ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 299 — Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը 1.
Ամփոփում
Հոդված 299. Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը 1. Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը․ 1) ձերբակալումը. 2) ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը. 3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. 4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որ
Ամբողջ Տեքստ
Հոդված 299. Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակը 1. Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը․ 1) ձերբակալումը. 2) ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը. 3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը. 4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը. 5) վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը. 6) խափանման միջոց կիրառելու մասին որոշումը. 7) վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին որոշումը. 8) վարույթից հեռացնելու կամ վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշումը. 9) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը. 10) հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու կամ դադարեցնելու մասին որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերացնելու մասին:
2. Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
