Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԱՈՒՐԱ ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԱՈՒՐԱ ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-69 մարտի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 մարտի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 6 | ԼԱՈՒՐԱ ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

9 մարտի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով քաղաքացի Լաուրա Երիցյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Քաղաքացի Լաուրա Երիցյանը 19.02.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան`

վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի

1-ին կետի դրույթների սահմանադրականությունը։

2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի

դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ եւ 91-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր»:

Դիմողը նշում է, որ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին 04.11.2009թ.

որոշմամբ նշել է, որ չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի

233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները` առանց կոնկրետ հստակեցնելու իր

դիրքորոշումը, առանց պատճառաբանելու եւ իրավական հիմնավորում տալու, թե օրենքի որ դրույթը չի պահպանել բողոքաբեր անձը։

Դիմողը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, որը կոչված է ապահովելու օրենքի

միատեսակ կիրառությունը, նման որոշմամբ իրեն զրկել է իր խախտված իրավունքները

պաշտպանելու հնարավորությունից, ինչը, իր հերթին, հակասում է ՀՀ Սահմանադրության

3-րդ, 14.1-րդ, 91-րդ հոդվածներին, ըստ որոնց` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են եւ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ, ՀՀ արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։

3. ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-690 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1.-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերի դրույթները /233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ն եւ 2-րդ կետերը եւ 3-րդ մաս/ ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող եւ հետագայում փոփոխության չեն ենթարկվել:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի

3-րդ կետով, 69-րդ հոդվածով եւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25-րդ

հոդվածի գ) կետի, 26-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ․

Քաղաքացի Լաուրա Երիցյանի գործի քննությունը մերժել:

Նախագահող սՐԱՆԻ

2741

Անդամներ ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

ՍՍՀՄԱՆԱԴ

9 մարտի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 մարտի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել