Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-104 ապրիլի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 10 | ԱՐՇԱԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 4 ապրիլի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով Արշակ Մկրտչյանի անհատական դիմումի ընդունելիության

հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Արշակ Մկրտչյանը 2018թ. մարտի 14-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան։ Թերությունները շտկելուց հետո դիմողի ներկայացրած թվով երկրորդ դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2018թ. մարտի 15-ին։ Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Որոշել ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 47-րդ հոդվածի 5-րդ մասի, 48-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 28-րդ, 42-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցըե։

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնե հասարակական կազմակերպությունը և Արշակ Մկրտչյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 8-ի թիվ 156-Ա որոշումն անվավեր ճանաչելու, և/կամ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերջինիս ներկայացված դիմում-բողոքների պահանջները բավարարող բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու, թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները և/կամ անգործությունը, որոնց հետևանքով խախտվել են հայցվորների իրավունքները, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին։ Հայցվորները միջնորդել են վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետները, ինչպես նաև որպես ծանոթություն նշել են, որ «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ժդե կետի ուժով ազատված են պետական տուրքի վճարման պարտավորությունից։ ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնե հասարակական կազմակերպության միջնորդությունը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժել է, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնե հասարակական կազմակերպության հայցադիմումի ընդունումը մերժել է։ ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի ապրիլի 16-ի նույն որոշմամբ դիտորդ Արշակ Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձրել է հայցադիմումը Արշակ Մկրտչյանի կամ վերջինիս ներկայացուցչի /ներկայացուցիչների/ կողմից ստորագրված չլինելու հիմքով։ Դիտորդ Արշակ Մկրտչյանը ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի ապրիլի 16-ի որոշումն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում կրկին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 8-ի թիվ 156-Ա որոշումն անվավեր ճանաչելու, և/կամ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերջինիս ներկայացրած դիմում-բողոքների պահանջները բավարարող բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու, թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները և/կամ անգործությունը, որոնց հետևանքով խախտվել են հայցվորների իրավունքները, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին։ Դիտորդ Արշակ Մկրտչյանը միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետները։

ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ դիտորդ Արշակ Մկրտչյանի կողմից ներկայացված միջնորդությունը բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ, մերժել է։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր 2017 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի թիվ ՎԴ/3309/05/17 վարչական գործով վերաքննիչ բողոքը մերժել է «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասինե որոշումը թողնելով ուժի մեջ։ ՀՀ վճռաբեկ դատարանի 2017թ. օգոստոսի 2-ի որոշմամբ մերժվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։

3. Ըստ դիմողի ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը դրվել են իր թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի ընտրական գործընթացների շրջանակներում գործունեության և վերջինիս տնօրինման և տիրապետման տակ գտնվող բոլոր ընտրական փաստաթղթերի դիտարկման և դրանց ծանոթանալու իրավունքի սահմանափակման հիմքում։ Այդ պարագայում խախտվում են, սահմանափակվում են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության դիտորդական առաքելության միջոցով, էությունը և տրամաբանությունը։ Դիմողը նշում է, որ ընտրությունների և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ձևավորման տեսանկյունից դիտորդական առաքելության, դիտորդների գործունեությունը ենթադրում է շատ ավելի խոր ու ընդարձակ դիտորդական իրավունքներ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ձևավորման և ամրապնդման համար։ Դիմողը նշում է, որ թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովը, թույլ չտալով ծանոթանալ իր տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարել քաղվածքներ, ստանալ պատճեններ, խոչընդոտելով դիմողի որպես հանրային հսկիչի աշխատանքները, դուրս հրավիրելով վերջինիս տարածքային ընտրական հանձնաժողովից, մեկուսացնելով հանձնաժողովի աշխատանքներից, խախտել է դիմողի տեղեկատվություններ փնտրելու և ստանալու իրավունքը։ Դիմողը գտնում է, որ դիմողի իրավունքների սահմանափակումը չի հետապնդել որևէ իրավաչափ նպատակ, քանի որ ընտրությունների ընթացքում հանրային հսկիչ հանդիսացող դիտորդի ընտրական հանձնաժողովի բոլոր փաստաթղթերին ծանոթանալու և ընտրական հանձնաժողովի գործունեությունը դիտարկելու իրավունքի սահմանափակումը չի բխում հանրային գերակշռող շահից, այլ հակառակը հանրային շահը թելադրում է ընտրական գործընթացի առավել թափանցիկություն և դրա նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետություն։ Դիմողը նշում է, որ իր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները խախտվել են, քանի որ նրա վրա դրվել է իր համար իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանող և անկանխատեսելի, ինչպես նաև օրենքով չսահմանված և/կամ անհամաչափ և իրավաչափ նպատակ չհետապնդող պարտավորություն։ Ըստ դիմողի վիճարկվող կարգավորումների համաձայն անորոշ է մնում, թե կոնկրետ որն է հանդիսանում որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբը։ Եթե այդ ժամկետի հաշվարկման հիմքում դրված է որոշման ուժի մեջ մտնելու պահը, այսինքն ԿԸՀ նիստով հրապարակման պահը, ապա բողոքարկման համար սահմանված եռօրյա ժամկետի կեսը բոլորովին օրինական նպատակով փաստացի կարող է կորուսվել անհաջող իրավական կառուցակարգերի պատճառով։

4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների մասով դիմումն ակնհայտ անհիմն է։ Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի ներկայացրած փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ խնդրո առարկա դրույթներով նախատեսված իրավակարգավորումներով իր վրա դրվում է իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանող և անկանխատեսելի, ինչպես նաև օրենքով չսահմանված անհամաչափ և իրավաչափ նպատակ չհետապնդող պարտավորություն։ Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին։ ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի կամ բողոքի (այսուհետ դիմում) քննարկման մասին դիմումատուն կամ բողոք ներկայացնողը (այսուհետ դիմումատու) ծանուցվում է դիմումի քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկություն տեղադրելու միջոցով։ Եթե դիմումում նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց հեռախոսահամար, էլեկտրոնային փոստային հասցե (այսուհետ էլեկտրոնային կապի միջոց), ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը տեղադրվում է հանձնաժողովի համացանցային կայքում ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում /մինչև հաջորդ օրվա ավարտը/։ Նշյալ հոդվածի 7-րդ մասի համաձայն ընտրական հանձնաժողովի վարչական ակտն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում, ուղարկվում է վարչական վարույթի մասնակիցներին առաքման անդորրագիրը կցելով գործին, եթե այդ ակտը վարույթի մասնակիցները հանձնաժողովում չեն ստացել։ Եթե դիմումը ներկայացվել է մեկից ավելի դիմումատուների կողմից համատեղ, ապա ընդունված վարչական ակտն ուղարկվում է դիմումում առաջինը նշված դիմումատուին։ Վերոնշյալ իրավակարգավորումների համատեքստում ակնհայտ անհիմն են դիմողի պնդումներն առ այն, որ վիճարկվող դրույթների իրավական անորոշությամբ պայմանավորված անորոշ է մնում այն, թե կոնկրետ որ պահն է հանդիսանում որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ կամ որ խնդրո առարկա դրույթներով նախատեսված իրավակարգավորումներով իր վրա դրվում է իրավական որոշակիության սկզբունքին չհամապատասխանող և անկանխատեսելի պարտավորություն։ Այսպես, «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անհատական դիմումների քննությունը,... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները։ Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականությանե արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է, 4.2. դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող ՀՀ ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի և 48-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները չեն կիրառվել նրա նկատմամբ։ Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։ Համաձայն 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե։ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Արշակ Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

4 ապրիլի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/2-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 ապրիլի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել