ՄԱՐԻԵՏԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 9 փետրվարի 2007թ. ՍԴԴԿՈ - | ՄԱՐԻԵՏԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
9 փետրվարի 2007 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Ռ.Պապայանի
Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Հ.Դանիելյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Մարիետա Հախվերդյանի եւ Սամվել Ղարիբյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացիներ Մարիետա Հախվերդյանը եւ Սամվել Ղարիբյանը դիմել են Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1 ենթակետի, 231.2 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում են, որ իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են « Սահմանադրությանը։
Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Մ. Հախվերդյանի եւ Ս. Ղարիբյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի 4.1 ենթակետի, 231.2 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթակետերի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Ն ԴԱՏԱՐԱՆԻ
ՐՈՒԹՅՈՒՆ
=
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 փետրվարի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
