Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-651 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 ապրիլի 2022թ. ՍԴԱՈ - 65 | «ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Անահիտ Թորոսյանի դիմումի հիման վրա Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի մարտի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անահիտ Թորոսյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «(…) 21.01.2022թ. Թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ Դատարանի որոշմամբ Դիմումատուի նկատմամբ կիրառված 2008 թվականի հունիսի 10-ին ընդունված Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ սահմանադրության 28-րդ, 50-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի Վերաքննիչ դատարանի համապատասխան դիրքորոշումից բխում է, որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքը կիրառման ենթակա չէ, սակայն Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտն անվավեր չէ, և փաստացի ամրագրել է, որ հիշյալ օրենքը կիրառելի է եղել վիճարկվող վարչական ակտը կայացնելիս, որից էլ բխում է, որ Վճռաբեկ դատարանը փաստացի կասկածի տակ չի դրել կիրառված օրենքի մասով երրորդ անձ Ս. Հարությունյանի շահառու լինելու հանգամանքը: Մինչդեռ թիվ ԵՇԴ/0667/02/14 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ամբողջովին հավասար դիրքերում է դրել դիմողին և գործով երրորդ անձ Ս. Հարությունյանին: Դիմողի կարծիքով դատավարական կողմերից մեկին առավելություն տալը մյուսի նկատմամբ մի կողմին շահառու ճանաչելով, իսկ մյուսին ոչ, անմիջականորեն հանգեցրել է իր Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտմանը: Ըստ դիմողի սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը նաև զրկել է իրեն 56 տարի որպես սեփականություն օգտագործվող գույքը ձեռք բերելու նախապատվության, իր գույքն իր հայեցողությամբ տնօրինելու և տիրապետելու իրավունքից, ավելին սահմանափակել է իր համար դատական պաշտպանության, արդար դատաքննության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման, վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները արդյունքում հանգեցնելով Սահմանադրության 60-րդ հոդվածով պահպանվող սեփականության իրավունքից զրկման: Դիմողի կարծիքով Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշմամբ անհիմն կերպով զրկել է իրեն ոչ միայն իր սեփականությունից, այլև այն վերականգնելու իր իրավունքից: Դիմողը նշել է. «Վճռաբեկ դատարանի վիճարկվող մեկնաբանությունը նաև հակասում է իրավական որոշակիության և դատական ակտի անփոփոխության սկզբունքի, քանի որ նույն գործով օրինական ուժ ստացած և չբեկանված ակտի առկայության դեպքում, տրվել է դրան ամբողջովին հակասող մեկնաբանություն, որը հակասել է նաև Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասի ողջ տրամաբանությանը»: Դիմողի պնդմամբ ինքը, 56 տարի բացահայտ և բարեխղճորեն օգտագործելով իր գույքը, փաստացի հանդիսացել է դրա սեփականատերը, ունեցել է այն ուղիղ վաճառքով գնելու նախապատվության իրավունք, և տրամաբանորեն թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով վիճարկվող ակտը անմիջականորեն առնչվել է իր իրավունքներին ու շահերին, քանի որ դրանով ինքը զրկվել է իր փաստացի սեփականությունից և այն օրինականացնելու իրավունքից:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթների վերաբերյալ դիմողի կողմից բերված փաստարկները հանգում են նրան, որ Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» (Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» (վերնագիրը փոփ. 27.04.10 ՀՕ-50-Ն)) օրենքին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 28, 50, 60, 61, 62 և 63-րդ հոդվածներին: Մինչդեռ սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող իրավական ակտի/դրույթների հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանների (մասնավորապես Վճռաբեկ դատարանի) գործողությունների/դատական ակտերի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ ենթադրյալ անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 21.01.2022թ. որոշմամբ, և վիճարկելով օրինադրույթների սահմանադրականությունը դիմողը, ըստ էության, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի որոշման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության առումով: Այսպես` դիմումում, մասնավորապես, նշված է. «Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը նաև զրկել է Դիմումատուին 56 տարի որպես սեփականություն օգտագործվող գույքը ձեռք բերելու նախապատվության, իր գույքը իր հայեցողությամբ տնօրինելու և տիրապետելու իրավունքից, ավելին սահմանափակել է վերջինիս համար դատական պաշտպանության, արդար դատաքննության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման, վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները, արդյունքում հանգեցնելով ՀՀ սահմանադրության 60-րդ հոդվածով պահպանվող սեփականության իրավունքի զրկմանը: Փաստացի իր դիրքորոշմամբ Վճռաբեկ դատարանը անհիմն կերպով զրկել է Դիմումատուին ոչ միայն իր սեփականությունից այլ նաև այն վերականգնելու իր իրավունքից: (…) Վճռաբեկ դատարանի մեկնաբանության մեջ նշված այն փաստարկը, որ առուվաճառքի պայմանագիր ունենալը, հասցեում դիմումատուի գրանցված լինելը, այդ փաստը փաստող հարևանների ցուցմունքները, այդ հասցեի հետ կապված դիմումատուի կողմից պետական մարմինների հետ կնքած պայմանագրերը և 56 տարի և մինչ օրս այդ հասցեում բնակվելը դեռևս չեն վկայում այն մասին, որ Դիմումատուն որպես սեփականություն օգտագործել է այդ տարածքը հեռու է իրականությունից և ամբողջովին հակասում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 2007 թվականի մարտի 30-ի թիվ 3-537 (ՎԴ) որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը…»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից դատական ակտի օրենքի պահանջներին համապատասխանության հարցի պարզում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.2. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմողը խնդրել է. «(…) 21.01.2022թ. Թիվ ՎԴ/7304/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ Դատարանի որոշմամբ Դիմումատուի նկատմամբ կիրառված 2008 թվականի հունիսի 10-ին ընդունված Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ սահմանադրության 28-րդ, 50-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Դիմողի բարձրացրած հիմնական հարցը, ըստ էության, հանգում է Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի դատական ակտով կիրառման հարցին․ դիմողը հիշյալ օրենքի վիճարկվող դրույթը/դրույթները չի մատնանշել գործածելով օրենքի դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը» վերացական արտահայտությունը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ձևականորեն վիճարկելով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը դիմողը փաստացի չի հստակեցրել նաև, թե հիշյալ օրենքի որ դրույթը/դրույթներն է վիճարկում, այլ բարձրացրել է վերացական սահմանադրական վերահսկողությանը բնորոշ հարցադրումներ չհանդիսանալով վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկան այնպիսի վեճերն են, որոնց հիմքում դրված է ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարց: Համաձայն Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Անահիտ Թորոսյանի դիմումի հիման վրա Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 ապրիլի 2022 թվականի

ՍԴԱՈ-65

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-65
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել