ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 932 — Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելու պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 932. Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելու պայմանները 1. Վճարման հանձնարարականի և դրա հետ ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի բովանդակությունը և դրանց ձևը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված և դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին: 2. Վճարման հանձնարարականը սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում բանկը կարող է ճշգրտել դրա բովանդակությունը: Վճարողին նման հարցումը պետք է արվի հանձնարար
Ամբողջ Տեքստ
Հոդված 932. Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելու պայմանները 1. Վճարման հանձնարարականի և դրա հետ ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի բովանդակությունը և դրանց ձևը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված և դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին:
2. Վճարման հանձնարարականը սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում բանկը կարող է ճշգրտել դրա բովանդակությունը: Վճարողին նման հարցումը պետք է արվի հանձնարարականն ստանալուց հետո անհապաղ: Օրենքով կամ դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված ժամկետում, իսկ նման ժամկետի բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, պատասխան չստանալու դեպքում, բանկը կարող է չկատարել հանձնարարականը և այն վերադարձնել վճարողին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկի ու վճարողի միջև կնքված պայմանագրով:
3. Վճարողի հանձնարարականը բանկը կատարում է վճարողի հաշվում միջոցների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ վճարողի և բանկի միջև պայմանագրով: Բանկը հանձնարարականները կատարում է` պահպանելով հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու հաջորդականությունը (հոդված 923):
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
