ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 94 — Գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունները 1.
Ամփոփում
Հոդված 94. Գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունները 1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` 1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը. 2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը. 3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իր
Ամբողջ Տեքստ
Հոդված 94. Գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունները 1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` 1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը. 2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է տվյալ գործով հետագա վարույթի իրականացմանը. 3) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն. 4) դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 5) դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել է սահմանադրական դատարան:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե` 1) նշանակել է փորձաքննություն. 2) պատասխանող կամ երրորդ անձ հանդիսացող ֆիզիկական անձը հետախուզման մեջ է. 3) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը վերակազմակերպվում է. 4) սույն օրենսգրքի 31.7-րդ գլխով սահմանված՝ հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերով վարույթի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել պարզելու լրացուցիչ հանգամանքներ կամ ստանալու տեղեկություններ:
3. Դատարանը գործի վարույթը կասեցնելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին:
4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացնելու օրվանից կասեցվում է նաև գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը: (94-րդ հոդվածը լրաց. 12.04.22 ՀՕ-97-Ն, 25.03.26 ՀՕ-109-Ն ) ( 25.03.26 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
