Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սիմոնյան — ԵԴ/7692/02/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սիմոնյան — ԵԴ/7692/02/22

Վճռաբեկ դատարանԵԴ/7692/02/223 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Վահան Սիմոնյանի ն Սյուզաննա Գալստյանի հայցի ընդդեմ Հակակոռուպցիոն կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2024 թվականի որոշման դեմ Ֆինանսների նախարարության ն Կենտրոնական բանկի բերած վճռաբեկ բողոքները, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Վահան Սիմոնյանը ն Սյուզաննա Գալստյանը պահանջել են «վերացնել թիվ 69104615 քրեական գործի շրջա

Ամբողջ Տեքստ

Թ ՄԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7692/02/22 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7692/02/22

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի նոյեմբերի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վահան Սիմոնյանի ն Սյուզաննա Գալստյանի հայցի ընդդեմ Հակակոռուպցիոն կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Կենտրոնական բանկի ու Ֆինանսների նախարարության` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2024 թվականի որոշման դեմ Ֆինանսների նախարարության ն Կենտրոնական բանկի բերած վճռաբեկ բողոքները,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Վահան Սիմոնյանը ն Սյուզաննա Գալստյանը պահանջել են «վերացնել թիվ 69104615 քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից Վահան Սիմոնյանի անշարժ Ա շարժական գույքի նկատմամբ կիրառված կալանքները (հիմք՝ 08.11.2016թ. «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշում,

2

08.11.2016թ. կազմված «Գույքի վրա կալանք դնելու» վերաբերյալ արձանագրություն, 28.11.2016թ. «Կալանադրված գույքը պահպանության հանձնելու մասին» որոշում, 05.12.2016թ. կազմված արձանագրություն)՝ վերականգնելով հայցվորների խախտված սեփականության իրավունքը: Որպես հետնանք պարտավորեցնել 1) ՀՀ կենտրոնական Բանկին Վահան Սիմոնյանին ն Սյուզաննա Գալստյանին վերադարձնել 31 անուն ոսկյա ն ադամանդյա զարդերը (21 մատանի ն 10 ականջող), 2) հարկադիր կատարումն ապահավող ծառայությանը պարտավորեցնել իրականացնել Վահան Սիմոնյանի անշարժ ն շարժական գուքի նկատմամբ կալանքի վերացումից բխող անհրաժեշտ գործողություններ՝ կալանքը վերացնելու վերաբերյալ հաղորդագրություններ ուղարկելով բոլոր իրավասու անձանց: Պատասխանողներից հօգուտ հայցվորների համապարտությամբ բռնագանձել 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նան 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 07.12.2022 թվականի «Ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» որոշմամբ թիվ ՀԿԴ/0051/02/22. (ԵԴ/7692/02/22) քաղաքացիական գործն ըստ հայցի Վահան Սիմոնյանի, Սյուզաննա Գալստյանի ընդդեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության՝ քրեական գործի շրջանակներում Վահան Սիմոնյանի, Սյուզաննա Գալստյանի անշարժ ն շարժական գույքերի վրա դրված կալանքները վերացնելու ն որպես հետնանք՝ ոսկյա ն ադամանդյա զարդերը Վահան Սիմոնյանին, Սյուզաննա Գալստյանին վերադարձնելու պահանջների մասին, որոշվել է, որ այն ենթակա է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը (հիմք 60դատական իշխանության պաշտոնական կայք, (Հօսոէ.Ճոո)):

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.12.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «Վերացնել թիվ 69104615 քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված Աս պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի կողմից 08.11.2016 թվականի որոշմամբ կիրառված կալանքը: Հայցը մնացած մասով, մերժել: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հօգուտ Վահան Վահագնի Սիմոնյանի, Սյուզաննա Յուրիկի Գալստյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հօգուտ Վահան Վահագնի Սիմոնյանի, Սյուզաննա Յուրիկի Գալստյանի բռնագանձել 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատական ծախսերի բաշխման հարցը մնացած մասով համարել լուծված»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2024 թվականի որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի, Վահան Սիմոնյանի ն Սյուզաննա Գալստյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 28.12.2023 թվականի վճիռը բեկանվել ու փոփոխվել է հետնյալ կերպ.

«Լ. Վահան Վահագնի Սիմոնյանի, Սյուզաննա Յուրիկի Գալստյանի հայցն ընդդեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության՝ քրեական գործի շրջանակներում Վահան Սիմոնյանի անշարժ ն շարժական գույքերի վրա դրված կալանքները վերացնելու ն որպես հետնանք 31 անուն ոսկյա Ա ադամանդյա զարդերը Վահան Վահագնի Սիմոնյանին, Սյուզաննա Յուրիկի Գալստյանին վերադարձնելու

3

պահանջների մասին, բավարարել մասնակիորեն:

2. Վերացնել թիվ 69104615 քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված ն պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի կողմից 08.11.2016 թվականի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ կիրառված արգելանքը:

3. Պարտավորեցնել ՀՀ կենտրոնական բանկին Վահան Վահագնի Սիմոնյանին, Սյուզաննա Յուրիկի Գալստյանին վերադարձնել 28.11.2016թ. «Կալանք դրված գույքը պահպանության հանձնելու մասին» որոշմամբ ՀՀ կենտրոնական բանկին ի պահ հանձնված 31 անուն զարդերը:

Մնացած պատասխանողների մասով հայցը մերժել:

4. :ՃՀՀ կենտրոնական բանկց ն ՀՀ ֆինանսների նախարարությունից համապարտությամբ հօգուտ Վահան Վահագնի Սիմոնյանի, Սյուզաննա Յուրիկի Գալստյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

5. ՀԸ կենտրոնական բանկց նեն ՀՀ Փֆինանսներ նախարարությունից համապարտությամբ Վահան Վահագնի Սիմոնյանի, Սյուզաննա Յուրիկի Գալստյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

6. Դատական ծախսերի բաշխման հարցը մնացած մասով համարել լուծված:

7. Վճիոը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀԿԱ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

3Յ ՀՀ կենտրոնական բանկց նե ՀՀ Փֆինանսների նախարարությունից համապարտությամբ հօգուտ Վահան Վահագնի Սիմոնյանի, Սյուզաննա Յուրիկի Գալստյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես Վերաննիչ դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումար:

4 ՀԷ կենտրոնական բանկց ն ՀՀ ֆինանսների նախարարությունից համապարտությամբ հօգուտ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես Վերաքննիչ դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումար»:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ֆինանսների նախարարությունը ն Կենտրոնական բանկը:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ են ներկայացրել Վահան Սիմոնյանը ն Սյուզաննա Գալստյանը (ներկայացուցիչ Կարեն Հովհաննիսյան):

2. Ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 146րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված, ՀՀ Տ».քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 12-րդ, 139-րդ, 150-րդ, 172-րդ ն 192-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ 69104615 քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված ն պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի կողմից 08.11.2016 թվականի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշումը վերացված չլինելու

4

պայմաններում չէր կարող խոսք լինել արգելանքի տակ գտնվող գույքը հայցվորներին վերադարձնելու մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը կարող էր հանվել միայն այն պայմաններում, երբ հայցվորների ւ պատասխանողների միջն առկա լիներ նյութաիրավական վեճ, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Հետնաբար, սուն գործով նյութաիրավական պահանջը ներկայացվել է ոչ ապատշաճ պատասխանողների դեմ, որպիսի պահանջը ենթակա էր մերժման:

Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասը չի պարունակում նշումներ այն մասին, թե սույն գործով ո՞ր պատասխանողի դեմ է բավարարվել թիվ 69104615 քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված ն պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի կողմից 08.11.2016 թվականի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ կիրառված արգելանքը վերացնելու մասին պահանջը, ու ո՞ր պատասխանողն է պատասխանատու այդ պահանջի մասով:

Դատական ծախսերի մասով Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, քանի որ կիրառված արգելանքը վերացնելու պահանջի մասով պատասխանողը բացահայտված կամ նշված չլինելու պայմաններում պատասխանողները դատական ծախսերի մասով ծանրաբեռնվել են ակնհայտ ոչ իրավաչափ պարտավորությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2024 թվականի որոշումը Ա հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1 Կենտրոնական բանկի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իե, 6-րդ, 7-րդ, 364-րդ ն 365-րդ հոդվածները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կենտրոնական բանկը սույն գործով պատշաճ պատասխանող չէ, քանի որ տվյալ պարագայում Կենտրոնական բանկը հանդես է եկել որպես տվյալ արժեքների «պահառու», այսինքն՝ հակադիր շահերով օժտված անձ տվյալ դեպքում կարող էր լինել այն քննչական մարմինը, որի քննիչի որոշման հիման վրա դրանք պահվում են Կենտրոնական բանկում: Բացի այդ, «Կալանք դրված գույքը պահպանության հանձնելու մասին» որոշման պահանջները Կենտրոնական բանկի համար 1քՏօ 1Բ86էօ եղել են օրինական, ոչ վիճարկելի ե պարտադիր կատարման ենթակա, ուստի սույն գործով քննության առարկա ոսկյա զարդերի տիրապետումը Կենտրոնական բանկի կողմից ի սկզբանե եղել է օրինական, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում քրեական գործերով արգելանքի տակ գտնվող գույքի վրա ն գտել է, որ նշված օրենքի փոփոխությունն ուժի մեջ է մտել 01.07.2022 թվականին, իսկ սույն գործով հայցը ներկայացվել է 17.02.2022 թվականին՝ անտեսելով,

5

որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:

Վերաքննիչ դատարանը, խախտելով ինչպես «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի, այնպես էլ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, շուրջ 80.000 ՀՀ դրամի չափով համապարտության կարգով պետական տուրքի վճարման պարտականություն է դրել ինչպես Ֆինանսների նախարարության, այնպես էլ Կենտրոնական բանկի վրա, մինչդեռ օրենքի ուժով Կենտրոնական բանկն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, բացառությամբ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության, կամ կարճել գործի վարույթը:

22 Ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վահան Սիմոնյանի ն Սյուզաննա Գալստյանի պատասխանի հիմքերն ու հիմնավորումները

Ֆինանսների նախարարության` որպես պատշաճ պատասխանող հանդիսանալու հանգամանքն ուղղակիորեն բխում է օրենքի պահանջից: Մասնավորապես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով օրենսդիրն իմպերատիվ կերպով սահմանել է պահանջ՝ նշված հիմքով հայց հարուցելու պարագայում ֆինանսական մարմնին պատասխանող ներգրավելու համար, որպիսի պահանջը վերացվել է միայն թիվ ՀՕ-237-Ն օրենքով: Այդ օրենքն ուժի մեջ է մտել միայն 01.07.2022 թվականին, այսինքն` նշվածն արդեն իսկ հարուցված քաղաքացիական գործերի նկատմամբ հետադարձության կարգով չի կարող կիրառվել, քանի որ վատթարացնող դրույթը հետադարձ ուժ չունի:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ որնէ խախտում չկա դատական ծախսերի մասով, քանի որ Կենտրոնական բանկը ն Ֆինանսների նախարարությունը հանդիսանում են համապարտ պատասխանողներ, ուստի հայցվորների իրավունքների խախտումներն առաջացել են վերջիններիս գործողությունների (անգործության) արդյունքում:

2.3 Կենտրոնական բանկի վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վահան Սիմոնյանի ն Սյուզաննա Գալստյանի պատասխանի հիմքերն ու հիմնավորումները

Կենտրոնական բանկը սույն գործով պատշաճ պատասխանող է, իսկ հայցվորների գույքի տիրապետումը Կենտրոնական բանկի կողմից ապօրինի է, քանի որ տիրապետման համար առկա չէ որնէ իրավական հիմք:

Կենտրոնական բանկը վճռաբեկ բողոքում վկայակոչել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասը, մինչդեռ սույն գործով այն կիրառելի չէ, քանի որ նշված հոդվածն ընդունելու պահի դրությամբ այդ իրավահարաբերություններն արդեն դադարած են եղել, այսինքն՝ քրեական գործով կալանքի տակ գտեվող գույք, որպես այդպիսին, առկա չի եղել:

Կենտրոնական բանկի այն փաստարկը, որ վերջինս ազատված է հարկերից ն տուրքերից, ուստի 80.000 ՀՀ դրամի չափով համապարտության կարգով պետական տուրքի վճարման պարտավորություն դնելով Կենտրոնական բանկի վրա՝ Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածն ու «ՀՀ

6

կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը ոչ թե պետական տուրքի վճարման պարտականություն է դրել Կենտրոնական բանկի վրա, այլ՝ արդեն իսկ վճարված պետական տուրքի հատուցման պարտավորություն, որոնք տարբեր հասկացություններ են:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված ն պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի 08.11.2016 թվականի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ քրեական գործով քաղաքացիական հայցն ու գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալ Վահան Սիմոնյանի անշարժ ն շարժական գույքի վրա (հատոր 2-րդ, գ. թ. 94):

2) Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Լ. Ստեփանյանի կողմից 08.11.2016 թվականին կազմված «Գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ կալանք է դրվել «Ոսկու աշխարհ» տոնավաճառում գտնվող տաղավարում մեղադրյալ Վահան Սիմոնյանին պատկանող թվով 21 անուն մատանու ն 10 զույգ ականջօղերի վրա (հատոր 2-րդ, գ. թ. 95-97):

3) Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի 28.11.2016 թվականի «Կալանք դրված գույքը պահպանության հանձնելու մասին» որոշմամբ Վահան Սիմոնյանի պահախցից թվով 31 անուն դեղին մետաղից զարդերը փաթեթավորված ն կնիքված վիճակում հանձնվել են Կենտրոնական բանկ պահպանության, որի վերաբերյալ 05.12.2016 թվականին կազմվել է գույքը պահպանության հանձնելու մասին թիվ 1 արձանագրությունը (հատոր 2-րդ, գ. թ. 98-100):

4) Թիվ ԱՎԴՍՕ042/0117 քրեական գործով 04.12.2018 թվականին կայացված դատավճռով Վահան Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: (..): Դատական ծախսերի, ինչպես նան հնարավոր քաղաքացիական հայցի բռնագանձումն ապահովելու նպատակով պահպանվել է Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ էդ. Հակոբյանի կողմից 08.11.2016 թվականին կայացված «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ Վահան Սիմոնյանի անշարժ ն շարժական գույքի, ինչպես նան նախաքննության մարմնի կողմից 05.12.2006 թվականին ` կազմված արձանագրությամբ Կենտրոնական բանկին ի պահ հանձնված'՝ 399.810 գրամ քաշով ոսկու ձուլակտորների ն 31 անուն դեղին մետաղից զարդերի վրա դրված կալանքը: Քրեական գործով դատական ծախսերի բռնագանձման ն իրեղեն ապացույցների տնօրինման հարցերը թողնվել է ՀՀ Արարատի ն Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի լուծմանը` նույն դատարանում քննվող թիվ ԱՎԴԼ/0007/01/16 քրեական գործով կայացվելիք գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտով (հատոր 2-րդ, գ. թ. 16-66):

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ամբաստանյալ Վահան Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման քրեական գործի շրջանակներում անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանի կողմից 08.11.2016 թվականին կայացված «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշումը վերացնելու ն 05.12.2016 թվականի արձանագրությամբ Կենտրոնական բանկին ի պահ հանձնված թվով 31 անուն ոսկա ու ադամանդյա զարդերի վրա դրված կալանքը վերացնելու,

