ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 390 — Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 390. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը 1. Վճռաբեկ բողոքը բերվում է սույն օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հիմքերով: 2. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է սույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: 3. Դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է սույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: 4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանք
Ամբողջ Տեքստ
Հոդված 390. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը 1. Վճռաբեկ բողոքը բերվում է սույն օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:
2. Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է սույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
3. Դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է սույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վճռաբեկ բողոք բերելու հիմքերը սահմանված են սույն օրենսգրքի 418-րդ և 419-րդ հոդվածներով:
5. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
