Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 17 — Նախադպրոցական կրթությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 17AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 17 — Նախադպրոցական կրթությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 17. Նախադպրոցական կրթությունը 1. Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են` 1) երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը. 2) մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ապահովումը. 3) հաշվետու տարրական կարողությունների զարգացումը. 4) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության, շրջակա միջավայրի և կլիմայի, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը.

Ամբողջ Տեքստ

Հոդված 17. Նախադպրոցական կրթությունը 1. Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են` 1) երեխայի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը. 2) մայրենի լեզվով հաղորդակցվելու և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ապահովումը. 3) հաշվետու տարրական կարողությունների զարգացումը. 4) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության, շրջակա միջավայրի և կլիմայի, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը. 5) հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացում ձևավորելը. 6) աշխատանքային տարրական կարողությունների և հմտությունների ձեռքբերումը. 7) դպրոցական ուսուցման նախապատրաստումը:

2. Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին: Պետությունը պայմաններ է ստեղծում ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար:

3. Ընտանիքին աջակցելու համար պետությունն ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ` տարբերակված ծրագրերով մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ: (17-րդ հոդվածը փոփ.

20.01.26 ՀՕ-26-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել