Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ/4919/07/22
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ/4919/07/22

Վճռաբեկ դատարանԵԴ/4919/07/2216 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը · ՄԻԵԿ հոդված 8. Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. ւ Արարատը Աաաա» հուլիսի 2ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ ադր գործը: ղարա շշ. թվականի մարտի 12-ին թիվ խորն, կաս գործի նյութերով ՀՇ քրեական օրենսգրքի 3101-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում ն շնորհվել է թիվը: Նախաքնության մարմնի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ թիվ Ո | քրեական գործը միացվել է թիվ աը եկան գործին ն նախաքննությո

Ամբողջ Տեքստ

ԵՂ/4919/07/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

Նախագահող դատավոր՝ Ա.Պողոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

Նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան

2024 թվականի ապրիլի 16-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ

ներկայացուցիչ

վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1.

2

2018 թվականի հուլիսի 2-ին

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ քրեական գործը։

թվականի մարտի 12-ին թիվ

2020

քրեական գործի նյութերով ՀՀ քրեական

օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և շնորհվել է թիվ համարը։

Նախաքնության մարմնի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ թիվ քրեական գործը միացվել է թիվ

քրեական գործին և նախաքննությունը

շարունակվել է թիվ

քրեական գործի վարույթում։

2020 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով հարուցվել է թիվ

քրեական գործը։ Նույն օրը որոշում է կայացվել թիվ

քրեական գործը միացնել թիվ

քրեական գործին և

նախաքննությունը շարունակել թիվ

քրեական գործի վարույթում։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական

օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ)։

2022 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ

նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական

օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

2. Նախաքննության մարմինը 2022 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել

բնակարան հասցեում խուզարկություն կատարելու թույլտվության միջնորդություն հարուցելու մասին։

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է։

4. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 29-ի դատական ակտի դեմ

հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ

դատարանի՝ 2023 թվականի հունվարի 30-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատական ակտը՝ թողնվել անփոփոխ։

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է բերել

ներկայացուցիչ

որը Վճռաբեկ

դատարանի 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել հատուկ վերանայման բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով․

5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, ճիշտ չեն կիրառել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքի կոպիտ և էական խախտում։ Նշված առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, քանի որ վիճարկվող դատական ակտի

4

հետևանքով տեղի է ունեցել անհարկի և կոպիտ միջամտություն անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքին, ինչի հետևանքով վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են հայտնվել բնակարանի տեսանկարահանման նյութերը։

Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է նաև, որ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող և վիճարկվող դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող փաստական հանգամանք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ [անընթեռնելի] գրությունները,

որոնցով ևս հաստատվում է վիճարկվող դատական ակտի ոչ օրինական, ոչ հիմնավոր և չպատճառաբանված լինելը:

Բացի այդ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես՝ խուզարկություն կատարելը թույլատրելի անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման համատեքստում բնակարանի նույնականացման համար անհրաժեշտ տվյալների սխալ ներկայացման հետևանքով անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից։ Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը կայացրել է անհիմն որոշում, քանի որ չի ունեցել որևէ ապացույց, որ տվյալ հասցեի ներքո գրանցված անշարժ գույքի երկու միավորներից [անընթեռնելի] պատկանողը՝ տվյալ հասցեի բնակարանն է։ Վերաքննիչ բողոքում շեշտվել է այդ փաստը՝ ներկայացնելով այն հիմնավորող ապացույցները՝ մասնավորապես ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված սեփականության իրավունքի վկայականը, որով ապացուցվում է, որ [անընթեռնելի] հասցեի ներքո գրանցված անշարժ գույքի

միավորներից բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է [անընթեռնելի]։ Բողոք բերած անձի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ քննության չի ենթարկել և անտեսել է այն հանգամանքը, որ որևէ ապացույցով չի հիմնավորվել վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված եզրահանգումը, որ տվյալ հասցեի ներքո գրանցված և

5

վարույթով անցնող անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նպատակային նշանակությունը հենց բնակարանն է։ Վերաքննիչ դատարանի որոշման ապօրինի լինելը ապացուցվում է նաև ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գրությամբ առ այն, որ

հասցեով

առկա է գրանցված 2 միավոր անշարժ գույք, որոնցից մեկը գրանցված է անվամբ (որպես բնակարան), իսկ մյուսը՝

անվամբ գրանցված է որպես ավտոկայանատեղի։

Ի հիմնավորումն վերոշարադրյալի՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի ոչ պատշաճ քննության արդյունքում խախտվել է

անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։

6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունվարի 30-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ արձանագրել

մասնավոր կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումը, ինչպես նաև պարտավորեցնել նախաքննության մարմնին ոչնչացնել խուզարկության ընթացքում կատարված տեսանկարահանման նյութերը, էլեկտրոնային կրիչները, այլ նյութերը և տեղեկությունները:

Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական

նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

7. ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ 2007 թվականի հուլիսի 13-ին կազմված սեփականության իրավունքի գրանցման թիվ

վկայականի (այսուհետ նաև՝ Սեփականության

իրավունքի վկայական) պատճենի համաձայն՝

բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է

8. Կադաստրի կոմիտեի էլեկրոնային բազայից ստացված՝ անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ 1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 90-93։

6

միայն

բնակարան հասցեում գրանցված է

սեփականության իրավունքը։2

9. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի elections.am կայքի միջոցով հասեցում հաշվառված

անձանց վերաբերյալ գեներացված տեղեկության պատճենի համաձայն՝ նշված հասցեում գրանցված է միայն

10. Նախաքննության մարմինի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի՝ բնակարան հասցեում խուզարկություն կատարելու

թույլտվության միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն՝ «(...) Թիվ քրեական վարույթի շրջանակներում պարզվել է,

հաշվառված է

ինչպես նաև վերջինիս սեփականության, այդ թվում ընդհանուր բաժնային սեփականության և ընդհանուր համատեղ սեփականության, իրավունքով պատկանում են նշյալ, ինչպես նաև

հասցեներում գտնվող անշարժ գույքի միավորները:

Վերոգրյալի հիման վրա և` նկատի ունենալով, որ

պատկանող՝

հասցեում, դրան անմիջական հարող մասնավոր տարածքներում, կարող են առկա լինել վերը նկարագրված եղանակներով կատարված փոխանցումների վերաբերյալ պայմանագրեր, համաձայնագրեր, Նոթատետրեր, մատյաններ, սևագիր՝ գրառումներ, նման տեղեկատվություն պարունակող համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բջջային հեռախոսներ, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցներով ձեռք բերված գույքային միավորների վերաբերյալ 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 94:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 96:

7

փաստաթղթեր, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներ՝ կանխիկ գումար (...)»:4

11. Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի՝ պատկանող

հասցեում խուզարկություն կատարելու թույլտվության միջնորդություն հարուցելու մասին որոշմանը կից ներկայացված՝

պատկանող անշարժ գույքի

միավորների վերաբերյալ քաղվածքի պատճենի համաձայն՝

ընդհանուր համատեղ սեփականությամբ պատկանում է

հասցեով հաշվառված անշարժ գույք, որի բնութագրող

օգտագործման նպատակ բաժնում նշված է ավտոկայանատեղի (հանգրվան)։5

12. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն՝ «(...) [Հ]նարավոր է ողջամիտ ենթադրություն կատարել առ այն, որ պատկանող՝

հնարավոր է պահվում են սույն քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող առարկաներ՝ փոխանցումների վերաբերյալ պայմանագրեր, համաձայնագրեր, նոթատետրեր, մատյաններ, սևագիր գրառումներ, նման տեղեկատվություն պարունակող համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բջջային հեռախոսներ, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցներով ձեռք բերված գույքային միավորների վերաբերյալ փաստաթղթեր:

Միևնույն ժամանակ, բավարար են Դատարանին ներկայացված այն

փաստական տվյալները, որոնք փաստում են

բնակարանի կապը՝ առնչությունը մատնանշված անձի՝

հետ:

Այլ կերպ, միջնորդությունը ներկայացնելիս պահպանվել են վերը նշված հոդվածներում ամրագրված՝ միջնորդության համար անհրաժեշտ և բավարար պահանջները, բացի այդ, Դատարանը գտնում է, որ անձանց անձնական իրավունքների և ազատությունների սահմանափակումը կոնկրետ իրավիճակում իրավաչափ է և այն չի կարող գերակայել հանրային շահի նկատմամբ, իսկ միջնորդության բավարարման պայմաններում հնարավոր է գտնվեն և վերցվեն 4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-11։

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 63-76։

8

առարկաներ, որոնք ողջամտորեն կարող են վերաբերելի լինել քննվող քրեական վարույթին։ (...)»:

13. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 30-ի որոշման համաձայն՝ «(...) [Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնված է օրենքով սահմանված չափանիշների ու դրանց հիմքում դրված հանգամանքների վերաբերյալ հիմնավորված եզրահանգումների վրա: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ վարույթի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ նախաքննական մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդությանը կից ներկայացվել է նաև

անվամբ գրանցված անշարժ գույքի միավորների վերաբերյալ

քաղվածքի պատճենը, ըստ որի՝ վերջինիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է նաև

հասցեի

բնակելի տարածքը: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ միջնորդությունը բավարարելիս Առաջին ատյանի դատարանը դատական ակտի եզրափակիչ մասում հստակ նշել է, որ թույլատրում է կատարել որոնողական գործողություններ կոնկրետ պատկանող՝ վերը նշված հասցեի բնակարանում։ Այլ կերպ՝

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանը, հիմնվելով միջնորդությանը կից ներկայացված նյութերի վրա, կայացրել է իրավաչափ դատական ակտ:

Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկին առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ տեղեկացվել է

հասցեում մեկից ավելի անշարժ գույքի միավոր

գրանցված լինելու և խուզարկվող բնակարանը սեփականության իրավունքով պատկանելու մասին, սակայն անտեսելով

վերոհիշյալ գրավոր ապացույցները՝

քննիչներ

և

խուզարկել են բնակարանը,

ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքաբերի կողմից բարձրացված սույն հարցը վերաբերում է խուզարկության կատարման ընթացքին, 6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 81-83։

9

ինչը խուզարկությանը կատարման թույլտվության տրամադրմանը հաջորդող գործընթաց է և չի կարող կասկածի տակ առնել ստորադաս դատարանի որոշման իրավաչափությունը, քանի որ, ինչպես արդեն նշվել է, Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասում հստակ նշել էր, որ թույլատրում է կատարել որոնողական գործողություններ կոնկրետ

պատկանող՝ վերը նշված հասցեի բնակարանում։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում բողոքաբերը, բողոք ներկայացնելով ստորադաս դատարանի որոշման դեմ, փաստացի վիճարկում է խուզարկության կատարման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի գործողությունները, որոնք, սակայն, առնչություն չունեն ստորադաս դատարանի դատական ակտի օրինականության հետ, և դրանք օրենքով սահմանված կարգով կարող են վիճարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված այլ ընթացակարգով: 5.4. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է համապատասխան հարցը ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի

կողմից բերված հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ: (…)»:7

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավոր են արդյո՞ք

բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

15. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

7 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 46-53։

10

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ նաև՝ Դաշնագիր) 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ոչ ոք չի կարող ենթարկվել (…) քմահաճ կամ անօրինական ոտնձգության իր բնակարանի անձեռնմխելիության (…) նկատմամբ»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր (…) բնակարանի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն ՝ « 1. Քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր:

2.

Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է

Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական

11

օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս։

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթի իրականացումը հանրային գործունեություն է, որի ընթացքում և արդյունքում ապահովվում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:

(...)

4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝

1) բնակարանում խուզարկությունը և առգրավումը.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Խուզարկությունը վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ, ինչպես նաև քննությունից թաքնվող մեղադրյալին, արգելադրման ենթակա գույքը կամ դիակ հայտնաբերելու նպատակով կատարվող որոնողական գործողություն է։

(...)»:

16. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) իր հերթին, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մեկնաբանությանը, կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պետք է լինի արդարացված, այսինքն՝ ․ պետք է կատարվի «օրենքին համապատասխան»,

· հետապնդի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված մեկ կամ մի քանի օրինական նպատակ,

12

այդ նպատակներին հասնելը պետք է լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։3

Եվրոպական դատարանը նշել է, որ միջամտության «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» լինելու համար, անհրաժեշտ է, մասնավորապես, որ այն համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին: Եվրոպական դատարանը հետագայում հաստատել է, որ միջամտության՝ այդ թվում բնակարանի խուզարկության, «անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում» որոշելիս, պետք է գնահատվեն արդյո՞ք նման միջոցները հիմնավորելու համար բերված պատճառները եղել են «համապատասխան» և «բավարար», և արդյո՞ք պահպանվել է վերոհիշյալ համաչափության սկզբունքը։ Ավելին, Եվրոպական դատարանը նշել է, որ գնահատման է ենթակա նաև, այն հանգամանքը, թե արդյո՞ք խուզարկության նկատմամբ դատական ստուգումը պատշաճ կերպով է իրականացվել, մասնավորապես արդյո՞ք դատավորը պատշաճ կերպով քննել է խուզարկությունը հիմնավորող ողջամիտ կասկածի առկայությունը, արդյո՞ք խուզարկության որոշումը ձևակերպել է այնպես, որ դրա ազդեցությունը լինի ողջամիտ սահմաններում և արդյո՞ք դատավորի մոտ առկա է եղել համոզվածություն առ այն, որ խուզարկությունն այն վայրում, որի կապակցությամբ միջնորդություն է ներկայացվել, կարող է ընձեռել համապատասխան ապացույցների ձեռքբերում։1

17. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բնակարանի խուզարկության իրավաչափությանը ներկայացվող չափանիշներին, նշել է, որ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու փուլին առաջադրվող հիմնական պահանջներից է դրա կատարման համար փաստական և իրավական հիմքերի առկայությունը: 8 Տե՛ս, ի թիվս այնի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smirnov v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ, գանգատ թիվ 71362/01, կետ 27, Kolesnichenko v. Russia գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռ, գանգատ թիվ 19856/04, կետ 30:

9 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dudgeon v. The United Kingdom գործով 1983 թվականի փետրվարի 24-ի վճիռ, գանգատ թիվ 7525/76, կետեր 51-53։ 10 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Z v. FINLAND գործով 1997 թվականի փետրվարի 25-ի վճիռ, գանգատ թիվ 22009/93, կետ 94, Smirnov v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ, գանգատ թիվ 71362/01, կետեր 43-44, Vinks and Ribicka v. Latvia գործով 2020 թվականի մայիսի 30-ի վճիռ, գանգատ թիվ 28926/10, կետ 102։ " Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Vinks and Ribicka v. Latvia գործով 2020 թվականի մայիսի 30-ի վճիռ, գանգատ թիվ 28926/10, կետ 102, Posevini v. Bulgaria գործով 2017 թվականի հունվարի 19-ի վճիռ, գանգատ թիվ 63638/14, կետ 70:

Բնակարանի խուզարկության կատարման փաստական հիմք են բավարար տվյալները, բայց, միևնույն ժամանակ, տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի

համապատասխանում բավարարության վերաբերյալ պահանջին։ Տվյալների` բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Իսկ խուզարկության կատարման իրավական հիմքը խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումն է։ Ընդ որում, ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված: Մասնավորապես, նախաքննական մարմնի որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել խուզարկություն, ինչպիսի առարկաներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված գործողության արդյունքում, դրա կատարման ժամկետը, այն բնակարանի նույնականացման տվյալները, մասնավորապես՝ գտնվելու վայրը՝ հասցեն, ինչպես նաև՝ ում է պատկանում կամ ում կողմից է մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում, այն սուբյեկտը, ում բնակարանի անձեռնմխելիության իրավունքը ենթակա է սահմանափակման:12

18. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բնակարանի խուզարկությունը դասվում է այն քննչական գործողությունների շարքին, որոնք էականորեն սահմանափակում են անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը և այդ իսկ պատճառով ներպետական օրենսդրությամբ և միջազգային փաստաթղթերով նախատեսված են դրա իրավաչափության ապահովմանն ուղղված մի շարք երաշխիքներ:

Վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրում է, որ քննիչի կողմից խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալներից զատ դատարան պետք է ներկայացվեն նաև կոկրետ անձի 2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 22-24-րդ կետերը։

14

(սեփականատեր, վարձակալ կամ այլ կերպ բնակարանը տիրապետող) խուզարկության ենթակա բնակարանի հետ կապը հիմնավորող՝ նույնականացման հստակ տվյալներ (սեփականության իրավունքի վկայական, անշարժ գույքի նկատմամբ գրացված իրավուքների վերաբերյալ տվյալներ և այն), որոնք հնարավոր է պատշաճ գնահատվեն դատարանի կողմից։ Իսկ դատարանն իր հերթին, պետք է ունենա հստակ համոզմունք, թե կոնկրետ, որ անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է սահմանափակվում, իսկ խուզարկության թույլտվության վերաբերյալ կայացված դատական ակտով պետք է հստակորեն ամրագրվեն կոնկրետ բնակարանի պատկանելիության և նույնականացման վերաբերյալ հստակ տվյալները, որպեսզի իրավունքի նկատմամբ միջամտությունը լինի իրավաչափ։

19. Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ՝

Նախաքննության մարմինը 2022 թվականի դեկտեմբերի 28-ի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությամբ, որպես

