Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 16. Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը 1. Փրկարարական ծառայության կոչումների համար սահմանվում են փրկարարական ծառայության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները. ա) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ` - փրկարարական ծառայության շարքային` 6 ամիս, - փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ` 6 ամիս, - փրկարարական ծառայության սերժանտ` 6 ամիս, - փրկարարական ծառայության ավագ սերժանտ` 1 տարի

Ամբողջ Տեքստ

Հոդված 16. Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները և ժամկետների հաշվարկման կարգը 1. Փրկարարական ծառայության կոչումների համար սահմանվում են փրկարարական ծառայության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները. ա) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ` - փրկարարական ծառայության շարքային` 6 ամիս, - փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ` 6 ամիս, - փրկարարական ծառայության սերժանտ` 6 ամիս, - փրկարարական ծառայության ավագ սերժանտ` 1 տարի, - փրկարարության ծառայության ավագ` 1 տարի, - փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի, - փրկարարական ծառայության ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում. բ) փրկարարական ծառայության միջին կոչումներ` - փրկարարական ծառայության լեյտենանտ` 2 տարի, - փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ` 2 տարի, - փրկարարական ծառայության կապիտան` 3 տարի. գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ` - փրկարարական ծառայության մայոր` 3 տարի, - փրկարարական ծառայության փոխգնդապետ` 4 տարի. դ) փրկարարական ծառայության գնդապետի և բարձրագույն կոչումով ծառայության ժամկետներ չեն սահմանվում:

2. Փրկարար ծառայությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան փրկարար ծառայության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության մարմինների համակարգերում շնորհված զինվորական կոչումների, ոստիկանության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը փրկարար ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը:

3. Սույն օրենքով սահմանված կարգով ատեստավորումը հետաձգված և վերապատրաստման գործուղված, կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ծառայողների հերթական կոչման շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

4. Փրկարարական ծառայության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանը արձակելու հաջորդ օրվանից:

5. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում: (16-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ.

07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, խմբ.

16.12.22 ՀՕ-488-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել