Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 506 — Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 506AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 506 — Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 506. Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը 1. Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: 2. Կարճաժամկետ մեկնման կամ պատժի հետաձգման ժամկետ

Ամբողջ Տեքստ

Հոդված 506. Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը 1. Արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Կարճաժամկետ մեկնման կամ պատժի հետաձգման ժամկետի ավարտից հետո ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելն այն անձի կողմից, որին թույլատրվել է ազատազրկման վայրից կարճաժամկետ մեկնում, կամ որի նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգվել է՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հանցավոր կազմակերպության կողմից, 2) բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ 3) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

5. Փախուստ կատարած անձը փախուստ կատարելու համար ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով, կամ նա արդարացվել է այն գործով, որով դատապարտվել էր ազատությունից զրկելու հետ կապված պատժի, կալանավորվել կամ ձերբակալվել էր: (506-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-240-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել