ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 24 — Վարույթի ողջամիտ ժամկետը 1.
Ամփոփում
Հոդված 24. Վարույթի ողջամիտ ժամկետը 1. Նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար: 2. Մեղադրյալն ունի ողջամիտ ժամկետում դատարանի առջև կանգնելու իրավունք: 3. Անձին անազատության մեջ պահելու ժամկետը պետք է սահմանափակվի ամենակարճ անհրաժեշտ ժամանակահատվածով: 4. Իր վարույթում գտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 24. Վարույթի ողջամիտ ժամկետը 1. Նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար:
2. Մեղադրյալն ունի ողջամիտ ժամկետում դատարանի առջև կանգնելու իրավունք:
3. Անձին անազատության մեջ պահելու ժամկետը պետք է սահմանափակվի ամենակարճ անհրաժեշտ ժամանակահատվածով:
4. Իր վարույթում գտնվող քրեական գործերի քննության հաջորդականությունը որոշելիս դատավորը նախապատվությունը պետք է տա այն վարույթին, որով` 1) մեղադրյալը գտնվում է կալանքի տակ. 2) մեղադրյալն ավելի երկար է գտնվում անազատության մեջ` այլ վարույթով ներգրավված մեղադրյալների համեմատ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տարբերակիչ հատկանիշների բացակայության դեպքում տվյալ դատավորի կողմից քրեական գործերի քննության հաջորդականությունը որոշվում է` հաշվի առնելով քրեական գործերը դատարանում ստանալու ժամկետները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