7

«կալանադրվաձծ գույքը» Վահան Սիմոնյանին վերադարձնելու մասին վերաքննիչ բողոքում նշված պահանջներին, 17.09.2019 թվականի որոշմամբ այն մերժել է՝ պատճառաբանելով, որ «տուժողի դատավարական իրավունքների իրացման երաշխիքները, ինչպես նան դատական ծախսերն ապահովելու նկատառումներից ելնելով՝ չի կարող բավարարվել նան ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալ էդ. Հակոբյանի կողմից 2016թ. նոյեմբերի 8-ին կայացված' «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ Վահան Վահագնի Սիմոնյանի անշարժ ն շարժական գույքերի, ինչպես նան" նախաքննական մարմնի կողմից 2016թ. մայիսի 3-ին ն 2016թ. դեկտեմբերի 5-ին կազմված արձանագրություններով՝ ՀՀ Կենտրոնական բանկին ի պահ հանձնված ոսկու ձուլակտորների ն 31 անուն զարդերի վրա դրված կալանքը վերացնելու մասին բողոքաբերի պահանջը, քանի որ չի վերացել գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը: Հետնաբար այս առումով նս ամբաստանյալի իրավունքների խախտումներ առկա չեն» (հատոր 2-րդ, գ. թ. 67-86):

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 24.01.2020 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.09.2019 թվականի որոշման դեմ ամբաստանյալ Վահան Սիմոնյանի ե պաշտպան Կ. Հակոբյանի վճռաբեկ բողոքը, որով պահանջ է ներկայացվել նան գույքի վրա կալանք դնելու բոլոր որոշումներով վերցված ամբողջ ոսկյա զարդերը Վահան Սիմոնյանին վերադարձնելու, ինչպես նան անշարժ ն շարժական գույքի վրա կիրառված բոլոր արգելանքները վերացնելու մասին, վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ. թ. 88-90):

5)Թիվ ԱՎԴԼ/0007/01/1/6 քրեական գործով 07.02.2020 թվականին կայացված դատավճռով, ի թիվս այլի, վճռվել է. «Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված (...), Վահան Սիմոնյանի ներկայացրած 397,735 գրամ ոսկեգույն ձուլակտորները վերադարձնել «ԳեոՊրոմայնինեգ» ՍՊԸ-ին դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:

Վահան Սիմոնյանի այլ գույքերի ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկին ի պահ հանձնված թվով 31 անուն ոսկյա ու ադամանդյա զարդերի վրա դրված արգելանքը (կալանքը) պահպանելու/վերացնելու, ինչպես նան Վահան Սիմոնյանից դատական ծախսի փոխհատուցում բռնագանձելու հարցեր նշված դատավաճռով չեն լուծվել: Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, ն քրեական գործով վարույթն ավարտվել է (հիմք՝ «/ո/.ԱՅէԱՑ ճտ» դատական տեղեկատվական համակարգ, քրեական գործ թիվ ԱՎԴԼ/0007/01/16):

6) Թիվ ԱՎԴԼ/0042/01/17 ն թիվ ԱՎԴԼ0007/0116 քրեական գործերով Վահան Սիմոնյանի դեմ քաղաքացիական հայց չի ներկայացվել (հիմք՝ «Պոոո.մոէճթ.ճո» դատական տեղեկատվական համակարգ, քրեական գործեր թիվ ԱՎԴԼ/0042/01/17 ն

ԱՎԴԼ/0007/01/16):

7) Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա. Մնացականյանի 11.11.2021 թվականի թիվ 11-780-21 գրությամբ Վահան Սիմոնյանի ներկայացուցիչ Կ. Հովհաննիսյանին հայտնվել է, որ «(...) մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ն դատավճիռ կայացված քրեական գործերով քենիչը ե դատախազը չեն հանդիսանում միջեորդությունների քննարկման ն լուծման պատշաճ հաստեատպերեր, հետնաբար գույքի վրա դրված կալանքի վերացման հարցի քննարկումը ն այդ կապակցությամբ դատավարական գործողություննեի կատարումը ներկայումս գտնվում է ՀՀ դատախազության ն նախաքենական մարմինների լիազորությունների տիրույթից դուրս»

8

(հատոր 2-րդ, գ. թ. 103-104).

8)Թիվ ԱՎԴԼ0042/01/17 քրեական գործով 04.12.2018 թվականին դատավճիռ կայացրած՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մակյանի 24.01.2022 թվականի թիվ ԴԴ-9.1-Ե-16356 գրությամբ, ի պատասխան Վահան Սիմոնյանի ներկայացուցիչ Կ. Հովհաննիսյանի 19.01.2022 թվականի՝ «Դատավճռում առկա անհստակությունը լուծելու Աե կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ» դիմումի, հայտնվել է, որ «(...) Ձեր կողմից բարձրացված հարցերը ենթակա չեն լուծման ՀՀ քրեական դատավարության օրսգրքի 430-րդ հոդվածով սահմանված կարգով» (հատոր 2-րդ, գ. թ. 115-116):

9) Սույն գործով հայցվորներ Վահան Սիմոնյանը ն Սյուզաննա Գալստյանը Դատարան ներկայացված հայցի հիմքում դրել են այն, որ թիվ ԱՎԴԼ/Օ042/0117 ն թիվ ԱՎԴԼ/0007/01/16 քրեական գործերով վարույթներն ավարտվելուց հետո առկա չէ իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ քրեական գործով կիրառված սահմանափակումները պահպանելու որնէ հիմք, քանի որ թիվ ԱՎԴԼ/0042/01/17 քրեական գործով Վահան Սիմոնյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, թիվ ԱՎԴԼ/0007/01/16 քրեական գործով 07.02.2020 թվականին կայացված դատավաճռով Վահան Սիմոնյանի վրա դատական ծախսերի փոխհատուցման պարտականություն չի դրվել, նրա դեմ տուժողների կողմից երբնէ քաղաքացիական հայց չի հարուցվել, հետնաբար, վերացել է նշված սահմանափակումները պահպանելու քրեադատավարական անհրաժեշտությունը, որպիսի պայմաններում Կենտրոնական բանկն ապօրինի է պահում 05.12.2016 թվականի արձանագրություններով իրեն ի պահ հանձնված 31 անուն զարդերը, ինչպես նան առանց որնէ իրավական հիմքի պահպանվում է իրենց սեփականության իրավունքով պատկանող շարժական ն անշարժ գույքերի նկատմամբ կիրառված կալանքը: Որպես հայցի իրավական հիմք հայցադիմումում նշվել են Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ ու 274-րդ հոդվածները (հատոր 1-ին,

գ. թ. 5-14):

10) Կենտրոնական բանկը 23.05.2023 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով կարճել սույն քաղաքացիական գործի վարույթը (հատոր 5-րդ, գ. թ. 89-93):

11) Հակակոռուպցիոն կոմիտեն 21.06.2023 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով կարճել սույն քաղաքացիական գործի վարույթը (հատոր 5-րդ, գ. թ. 124-133):

12 Դատարանը Կենտրոնական բանկի ն Հակակոռուպցիոն կոմիտեի

միջնորդությունները մերժել է (հատոր 5-րդ, գ. թ. 149-160):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը

9

կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի ու «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը մասնակիորեն հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքեերի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ'

Լ գույքի հեարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից կիրառված արգելանքը (կալանքը) քաղաքացիադատավարական ընթացակարգի շրջանակներում վերացնելու ն տվալ գուքը շահագրգիռ անձին վերադարձնելու իրավական հեարավորությանը.

2. քրեական հետապնդում իրականացեող մարմինների որոշմամբ անձի գույքի վրա դրված արգելանքը (կալանքը) հանելու մասին պահանջների նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի կիրառելիությանը:

(Ա) Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում Ա հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նուն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու

10

իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան պատկանող գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է Ը...) սեփականության անձեռնմխելիության, (...), քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (....):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...):

Սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի ՍԴՈՂՅՃՑ ն 14.09.2021 թվականի ՍԴՈ-1609 որոշումներով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը՝ ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն՝ անձը պետք է առանց որնէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեւիականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու, ինչպես նան ժառանգելու իրավունքը: Միննույն ժամանակ, սահմանադիրը որոշակի դեպքերում ն նպատակներով պայմանավորված սեփականության իրավունքին միջամտությունը համարել է ընդունելի: Մասնավորապես՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, ըստ որի՝

- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, որից բխում է, որ օրենքը պետք է բավարարի իրավական օրենքին ներկայացվող՝ Սահմանադրական դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված, պահանջները,

- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով,

- սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է համապատասխանի որոշակիության ն համաչափության սահմանադրական սկզբունքներին ու չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ նշված պայմանների առկայությունն անհրաժեշտ է իրավունքն իրավաչափորեն սահմանափակելու համար:

Վերոշարադրյալ նորմերի ն Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ արգելանք (կալանք) կիրառելը հարկ է դիտարկել որպես անձի սեփականության իրավունքին միջամտություն ն այդ իրավունքի սահմանափակում, որը

11

կարող է իրավաչափ համարվել բացառապես վերը նշված սահմանադրական պահանջներին բավարարելու պարագայում:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրութան ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցնեի ե դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների 6խախտումներիի դեպքում ստանալ արդյոււապվետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարնոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ առկա է վեճ հանրային իշխանության, այդ թվում' քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումնեերի իրավաչափության վերաբերյալ, տվյալ անձի համար սահմանադրական մակարդակում երաշխավորված է արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ արդյունավետ դարական պաշտպանության իրավունքը:

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նան դատավարական նորմերով սահմանված այն դատարանի Ա այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որի իրավասությանն այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսիք են ենթակայություը (առարկայական ընդդատությունը) ն տարածքային ընդդատությունը:

Վերոգրյալ իրավական նորմերի ն իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ենթակայությունը ճիշտ որոշելն ունի գործնական կարնոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, երբ գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ն հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը:

12

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նան պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական ն քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի ն հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (...) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա գործերի շրջանակն օրենսդիրը սահմանել է այդ շրջանակից առանձին կատեգորիայի գործերի բացառման սկզբունքով՝ վերջիններս վերապահելով այլ մասնագիտացման դատավորների կամ այլ դատարանների իրավասությանը: Այլ կերպ ասած իրավունքի մասին վեճի կապակցությամբ ցանկացած գործ ենթակա է քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից, բացառությամբ`

1) քրեական գործերի, մինչդատական քրեական վարույթի նկարմամբ դատական վերահսկողության, ինչպես նան պատժի կատարման հեր կապված օրենքով

13

նախատեսված գործերի, որոնք քննում է միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորները,

2) Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի,

3) մասնագիտացված դատարանների իրավասությանը վերապահված գործերի:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, սահմանելով իրավունքի մասին վեճի հետ կապված գործերի ենթակայությունն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններին, միաժամանակ բացառել է այլ՝ վարչական, քրեական ն Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում գտնվող գործերի քննություն քաղաքացիական դատավարության (կարգով այդպիսով հստակ տարանջատելով այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը: Ընդ որում, այդօրինակ տարանջատումն ուղղակիորեն բխում է դատավարական օրենսգրքերի կարգավորման առարկաներից, այդ թվում նան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր մասնագիտացման դատավորների իրավասությանը հանձնված գործերի (հարցերի) քննության ն լուծման դատավարական առանձնահատկություններից:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված քրեական գործերի քննության ժամանակ գործած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն վեճի նկատմամբ կիրառման ենթակա իրավակարգավորումներին, արձանագրում է հետնյալը.

01.07.2022 թվականին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության ն դատախազության մարմինների, ինչպես նան դատավարության մասնակիցների համար:

Նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` քրեական գործի վարույթը, այն է՝ քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նան հարուցված գործ ն իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները ն որոշումների ընդունումը կատարում են նույն օրենսգրքով սահմանված մարմինները ն պաշտոնատար անձինք՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Նույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կիրառվում

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/7692/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել