ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 231 — Կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը 1.
Ամփոփում
Հոդված 231. Կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը 1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրից խոշոր չափերով կամ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 231. Կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելը 1. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրից խոշոր չափերով կամ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի և սույն օրենսգրքի 232-րդ, 234-րդ և 235-րդ հոդվածների իմաստով՝ խոշոր չափ է համարվում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարին համարժեք նվիրատվությունը: (231-րդ հոդվածը փոփ.
09.06.22 ՀՕ-240-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