բնակարան հասցեի

սեփականատեր հանիսանալու հիմնավորում կցել է վերջինիս անվամբ գրանցված անշարժ գույքի միավորների վերաբերյալ քաղվածքի պատճենը, որից երևում է, որ է պատկանում, նշված հասցեով գրանցված

ավտոկայանատեղի (հանգրվան) նպատակային նշանակությամբ անշարժ գույք:13 Առաջին ատյանի դատարանը, բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը, թույլատրել է կատարել խուզարկություն

հասցում գտնվող բնակարանում:14

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը անփոփոխ թողնելով, նշել է, որ բողոքաբերի կողմից բարձրացված հարցը վերաբերում է խուզարկության կատարման ընթացքին, ինչը խուզարկության կատարման թույլտվության տրամադրմանը հաջորդող գործընթաց է և չի կարող կասկածի տակ առնել ստորադաս դատարանի որոշման իրավաչափությունը, քանի որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասում հստակ նշել է, որ 13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

թույլատրում է կատարել որոնողական գործողություններ կոնկրետ պատկանող բնակարանում:15

20․ Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-18-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքրորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները

բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայության վերաբերյալ հետևության հանգելիս հաշվի չեն առել այն հանգամանքը, որ հիշյալ հասցեի բնակարանը չի պատկանում մեղադրյալ

և վերջինիս

սեփականության իրավունքով պատկանում է միայն նշված հասցեում գրանցված ավտոտնակ/հանգրվանը:

Մասնավորապես, ստորադաս դատարանները որպես խուզարկության

կատարման բավարար հիմք գնահատելով

անվամբ գրանցված

անշարժ գույքի միավորների վերաբերյալ քաղվածքի պատճենում նշված տվյալները, պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ նախաքննության մարմնի կողմից միջնորդվել է փաստացի

չպատկանող և վերջինիս

հետ առնչություն չունեցող բնակարանում խուզարկության թույլատրություն, ինչի հետևանքով առանց բավարար հիմքերի թույլատրվել է

բնակարանում

իրականացնել խուզարկություն։ Այլ կերպ ասած՝ թույլատրվել է իրականացնել խուզարկություն քրեական վարույթի և

չունեցող անձի բնակարանում։

հետ որևէ առնչություն

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել խախտում և վիճարկվող խախտումը վերաբերում է նախաքննության մարմնի կողմից կատարված խուզարկության ընթացքին, ապա Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն դեպքում դատարանի կողմից թույլ է տրվել խախտում՝ բավարարելով

միջնորդությունը

քննիչի

բնակարան հասցեում

խուզարկություն կատարելու վերաբերյալ, այն պայմաններում, երբ քննիչի կողմից

15 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

16

դատարան ներկայացված միջորդությանը կից նյութերից չի հետևում նշված բնարարանի առնչությունը

հետ, հետևաբար

բնակարանի անձեռնմխելիության իրավունքին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունեցել դատական ակտով, այլ ոչ թե քննիչի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով։

21. Վերոգրյալի հիմա վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու

մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

22. Ինչ վերաբերում է խուզարկության ընթացքում տեսանկարահանման բոլոր նյութերը, էլեկտրոնային կրիչները և ձեռք բերված այլ նյութերը վերացնելու վերաբերյալ բողոքաբերի պահանջին, ապա այս մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշվածը հարցը դուրս է բնակարանի խուզարկության թույլտվության վերաբերյալ դատական ակտի օրինականության ստուգման սահմաններից և հետևաբար չի կարող քննարկման առարկա հանդիսանալ սույն վարույթի շրջանակներում։

23. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, խախտել են Դաշնագրի 17-րդ, Կոնվենցիայի 8-րդ, ՀՀ Սահմանադրության 32-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 15-րդ, 234-րդ հոդվածների պահանջները, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ և 400-րդ հոդվածների համաձայն հիմք են Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար՝ մերժելով նախաքննության մարմնի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն հայցելու մասին միջնորդությունը և ճանաչելով

բնակարանի անձեռնմխելիության

խախտման փաստը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի

17

Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ, 386-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի հունվարի 30-ի որոշումը բեկանել՝ մերժելով

բնակարանում

խուզարկություն կատարելու թույլտվություն հայցելու վերաբերյալ նախաքննության մարմնի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի միջնորդությունը։

2. Ճանաչել

բնակարանի

անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դատավորներ`

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/4919/07/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել