ԱՆԱԻԴԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ, ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ,ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 սեպտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 28 | ԱՆԱԻԴԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ, ՎԼԱԴԻՄԻՐ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ,ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 սեպտեմբերի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ֆ.Թոխյանի
Ա. Թունյանի
Ուսումնասիրելով Անաիդա Աղաջանյանի, Վլադիմիր Աղաջանյանի, Արմեն Աղաջանյանի և Արմինե Աղաջանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Անաիդա Աղաջանյանը, Վլադիմիր Աղաջանյանը, Արմեն Աղաջանյանը և Արմինե Աղաջանյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերին, 78, 79 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված դրույթը: կամ
Բացահայտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը (սահմանելով` Դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման հնարավորություն)»: Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթը միաժամանակ միջամտում և անիրավաչափորեն սահմանափակում է նվիրառուների` Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը: Ըստ դիմողների փաստացիորեն, նվիրառուն անհամաչափորեն զրկվում է օրինական` ոչ կեղծ պայմանագրի հիման վրա, օրինական ճանապարհով իրեն փոխանցված սեփականությունից: Վերջինս տեղի է ունենում անգամ այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին ոչ նվիրառուն, ոչ նվիրատուն չէին կարող իմանալ, որ հետագայում նվիրատուն սնանկ է ճանաչվելու: Այսինքն, նվիրատուի և նվիրառուի միջև կնքված գործարքն անվավեր է ճանաչվում անկախ այն հանգամանքից, թե նրանք իրականում կնքել են կեղծ պայմանագիր, թե` ոչ: Ուստի անհատույց գործարքի անվավեր ճանաչումը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված և չարդարացված միջամտություն է նվիրառուների սեփականության իրավունքին: Քննության առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողները պահպանել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է`
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.
• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Անաիդա Աղաջանյանի, Վլադիմիր Աղաջանյանի, Արմեն Աղաջանյանի և Արմինե Աղաջանյանի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
26 սեպտեմբերի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 սեպտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
