Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 454 — Մասնավոր մեղադրանքով նախնական դատալսումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 454AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 454 — Մասնավոր մեղադրանքով նախնական դատալսումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 454. Մասնավոր մեղադրանքով նախնական դատալսումները 1. Նախնական դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 42-րդ գլխի վերաբերելի դրույթների կիրառմամբ` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով: 2. Սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հարցի փոխարեն դատարանը քննարկում է տուժողի և մեղադրյալի հաշտության հնարավորության հարցը: Եթե կողմերը հաշտվում են, ապա նրանց կազմած համաձայնության հիման վրա դատարանը կայացնում է այ

Ամբողջ Տեքստ

Հոդված 454. Մասնավոր մեղադրանքով նախնական դատալսումները 1. Նախնական դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքի 42-րդ գլխի վերաբերելի դրույթների կիրառմամբ` սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

2. Սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հարցի փոխարեն դատարանը քննարկում է տուժողի և մեղադրյալի հաշտության հնարավորության հարցը: Եթե կողմերը հաշտվում են, ապա նրանց կազմած համաձայնության հիման վրա դատարանը կայացնում է այն հաստատելու մասին որոշում՝ համոզվելով, որ այն համապատասխանում է օրենքին, կայացվել է կամավոր, հաշտության էության և իրավական հետևանքների գիտակցմամբ: Հակառակ դեպքում նախնական դատալսումները շարունակվում են:

3. Եթե մինչև հիմնական դատալսումները սկսելը մեղադրյալը տուժողի դեմ քրեական հայց է ներկայացնում դատարան, երկու մեղադրանքները քննվում են մեկ վարույթում: Այդ դեպքում տուժողներից յուրաքանչյուրը միաժամանակ հանդիսանում է նաև մեղադրյալ և ունի ինչպես տուժողի, այնպես էլ մեղադրյալի իրավունքներ և պարտականություններ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել