Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124 — Որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակի և ծննդյան վայրի փոփոխումը 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124 — Որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակի և ծննդյան վայրի փոփոխումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 124. Որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակի և ծննդյան վայրի փոփոխումը 1. Որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիքն ապահովելու համար որդեգրողի խնդրանքով կարող են փոփոխվել որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս, ինչպես նաև նրա ծննդյան վայրը։ Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի փոփոխում թույլատրվում է միայն մինչև մեկ տարեկան երեխայի որդեգրելիս։ 2. Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի և (կամ) վայրի փոփոխման մասին նշվում է

Ամբողջ Տեքստ

Հոդված 124. Որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակի և ծննդյան վայրի փոփոխումը 1. Որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիքն ապահովելու համար որդեգրողի խնդրանքով կարող են փոփոխվել որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս, ինչպես նաև նրա ծննդյան վայրը։ Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի փոփոխում թույլատրվում է միայն մինչև մեկ տարեկան երեխայի որդեգրելիս։

2. Որդեգրված երեխայի ծննդյան ժամանակի և (կամ) վայրի փոփոխման մասին նշվում է նրան որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։

3. Որդեգրման ակտի պետական գրանցման հիման վրա փոփոխման ենթակա է երեխայի հանրային ծառայության համարանիշը, բացառությամբ երեխային խորթ մոր կամ խորթ հոր կողմից որդեգրման դեպքերի: (124-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել