ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 356 — Դրամական պարտավորությունների արժույթը 1.
Ամփոփում
Հոդված 356. Դրամական պարտավորությունների արժույթը 1. Դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն Հայաստանի Հանրապետության դրամով (հոդված 142): 2. (մասն ուժը կորցրել է 20.03.06 ՀՕ-41-Ն) 3. Երկարաժամկետ պարտավորություններում կարող է նախատեսվել վճարների ինդեքսավորում` կողմերի վերապահած պայմաններով: 4. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս օտարերկրյա արժույթի, ինչպես նաև օտարերկրյա արժույթով վճարային փաստաթղ
Ամբողջ Տեքստ
Հոդված 356. Դրամական պարտավորությունների արժույթը 1. Դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն Հայաստանի Հանրապետության դրամով (հոդված 142): 2. (մասն ուժը կորցրել է 20.03.06 ՀՕ-41-Ն) 3. Երկարաժամկետ պարտավորություններում կարող է նախատեսվել վճարների ինդեքսավորում` կողմերի վերապահած պայմաններով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս օտարերկրյա արժույթի, ինչպես նաև օտարերկրյա արժույթով վճարային փաստաթղթերի օգտագործում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս կրիպտոակտիվների օգտագործումն արգելվում է, բացառությամբ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային փողի թոքենի: (356-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-229-Ն, փոփ.
20.03.06 ՀՕ-41-Ն, լրաց.
29.05.25 ՀՕ-181-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
