցության քվեաթերթիկի առկայությունը։ (140-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն , 14.07.22 ՀՕ-311-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (14.07.22 ՀՕ-311-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 1 41 . Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ը նտրությ ունների արդյունքների ամփոփումը (վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն) 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Երևանի ավագանի ընտրվելու մասին. 2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին.

5) Երևանի ավագանու ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, ամփոփում է համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը` 1) համապատասխան համայնքների ավագանիներ ընտրվելու մասին. 2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին. 3) համապատասխան համայնքների ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին. 4) համապատասխան համայնքների ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին. 5) համապատասխան համայնքների ավագանիների ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։

3. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), եթե ընտրությանը մասնակցել է 3 և ավելի կուսակցություն (կուսակցությունների դաշինք): 3.1. Եթե ընտրությանը մասնակցել է 2 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են 2 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե ընտրությանը մասնակցել է մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) և ստացել է սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ, ապա բոլոր մանդատները տրվում են տվյալ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)։ 3.2․ Մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում համապատասխան համայնքի ավագանի ընտրվելու մասին որոշում ընդունվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

4. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են: Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: 5. (մասն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-333-Ն) 6. Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Եթե դրա արդյունքով կուսակցության մանդատների 70 տոկոսից ավելին բաժին է հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70 տոկոսը գերազանցող մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 տոկոսից ոչ պակաս ներկայացվածություն։ Եթե ընտրական ցուցակում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչներ չկան, ապա այդ մանդատները մնում են թափուր: Եթե կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր։ Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրություն է կազմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը հնգօրյա ժամկետում ուղարկվում է վարչապետին, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ համապատասխան մարզպետին: Արձանագրությունը կազմվում է ավագանի ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտին հաջորդող 5-րդ օրը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` համապատասխան որոշումն ընդունելուն հաջորդող 5-րդ օրը:

7. Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխմամբ հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները մնում են թափուր:

8. Մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքով տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 30 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա: Եթե ընտրական ցուցակում նվազ ներկայացված սեռի թեկնածուներ չկան, ապա այդ մանդատը մնում է թափուր: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր:

9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում: Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։ Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: (141-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ., խմբ.

18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց., խմբ., փոփ.

07.05.21 ՀՕ-202-Ն , խմբ.

05.12.24 ՀՕ-505-Ն) (20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել