Հարությունյան — ԵԴ2/30932/02/23
Ամփոփում
քննելով Մարինա ն Արամ Զարգարյանների (այսուհետ՝ Համահայցվորներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.05.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Կարեն Հարությունյանի, երրորդ անձ «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի (այսուհետ նան Ընկերություն)՝ Ընկերությունից հեռացնելու ու բաժնեմասն Ընկերությանը փոխանցելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Համահայցվորներ՝ պահանջել են Ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Կարեն Հարությունյանին հեռացնել Ընկերությունից ն վերջինիս պատկանող բաժ
Ամբողջ Տեքստ
288 «ՅԵ ԱՆՎ
(ԱԽՐ
՛ Ա Ծշ տ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴԶ/30932/02/23 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/30932/02/23
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան
Դատավորներ՝ Ժ. Ասատրյան
Ս. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի մարտի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մարինա ն Արամ Զարգարյանների (այսուհետ՝ Համահայցվորներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.05.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Կարեն Հարությունյանի, երրորդ անձ «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի (այսուհետ նան Ընկերություն)՝ Ընկերությունից հեռացնելու ու բաժնեմասն Ընկերությանը փոխանցելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Համահայցվորներ՝ պահանջել են Ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Կարեն Հարությունյանին հեռացնել Ընկերությունից ն վերջինիս պատկանող բաժնեմասը փոխանցել Ընկերությանը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.10.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.05.2025 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 29.10.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյան):
2
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքեեիչ։ դատարանը խախտել է «Սահմանափակ ապատասխանատվությամբ բեկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ' նան Օրենք) 22-րդ ն 39-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 9-րդ ու 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում հանգել է այնպիսի եզրակացության, որն իրականում կապ չունի գործի փաստերի հետ: Մասնավորապես՝ Ընկերությունը երկու` 07.06.2023 թվականի (ժողովի գումարման որոշման օր, ժողովի օրը 03.07.2024 թվական) ն 10.07.2023 թվականի (ժողովի գումարման որոշման օր, ժողովի օրը 04.08.2024 թվական) ժողովների ծանուցումները Կարեն Հարությունյանին ուղարկել է պատվիրված նամակով Ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով, ինչը հաստատվում է ոչ միայն գործում առկա ապացույցներով, այլ նան Դատարանի վճռով ու Վերաքննիչ դատարանի որոշմամբ կատարված եզրահանգումներով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Օրենքը, նախատեսելով ընկերության մասնակիցների գրանցամատյան ն դրանում մասնակիցների հասցեների նշում, նախատեսում է մասնակիցների բարեխղճության առկայություն ու կորպորատիվ հարաբերությունների կայունություն: Ոչ Ընկերությունը, ոչ էլ մյուս մասնակիցները պարտավոր չեն կրել անբարեխիղճ մասնակցի գործողությունների կամ անգործության ողջ բեռը ն ձեռնարկել ոչ ողջամիտ գործողություններ վերջինիս գտնվելու վայրի հասցեն հայտնաբերելու ուղղությամբ: Կորպորատիվ .հարաբերությունները, հաշվի առնելով դրանց մասնակիցների բազմաթիվությունը, ենթադրում են դրանց կարգավորման որոշակի սկզբունքներ, որոնք հաստատվում են օրենքով ն պարտադիր են բոլորի համար: Այդ կարգավորումները սահմանում են խաղի կանոնները ն դրանցից դուրս ենթադրությունները կարող են ոչ միայն վնասել ընկերությունների բնականոն գործունեությանը, այլն իսպառ տանել ընկերությունները լուծարման:
Ավելին Օրենքը, սահմանելով ընկերության մասնակիցների ծանուցումը գրանցամատյանում նշված հասցեով ուղարկելու պարտականություն, մասնակցի վրա դնում է բարեխղճության պարտավորություն՝ ընկերությանն ի սկզբանե տրամադրել հասցե, որով ինքը հասանելի է, ինչպես նան կարող է կրել պատասխանատվություն ն ռիսկեր հասցեի փոփոխության արդյունքում իր կորուստների կամ անհարմարությունների համար: Այն հանգամանքը, որ մասնակիցը կարող է տրամադրել մի հասցե, տեղափոխվել մեկ այլ հասցե, ոչինչ չասել ընկերությանը, չմասնակցել ժողովներին՝ դրանով իսկ բացառելով ժողովների կայացումը, ակնհայտ խոսում է մասնակցի անբարեխղճության՝ գործողությամբ կամ անգործությամբ Ընկերության ժողովներին չմասնակցելու մասին, ինչը հիմք է վերջինիս ընկերությունից հեռացնելու համար:
Վերաքննիչ դատարանը թերի է ուսումնասիրել գործում առկա ապացույցները ն անտեսել է, որ «ՇԻԼ է»:ՔԹԷՏՏ Պ՛ՕՔԼԶՈՈՇԷ»-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գրության համաձայն՝ ծանուցագիրը հասցվել է Կարեն Հարությունյանին, սակայն վերջինս հրաժարվել է այն ստանալ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապացուցվել է այն հանգամանքը, որ Կարեն Հարությունյանի՝ ժողովներին չներկայանալը ն ծանուցագրերն ստանալուց խուսափելն անմիջականորեն ազդել են ժողովների կայացման վրա, քանի որ, լինելով Ընկերության բաժնեմասի 50 տոկոսի սեփականատեր, Կարեն Հարությունյանի մասնակցությունից է
3
կախված եղել ժողովների կայացումն ու որոշումների ընդունումը, սակայն վերջինիս բացակայությունը բացառել է դրանք:
Սույն գործով ապացուցվել է, որ Ընկերությունը պահպանել է իր մասնակիցների՝ ընդհանուր ժողով գումարելու համար Օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը: Մասնավորապես, ժողովների ծանուցագրերն ուղարկվել են մասնակիցների հասցեներին Օրենքով նախատեսված կարգով, այդ թվում նան Կարեն Հարությունյանի փաստացի գտնվելու վայրի հասցեով, սակայն վերջինս հրաժարվել է ստանալ, որնէ կերպ չի արձագանքել ու չի մասնակցել ժողովներին, ինչի արդյունքում դրսնորել է այնպիսի վարքագիծ, ինչն իսպառ բացառում է որնէ կերպ ժողովների իրավազորությունը ն որոշումներ ընդունելու հնարավորությունը, որպիսի գործողություններն անհնար են դարձրել Ընկերության բնականոն գործունեության ապահովումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «Ամբողջությամբ բեկանել ն փոփոխել ստորադաս դատարանի ակտը՝ բավարարելով հայցն ամբողջությամբ կամ բեկանել դատական ակտը ն գործը ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից 30.08.2023 թվականին կատարված էլեկտրոնային քաղվածքի համաձայն՝ Ընկերության մասնակիցներն են Արամ Զարգարյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 25 տոկոս, Կարեն Հարությունյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 50 տոկոս, Մարինա Զարգարյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 25 տոկոս (հատոր 1-ին, գ.թ. 21).
2) Տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի կողմից 23.04.2021 թվականին Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանին հասցեագրված գրությամբ հայտնվել է հետնյալը «Տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների եախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 570-Ա հրամանի համաձայն «ԲԵՆՏՈՆԻՏ ՏԵԽՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-ին տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹ-29/648 թույլտվությունը: Ծանուցումը ստանալուց հերո Ձեզ անհրաժեշվպ է ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել թույլտվության տրման պետական տուրքը (պետական տուրքի հաշվեհամար' 900005169181) ն 10-օրյա ժամկետում ներկայանալ Ընդերքի վարչություն ԿՋ։ընդերքօգտագործման հ Պ-648 պայմանագիրը վավերացնելու համար: Հայտնում ենք, որ ՀՀ պետական տուրքի մասին օրենքի 19.4 հոդվածի 5րդ կերի համաձայե' պետական տուրքը մետաղագործական, քիմիական, թեթն ն արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար, կազմում է տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափը: Սահմանված ժամկետներում պետական տուրքը չվճարելու, պայմանագիրը չվավերացնելու ն ընդերքօգտագործման իրավունքի փաթեթը չստանալու դեպքում' օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ սույն հրամանը կճանաչվի ուժը կորցրած» (հատոր 1-ին, գ.թ. 12).
Յ)ի պատասխան Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 24.02.2023 թվականի գրության՝ Տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը 07.03.2023 թվականին հայտնել է հետնյալը. ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ին 23.04.2021 թվականին տրված թույլտվության տրամադրման համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափը սահմանված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, հետնաբար՝' մելաղագործական, քիմիական, թեթն ն արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի
4
օգտագործման (շահագործման) թույլտվություններ ունեցող ընդերքօգտագործողները կրում են տարեկան բազային տուրքի գումարի 10000-ապատիկի չափով պետական տուրք վճարելու պարտավիհրություն» (հատոր 1-ին, գ.թ. 13-14).
4) Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի կողմից ստորագրված ն Ընկերության կնիքով կնքված ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի անհրաժեշտ ներդրումների, դրանց չափի Ա ժամանակահատվածի մասին» վերտառությամբ տեղեկանքի համաձայն՝ 03.07.2023 թվականին մասնակիցների ընդհանուր ժողովում քննարկելու համար նախատեսված է հրատապ ներդրում՝ ա) 10 մլն ՀՀ դրամ ժամկետանց պետական տուրք, որը պետք է վճարվի հնարավորինս շուտ, ընթացիկ ներդրումներ, որոնք անհրաժեշտ է կատարել մինչն 2023 թվականի սեպտեմբերի ամիսը. ա) հանքի շահագործման համար սարքավորումների ներկրում Չինաստանից՝ 700000 ԱՄՆ դոլարի սահմաններում: բ) Հանքի աշխատանքների սկսման համար աշխատակիցների ներգրավում ն պայմանագրերի կնքում: Աշխատակիցների քանակ՝ մոտավորապես 5, նախատեսվող միջին աշխատավարձ՝ 250000 ՀՀ դրամ ամսական, նախատեսվող ներդրումների գումար՝ 15000000 ՀՀ դրամ տարեկան: գ) Հորատման աշխատանքներ: Պայմանագրի կողմ «ՍԻԵՆԵՏ» ՍՊ ընկերություն .5Ներկայացված գնառաջարկ՝ Է| 96մմ տրամաչափով հորատման համար 65.000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, ԽՕ 76մմ տրամաչափով հորատման համար 59.000 (հիսունինը հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի, էլեկտրակայանի, հորատախողովակների, ջրատար ավազանների ն ջրկիր մեքենայի տեղափոխման համար (Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերնակման տեղամասեր) 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի ն էլեկտրակայանի տեղակայում նե մոնտաժում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի ն էլեկտրակայանի ապամոնտաժում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի ն էլեկտրակայանի տեղափոխում հաջորդ հորատհրապարակ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի, էլեկտրակայանի, հորատախողովակների, ջրատար ավազանների ն ջրկիր մեքենայի տեղափոխման համար (Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերնակման տեղամասերից) 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ: դ) Այլ անհրաժեշտ ներդրումները ներկայացված են կից փաստաթղթով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18.243.732 ՀՀ դրամ: Ներդրումներն առաջարկվում է կատարել մասնակիցների կողմից ըստ իրենց ունեցած բաժնեմասերի համամասնության՝ փոխառութան կամ կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 23).
5) Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 07.06.2023 թվականի որոշմամբ նշվել է, որ ժողովն անցկացվելու է 03.07.2023 թվականին ժամը 18:00-ին """" """" հասցեում: Որպես ժողովի օրակարգ նշվել է «7. 2020-2022թթ. ընկերության տարեկան հաշվետվությունների ն տարեկան հաշվեկշռի հաստատում, 2. Ընկերության շահույթն ընկերության մասնակիցների միջն բաշխելու մասին որոշում, 3. Ընկերության հանքաարդյունաբերության թույլտվության համար նախատեսված պետական վճարումները կատարելու, ինչպես նան ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար մասնակիցների կողմից ընկերությանը փոխառություն տալու հարցի որոշում: Որոշվել է ծանուցել ժողովի մասնակիցներին պատվիրված նամակների միջոցով ՀՀ օրենսդրությամբ ն Ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով: Ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին ն եյութերին մասնակիցեերը կարող են ծանոթանալ """" "2 հասցեում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 16:00-ից 17:00» (հատոր 1-ին, գ.թ. 25).
6) Կարեն Հարությունյանին «Հոր Հ": «3» հասցեով ուղարկված փոստային առաքման հետադարձ ծանուցագրի պատճենի համաձայն՝ («ԼՕ109796111Ճ8/») առաքանին վերադարձվել ' Առկա է անձնական տվյալ:
2 Առկա է անձնական տվյալ:
3 Առկա է անձնական տվյալ:
5
է «անհայտ» նշագրումով (հատոր 1-ին, գ.թ. 26).
7) Ընկերության մասնակիցներ Մարիա ն Արամ Զարգարյանների լիազոր ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի կողմից ստորագրված Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովի չկայանալու մասին արձանագրության համաձայն` «(..) Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի մեծամասեությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ, իսկ ժողովին ներկա մասնակիցների ձայները բավարար չեն ժողով գումարելու համար, սույնով արձանագրվում է, որ 2023թ. Հուլիսի 03-ին նշանակված ժողովը չի կարող կայանալ Կարեն Հարությունյանի բացակայության պատճառով: Մինեույն ժամանակ, հաշվի առնելով, որ առկա է Ընկերության բնեականոն գործունեության համար հրատապ որոշումների ընդունման անհրաժեշտություն, ժողովին ներկա մասնակիցները որոշեցին դիմել ընկերության տփեօրենին ես մեկ ընդհանուր ժողով գումարելու համար» (հատոր 1-ին, գ.թ. 27).
8 Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 10.07.2023 թվականի ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ մասնակիցների հերթական ընդհանուր ժողով գումարելու մասին» որոշմամբ եշվել է, որ ժողովն անցկացվելու է 04.08.2023 թվականին ժամը 18:00-ին "ո" "4 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 30).
9) Կարեն Հարությունյանին «5""" """"» հասցեով ուղարկված փոստային առաքման հետադարձ ծանուցագրի պատճենի համաձայն՝ («ԼՕ110292516ՃԽ») առաքանին վերադարձվել է «չպահանջված» նշագրումով (հատոր 1-ին, գ.թ. 31).
10) Ընկերության մասնակիցներ Մարինա ն Արամ Զարգարյանների ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի կողմից ստորագրված ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի մասնակիցների հերթական ընդհանուր ժողովի չկայանալու մասին» արձանագրության համաձայն՝ «(...) Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ, իսկ ժողովին ներկա մասնակիցների ձայները բավարար չեն ժողով գումարելու համար, սույնով արձանագրվում է, որ 2023թ. օգոստոսի 04-ին նշանակված ժողովը չի կարող կայանալ Կարեն Հարությունյանի բացակայության պատճառով: Մինեույն ժամանակ, հաշվի առնելով, որ առկա է Ընկերության բնեականոն գործունեության համար հրատապ որոշումների ընդունման անհրաժեշտություն, ժողովին ներկա մասնակիցները որոշեցին դիմել ընկերության տփեօրենին ես մեկ ընդհանուր ժողով գումարելու համար» (հատոր 1-ին, գ.թ. 32).
11) «ԶԻԼ ԷՔԹԷՏՏ Պ/ՕՔԼԶՄՈՇԷ»-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ տնօրենի 19.06.2023 թվականի թիվ 25 գրության համաձայն՝ «Սույնով «Յումակս» ՍՊԸն «ԶԻԼ ԷՃՔՋԷՏՏ Մ/ՕՋԼՕՄ/ՍԷէ»ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, տեղեկանում է, որ 4685847375 ավիաբեռնագրի համարով դեպի "Հ" 6 է ուղարկվել փաստաթղթերի փաթեթ: Որպես ստացող նշվել է Կարեն Հարությունյանը: Վերջիես հրաժարվել է ստանալ առաքանին 12/06/2023 թվականին» (հատոր --ին, գ.թ. 33).
12) Ներքին գործերի նախարարության միգրացիայի ն քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված թիվ 24115115017 տեղեկանքի համաձայն` Կարեն Հարությունյանը 08.09.2016 թվականից հաշվառված է "ո" """ «""7 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 99-100):
4 Առկա է անձնական տվյալ:
5 Առկա է անձնական տվյալ:
ծ Առկա է անձնական տվյալ:
՛ Առկա է անձնական տվյալ:
6
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույե վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյո՛ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին պարբերաբար չմասնակցելը, ընդհանուր ժողովի անցկացման վայրի, ժամի ն օրակարգի մասին ծանուցումեեը ստանալուց խուսափելը ընկերության մասնակիցների գրանցամատյանում եշված հասցեով ծանուցումներն իրականացնելու անհնարինության դեպքում ընկերությանն այլ հասցե չտրամադրելը, եթե դրա հետնանքով անհնար է դարձել ընկերության գործունեության համար անհրաժեշտ որոշումների ընդունումը, կարող է դիտվել որպես Օրենքի 22րդ հոդվածի իմաստով ընկերության բեականոն գործունեությունը դժվարացեղ կամ անհնարին դարձեող անգործություն ն հանդիսանալ մասնակցին ընկերությունից հեռացնելու հիմք:
Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության մասնակիցները պարտավոր են՝
ա) ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ սահմանված կարգով.
բ) չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից:
Ընկերության մասնակիցները կրում են նան օրենքով ն ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հոդվածը սահմանում է մասնակցի պարտականությունների ոչ սպառիչ շրջանակ, որի արդյունքում մասնակցի վարքագիծը ենթակա է գնահատման ոչ միայն օրենքով ուղղակիորեն թվարկված պարտականությունների, այլ նան ընկերության գործունեության բնույթից ն կորպորատիվ հարաբերությունների էությունից բխող պարտավորությունների տեսանկյունից:
Օրենքի 22-րդ հոդվածի 1ին մասի համաձայն ընկերության մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) գումարային առումով տնօրինում է (են) ընկերության առնվազն10 տոկոս բաժնեմասը, իրավունք ունի (ունեն) դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը:
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընկերությունից հեռացված մասնակցի բաժնեմասն անցնում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է մասնակցին վճարել բաժնեմասի արժեքը, որը որոշվում է նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:
Վերը նշված հոդվածի բովանդակությունից հետնում է, որ սահմանափակ
7
պատասխանատվությամբ ընկերության մասնակիցը, ում հեռացնելու վերաբերյալ պահանջ է ներկայացվել մյուս մասնակիցների կողմից, պետք է դրսնորած լինի այնպիսի վարքագիծ, որով դժվարացրած կամ անհնարին դարձրած լինի ընկերության բնականոն գործունեությունը: Միաժամանակ՝ նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ է, որ այն վկայակոչած անձն ապացուցի.
ա) մասնակցի անգործության կամ գործողության առկայության փաստը,
բ) ընկերության բնականոն գործունեությանը խոչընդոտելու փաստը,
գ) պատճառահետնանքային կապը մասնակցի գործունեության (անգործության) ն ընկերության բնականոն գործունեությանը խոչընդոտելու փաստերի միջն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ կարնորել է այն հանգամանքը, որ ընկերությունից մասնակցին հեռացնելու հայցապահանջների լուծման համար էական նշանակություն ունի ընկերության մասնակցի գործողության կամ անգործության հետնանքով ընկերության բնականոն գործունեության դժվարացման կամ անհնարինության փաստի առկայությունը, որը պետք է Նամպացուցի մասնակցին ընկերությունից հեռացնելու մասին պահանջ ներկայացրած անձը (տես «Վտառ» ՍՊԸ-ի տեօրեե Մայիս Մեհրաբյանն ըեդդեմ Մարիերա Պետրոսյանի թիվ ԵՄԴ/174/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29102010 թվականի որոշումը):
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: (...) Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ներկա գտնվել ընդհանուր ժողովին, մասնակցել օրակարգի հարցերի քննարկմանը ն քվեարկել որոշումներ ընդունելիս:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում մասնակիցների ընդհանուր ժողովը հանդիսանում է ընկերության բարձրագույն կառավարման մարմինը, որի միջոցով ձնավորվում է ընկերության կամքը ն ընդունվում են ընկերության գործունեության համար էական նշանակություն ունեցող որոշումներ: Հետնաբար, ընկերության կառավարման գործընթացին մասնակցելը հանդիսանում է ոչ միայն մասնակցի իրավունք, այլ նան բխում է նրա՝ որպես կորպորատիվ հարաբերության սուբյեկտի բարեխիղճ ու համագործակցային վարքագծի պարտականությունից:
Թեն Օրենքի 13-րդ հոդվածն ուղղակիորեն չի նախատեսում ընդհանուր ժողովներին մասնակցելու պարտականություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը պետք է կատարվի բարեխղճորեն ն ողջամտորեն՝ հաշվի առնելով ընկերության ու մյուս մասնակիցների օրինական շահերը: Մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին պարբերաբար չմասնակցելը, հատկապես այն դեպքերում, երբ դրա հետնանքով չի ապահովվում ժողովի քվորումը, Ա անհնարին է դառնում ընկերության գործունեության համար անհրաժեշտ որոշումների ընդունումը, կարող է գնահատվել որպես ընկերության բնականոն գործունեությանը խոչընդոտող անգործություն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ ընկերությունից մասնակցի հեռացման հիմք կարող է հանդիսանալ ոչ միայն ակտիվ գործողությունը, այլ նան անգործությունը՝ պայմանով, որ առկա է պատճառահետնանքային կապ տվյալ վարքագծի ն ընկերության գործունեության խաթարման միջն: Այդպիսի անգործություն կարող է համարվել նան ընդհանուր ժողովներին մասնակցելուց պարբերաբար խուսափելը, երբ դրա հետնանքով ընկերությունը զրկվում է կառավարման մարմինների միջոցով իր գործունեությունը բնականոն կերպով իրականացնելու հնարավորությունից:
Միաժամանակ, Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ընկերությունից հեռացված մասնակցի բաժնեմասն անցնում է ընկերությանը, իսկ ընկերությունը պարտավոր
8
է մասնակցին վճարել բաժնեմասի արժեքը՝ Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով: Նշված կարգավորումը վկայում է, որ մասնակցի հեռացման ինստիտուտը չի կրում պատժիչ բնույթ, այլ ուղղված է ընկերության բնականոն գործունեության վերականգնմանը ն կորպորատիվ կառավարման արդյունավետութան ապահովմանը միաժամանակ պահպանելով հեռացվող մասնակցի գույքային իրավունքների պաշտպանությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընկերության մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին չմասնակցելը, եթե այն հանգեցնում է ընկերության կառավարման գործընթացի խաթարման ն անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը, կարող է գնահատվել որպես Օրենքի 22-րդ հոդվածի իմաստով ընկերության գործունեությունը դժվարացնող կամ անհնարին դարձնող անգործություն ու, համապատասխան պայմանների առկայության դեպքում, հանդիսանալ մասնակցի ընկերությունից հեռացման իրավական հիմք:
Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր ժողով հրավիրող մարմինը կամ անձինք պարտավոր են ժողովի անցկացման օրվանից ամենաուշը քսան օր (եթե ընկերության կանոնադրությամբ այլ ժամկետ սահմանված չէ) առաջ այդ մասին ծանուցել ընկերության մասնակիցներին պատվիրված նամակն ուղարկելով ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցման մեջ պետք է նշված լինեն ընդհանուր ժողովի անցկացման ժամը ն տեղը, ինչպես նան առաջարկվող օրակարգը:
Ընկերության ցանկացած մասնակից իրավասու է առաջարկ ներկայացնել ընդհանուր ժողովի օրակարգում լրացուցիչ հարցերի ընդգրկման մասին ոչ ուշ, քան դրա անցկացումից տասն օր առաջ: Բացառությամբ ընդհանուր ժողովի իրավասությանը չվերաբերող կամ օրենքի պահանջներին չհամապատասխանող հարցերի, լրացուցիչ հարցերն ընդգրկվում են ընդհանուր ժողովի օրակարգում: (...):
Հիմք ընդունելով վերը նշվածը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ամրագրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդհանուր ժողով հրավիրելու ն ժողովի (ժողովների) անցկացման տեղի, ժամի ու նախատեսվող օրակարգի հարցերի վերաբերյալ ընկերության մասնակցին ժողովի անցկացման օրվանից ամենաուշը քսան օր առաջ ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով, պատվիրված նամակով ծանուցելու ընկերության գործադիր մարմնի պարտականությունը: Այս նորմը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի՝ ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքի իրականացման երաշխիք է հանդիսանում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր ժողովի հրավիրման կարգի պահպանումը հանդիսանում է մասնակցի վարքագծի հետագա իրավական գնահատման նախապայման: Այլ կերպ ասած, մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին չմասնակցելը կարող է իրավական հետնանքներ առաջացնել միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ ընկերությունը պահպանել է օրենքով սահմանված պատշաճ ծանուցման ընթացակարգը:
Այս համատեքստում Օրենքի 39-րդ հոդվածը կատարում է երկակի գործառույթ. մի կողմից` երաշխավորում է մասնակցի իրավունքը` տեղեկացված լինելու ընկերության կառավարման գործընթացների մասին ն մասնակցելու դրանց, մյուս կողմից՝ սահմանում է մասնակցի պատասխանատվության նախադրյալը, քանի որ պատշաճ ծանուցման պայմաններում ժողովին չմասնակցելն այլնս չի կարող հիմնավորվել տեղեկացված չլինելու հանգամանքով:
Վճռաբեկ դատարանը կարնորում է նան, որ օրակարգի վերաբերյալ տեղեկատվության նախապես տրամադրումը ն լրացուցիչ հարցեր առաջարկելու մասնակցի իրավունքը վկայում են, որ մասնակիցը ոչ միայն հրավիրվում է ժողովին, այլե իրական հնարավորություն է ստանում ազդելու ընկերության կառավարման օրակարգի ձնավորման վրա: Հետնաբար,
9
օրենսդիրը մասնակցին տրամադրել է կառավարման գործընթացում ակտիվ ներգրավվածություն ապահովող բավարար գործիքակազմ:
Այդ պայմաններում ընդհանուր ժողովներին մասնակցությունից խուսափելը, երբ պահպանվել են Օրենքի 39-րդ հոդվածով սահմանված ծանուցման բոլոր պահանջները, կարող է գնահատվել որպես մասնակցի ոչ բարեխիղճ վարքագիծ, եթե դրա հետնանքով խաթարվում է ընկերության կառավարման բնականոն ընթացքը կամ անհնարին է դառնում անհրաժեշտ որոշումների ընդունումը:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պատշաճ ծանուցման կարգի պահպանումը հանդիսանում է այն անհրաժեշտ իրավական պայմանը, որի առկայության դեպքում ընդհանուր ժողովներին մասնակցությունից անհիմն ն պարբերաբար խուսափելը կարող է դիտվել որպես Օրենքի 22-րդ հոդվածի իմաստով ընկերության բնականոն գործունեությունը դժվարացնող կամ անհնարին դարձնող անգործություն ու, համապատասխան պայմանների առկայության դեպքում, հանդիսանալ մասնակցին ընկերությունից հեռացնելու իրավական հիմք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որնէ փաստի առկայություն, կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ատպացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված Հէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նան դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցությունը ն այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
10
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում՝ ապացույցների լբառվարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ` դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տես «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (րես Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիր Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ նե օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումները ն հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (րես Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Դատարանի կողմից ապացույցներ բազմակողմանի, լրի ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու՝ դրանց արժանահավատությունը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ
1
կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02//9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):
Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել|լիր հերքված (չապացուցված) (րես «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ ԱՁ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սուն գործի փաստերի համաձայն Արդարադատության .,նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից 30.08.2023 թվականին կատարված էլեկտրոնային քաղվածքի համաձայն՝ Ընկերության մասնակիցներն են Արամ Զարգարյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 25 տոկոս, Կարեն Հարությունյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 50 տոկոս, Մարինա Զարգարյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 25 տոկոս:
Տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի կողմից 23.04.2021 թվականին Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանին հասցեագրված գրությամբ հայտնվել է հետնյալը «Տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 570-Ա հրամանի համաձայն «ԲԵՆՏՈՆԻՏ ՏԵԽՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-ին տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹ-29/648 թույլտվությունը: Ծանուցումը ստանալուց հերո Ձեզ անհրաժեշտ է ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել թույլտվության տրման պետական տուրքը (պերական տուրքի հաշվեհամար' 900005169181) ն 10-օրյա ժամկետում ներկայանալ Ընդերքի վարչություն ԿՋ։ընդերքօգտագործման հ Պ-648 պայմանագիրը վավերացնելու համար: Հայտնում ենք, որ ՀՀ պետական տուրքի մասին օրենքի 19.4 հոդվածի 5րդ կերի համաձայն պետական տուրքը մետաղագործական, քիմիական, թեթն ն արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար, կազմում է տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափը: Սահմանված ժամկետներում պետական տուրքը չվճարելու, պայմանագիրը չվավերացնելու ն ընդերքօգտագործման իրավունքի փաթեթը չստանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ սույն հրամանը կճանաչվի ուժը կորցրած»:
Ի պատասխան Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 24.02.2023 թվականի գրության՝ Տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը 07.03.2023 թվականին հայտնել է, հետնյալը՝ ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ին 23.04.2021 թվականին տրված թույլտվության տրամադրման համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափը սահմանված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, հետնաբար՝' մելաղագործական, քիմիական, թեթն ն արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվություններ ունեցող ընդերքօգտագործողները կրում են տարեկան բազային տուրքի գումարի 10000-ապատիկի չափով պետական տուրք վճարելու պարտավիրություն»:
Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի կողմից ստորագրված ն Ընկերության կնիքով կնքված ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի անհրաժեշտ ներդրումների, դրանց չափի ն
12
ժամանակահատվածի մասին» վերտառությամբ տեղեկանքի համաձայն՝ 03.07.2023 թվականին մասնակիցների ընդհանուր ժողովում քննարկելու համար նախատեսված է հրատապ ներդրում՝ ա) 10 մլն ՀՀ դրամ ժամկետանց պետական տուրք, որը պետք է վճարվի հնարավորինս շուտ, ընթացիկ ներդրումներ, որոնք անհրաժեշտ է կատարել մինչն 2023 թվականի սեպտեմբերի ամիսը. ա) հանքի շահագործման համար սարքավորումների ներկրում Չինաստանից՝ 700000 ԱՄՆ դոլարի սահմաններում: բ) Հանքի աշխատանքների սկսման համար աշխատակիցների ներգրավում ն պայմանագրերի կնքում: Աշխատակիցների քանակ՝ մոտավորապես 5, նախատեսվող միջին աշխատավարձ՝ 250000 ՀՀ դրամ ամսական, նախատեսվող ներդրումների գումար՝ 15000000 ՀՀ դրամ տարեկան: գ) Հորատման աշխատանքներ: Պայմանագրի կողմ «ՍԻԵՆԵՏ» ՍՊ ընկերություն .5Ներկայացված գնառաջարկ՝ Է| 96մմ տրամաչափով հորատման համար 65.000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, ԽՕ 76մմ տրամաչափով հորատման համար 59.000 (հիսունինը հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի, էլեկտրակայանի, հորատախողովակների, ջրատար ավազանների ն ջրկիր մեքենայի տեղափոխման համար (Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերնակման տեղամասեր) 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի ն էլեկտրակայանի տեղակայում նե մոնտաժում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի ն էլեկտրակայանի ապամոնտաժում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի ն էլեկտրակայանի տեղափոխում հաջորդ հորատհրապարակ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի, էլեկտրակայանի, հորատախողովակների, ջրատար ավազանների ն ջրկիր մեքենայի տեղափոխման համար (Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերնակման տեղամասերից) 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ: դ) Այլ անհրաժեշտ ներդրումները ներկայացվա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ2/30932/02/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
