ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 99 — Պարբերական վճարումների բռնագանձումը 1.
Ամփոփում
Հոդված 99. Պարբերական վճարումների բռնագանձումը 1. Ալիմենտների և պարբերական այլ վճարումների (կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ և հանցագործությամբ պատճառված վնասների) բռնագանձման կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե առկա է պարբերական վճարումների պարտք (նախորդ ժամանակաշրջանի համար սահմանված վճարումներ, կետանցված երկու կամ ավելի հաջորդական վճարումներ կամ մեկ տարվա մեջ կետանցված երեք վճարում), որը, ընթացիկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 99. Պարբերական վճարումների բռնագանձումը 1. Ալիմենտների և պարբերական այլ վճարումների (կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ և հանցագործությամբ պատճառված վնասների) բռնագանձման կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե առկա է պարբերական վճարումների պարտք (նախորդ ժամանակաշրջանի համար սահմանված վճարումներ, կետանցված երկու կամ ավելի հաջորդական վճարումներ կամ մեկ տարվա մեջ կետանցված երեք վճարում), որը, ընթացիկ վճարումների կատարմանը զուգահեռ, հնարավոր չէ առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարել պարտապանի եկամուտների հաշվին։
2. Պարբերական վճարումների բռնագանձման կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որ իրացումից ստացված միջոցները բավարարեն պարբերական վճարումների պարտքի մարման և հետագա վճարումների կատարման համար երեք տարվա ընթացքում, սակայն ոչ ավելի, քան մինչև պարբերական վճարումների ժամկետի ավարտը: Սույն մասում նշված անհրաժեշտ գումարը բռնագանձելուց հետո պարտապանի գույքի վրա դրված արգելանքները վերացվում են։
3. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով սկսված գործընթացը դադարեցվում է, ներառյալ վերացվում են կիրառված արգելանքները, եթե պարտապանն ամբողջությամբ մարում է պարբերական վճարումների պարտքը և Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին է փոխանցում առաջիկա երեք տարվա վճարումների գումարի (բայց ոչ ավելի, քան մինչև պարբերական վճարումների ժամկետի ավարտը) չափով կանխավճար։
4. Բռնագանձված գումարները և պարտապանի վճարած կանխավճարները փոխանցվում են Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարման ենթակա ակտով սահմանված չափով և պարբերականությամբ:
5. Եթե մինչև դեպոնացված միջոցների լրիվ բաշխումը ծագել է կատարողական վարույթի կարճման կամ սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ավարտման հիմք, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
