Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 146 — Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցելն պարապմունքների դասացուցակը կազմելուն, կազմակերպել և ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացնել
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 146AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 146 — Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցելն պարապմունքների դասացուցակը կազմելուն, կազմակերպել և ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացնել

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 146. Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցելն պարապմունքների դասացուցակը կազմելուն, կազմակերպել և ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացնել դաստիարակչական աշխատանք` յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունների, կրթական մակարդակի և կրոնի նկատմամբ վերաբերմունքի հաշվառումով, զինծառայողների մեջ ձևավորել հավատարմություն հայրենիքին, զինվորական պարտքին և զինվորական երդմանը, մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 146. Վաշտի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը պարտավոր է` - մասնակցելն պարապմունքների դասացուցակը կազմելուն, կազմակերպել և ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացնել դաստիարակչական աշխատանք` յուրաքանչյուր զինծառայողի ազգային և հոգեբանական առանձնահատկությունների, կրթական մակարդակի և կրոնի նկատմամբ վերաբերմունքի հաշվառումով, զինծառայողների մեջ ձևավորել հավատարմություն հայրենիքին, զինվորական պարտքին և զինվորական երդմանը, մարտական և բարոյահոգեբանական վսեմ հատկանիշներ. - միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության ամրապնդման և իրավախախտումների կանխման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների ապահովման ուղղությամբ. - գիտենալ զինծառայողների առանձնահատկությունները, նրանց գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ անհատական աշխատանք տանել, միջոցներ ձեռնարկել զինվորական կոլեկտիվի համախմբման համար. - իրականացնել անձնակազմի օպերատիվ տեղեկատվություն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում եղած իրադարձությունների, ստորաբաժանման կյանքի ու մարտական գործունեության մասին, կազմակերպել և զինծառայողների հետ անցկացնել հասարակական-պետական պատրաստության պլաններով նախատեսված պարապմունքներ. - իրականացնել ուսումնական գործընթացի, մարտական հերթապահության, պահակային և ներքին ծառայությունների բարոյահոգեբանական ապահովումը. - գիտենալ անձնակազմի կարիքներն ու պահանջմունքները, միջոցներ ձեռնարկել զինծառայողների դիմումներն ու բողոքները լուծելու համար, կապ պահպանել նրա հարազատների ու մերձավորների հետ. - հոգ տանել անձնակազմի հոգևոր պահանջմունքների բավարարման համար, կազմակերպել նրա ժամանցը, վաշտի գեղարվեստական ինքնագործունեությունը, միջոցներ ձեռնարկել անձնակազմը պարբերական հրատարակություններով և փոստային առաքումներով ապահովելու համար, աշխատանք կազմակերպել հանգստի և տեղեկատվության սենյակում, կազմակերպել դաստիարակչական աշխատանքի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և գույքի ճիշտ օգտագործումն ու խնայողությունը. - պարբերաբար ներկա լինել վաշտի վերկացին ու երեկոյան ստուգմանը. - վաշտի հրամանատարին ժամանակին զեկուցել անձնակազմի զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակի մասին: Վ ԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ (ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍԻ) ԳԾՈՎ (ԱՎԱԳ ՏԵԽՆԻԿԸ, ՎԱՇՏԻ ՏԵԽՆԻԿԸ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել