Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2219 հուլիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 հուլիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 22 | «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 19 հուլիսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ա. Խաչատրյանի Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի Վ. Հովհաննիսյանի Ուսումնասիրելով ,ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍե ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ ,ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍե ՍՊԸ-ն 30.06.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով. ,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի, 347-րդ հոդվածի, 417-րդ հոդվածի 3-րդ մասի, 863-րդ հոդվածի 1-ին մասի, 866-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 873-րդ հոդվածի, ,Տրանսպորտի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ պարբերության, 18-րդ հոդվածի նորմերը՝ համակարգային փոխկապվածությամբ և իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանմամբ և կիրառմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության2 /2005 թվականի փոփոխություններով/ 83.5 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ Սահմանադրության /2015 թվականի փոփոխություններով/ 1-ին հոդվածով, 10-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածով, 59-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 74-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներով, 86-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերի պահանջներին հակասող և անվավերե: Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ ամրագրված մոտեցումը իրավակիրառ պրակտիկայում, ըստ էության, ստեղծում է դիրքորոշում, որով տնտեսական կարգի և պայմանագրային կարգավորումների առումներով ստեղծվում են վտանգավոր նախադեպեր: Դիմողը նաև գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 45-րդ գլուխը /,Տրանս-պորտային առաքումե/՝ որպես ծառայությունների մատուցման պայմանագրի առանձին տարատեսակ, սահմանում է տրանսպորտային առաքման պայմանագրի իրավական կարգավորում, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 871-րդ հոդվածը /,Տրանսպորտային առաքման պայմանագիրե/ ամրագրում է տրանսպորտային առաքման պայմանագրի գործառութային նշանակությունը և սուբյեկտներին /առաքող և հաճախորդ/, բնույթը /կոնսենսուալ, հատուցելի և այլն/: Առկա են էական տարբերություններ. փոխադրման իրավահարաբերության և առաքման հարաբերության դեպքում կատարող կողմի /փոխադրող, առաքող/ պարտավորաիրավական կարգավիճակները /այդ թվում՝ պարտականությունները/ բոլորովին այլ են և չեն կարող նույնացվել: Մասնավորապես՝ փոխադրման իրավահարաբերության դեպքում դրա բովանդակությունը կազմում է փոխադրողի՝ իրեն վստահված բեռը տեղ հասցնելու պարտականությունը, իսկ առաքման իրավահարաբերության դեպքում առաքողը պարտավորվում է հաճախորդի հաշվին և վարձատրության դիմաց մատուցել որոշված բեռի փոխադրման հետ կապված ծառայություններ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի /,Պատասխանատվությունը պարտավորությունները խախտելու համարե/ 26-րդ գլխի դրույթներն ապահովում են համաչափ և իրավահավասար պայմաններ բոլոր սուբյեկտների համար: Դրանով իսկ առաքողի և փոխադրողի կարգավիճակներն էականորեն տարբերվում են թե՛ իրենց իրավունքների և պարտականությունների և թե՛ պատասխանատվության առումներով:3 Դիմողի կարծիքով` վիճարկվող նորմերը՝ դատական ակտերով դրանց տրված մեկնաբանությամբ և կիրառմամբ, հակասում են սոցիալ-տնտեսական հարաբերություններում մարդու իրավունքները, սահմանադրական կարգավիճակը և հիմնական սկզբունքներն ամրագրող նորմերին: Դիմողը նշում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ. ,... Պատասխանողը, որպես Տրանսպորտային առաքող, ստանձնել է ոչ միայն առաքման ծառայության մատուցում, այլ նաև բեռի փոխադրման կազմակերպում, ինչն իր մեջ ներառում է նաև բեռը պատվիրատուին անվնաս հասցնելու պարտավորությունը...ե: Այսինքն՝ դատարան-ները յուրահատուկ դիրքորոշում-հայեցակարգ են հայտնել այս կապակցությամբ՝ չտարբերա-կելով պատասխանատվության ինստիտուտները և կիրառման հետևանքները:

2. Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է ընդունման` մասնակիորեն. 2.1. դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթներից` ՀՀ քաղա-քացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի, 347-րդ հոդվածի, 417-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացվող պահանջն ինքնանպատակ չէ և համաձայն դրա՝ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, ինչը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջեւ, պահանջ, որը չի բավարարում սահմանադրական դատարան ներկայացված` խնդրո առարկա անհատական դիմումը: Սույն գործի շրջանակներում դիմողի փաստարկները հիմնականում վերաբերում են4 փոխադրման իրավահարաբերության և առաքման իրավահարաբերության տարբերությունների հիմնավորմանը, փոխադրողի եւ առաքողի իրավական կարգավիճակների տարբերակմանը, վերջիններիս պատասխանատվության առանձին հիմքերին եւ տեսակներին: Հետևաբար, նշյալ դրույթների մասով դիմողը չի ներկայացրել իր կողմից վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ, ինչպես նաև չի հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառա-հետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթների եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Ելնելով վերոշարադրյալից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասով` դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթների մասով անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման. 2.2. դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթներից՝ ՀՀ քաղա-քացիական օրենսգրքի 863-րդ հոդվածի 1-ին մասի, 866-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 873-րդ հոդվածի, ,Տրանսպորտի մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի մասով դիմումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արձանագրել է, որ դիմումի բավարար հիմնավորված լինելու պահանջի բացակայություն է նաև այն հանգամանքը, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին, իսկ նմանատիպ օրինապահանջները միտված են ապահովելու սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացում՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից եւ դրանց հետևանքով Սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ապահովել ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանա-դրությանը համապատասխանող օրենքների հիման վրա:5 Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը վերոհիշյալ դրույթների սահմա-նադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց՝ նշելով, մասնավորապես, որ ,ինքը պետք է իրավաչափորեն օգտվեր քաղաքացիաիրավական օրենսդրությամբ նախատեսված գործիք-ներից, այն է՝ առաքման և բեռնափոխադրման ինստիտուտների տարբերակում, դրանց խախտման համար պատասխանատվության կիրառում...ե: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով:

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն դիմումով վիճարկվող՝ ,Տրանսպորտի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ պարբերության վերաբերյալ գործի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` • դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, • դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան, • դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում, • դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, • դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31, 32 եւ 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը6 Ո Ր Ո Շ Ե Ց. 1. ,ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍե ՍՊԸ-ի անհատական դիմումի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի, 347-րդ հոդվածի, 417-րդ հոդվածի 3-րդ մասի, 863-րդ հոդվածի 1-ին մասի, 866-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 873-րդ հոդվածի, ,Տրանսպորտի մասինե ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի մասով մերժել: 2. ,ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍե ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ,Տրանսպորտի մասինե ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ պարբերության՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին: Նախագահող՝ Անդամներ՝ 19 հուլիսի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-22

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հուլիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-22
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել