Ղազարյան — ԵԴ/2440/02/18
Ամփոփում
քննելով Աննա Վարդանյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշոտ Ղազարյանի ընդդեմ Աննա Վարդանյանի՝ երեխային մշտական բնակության վայր անհապաղ վերադարձնելուն կարգադրելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Աշոտ Ղազարյանը պահանջել է կարգադրել Աննա Վարդանյանին երեխային` Մարկ Աշոտի Ղազարյանին, անհապաղ վերադարձնել իր մշտական բնակության վայր` Ռուսաստանի Դաշնություն, Նովոռոսիյսկ քաղաք, Ձերժինսկու թիվ 7 հասցե: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2440/02/18
դատարանի որոշում
2020թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/2440/02/18
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Դատավորներ՝
Ա. Խառատյան
Մ. Հարթենյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և
վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ա. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2020 թվականի հոկտեմբերի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աննա Վարդանյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշոտ Ղազարյանի ընդդեմ Աննա Վարդանյանի՝ երեխային մշտական բնակության վայր անհապաղ վերադարձնելուն կարգադրելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աշոտ Ղազարյանը պահանջել է կարգադրել Աննա Վարդանյանին երեխային` Մարկ Աշոտի Ղազարյանին, անհապաղ վերադարձնել իր մշտական բնակության վայր` Ռուսաստանի Դաշնություն, Նովոռոսիյսկ քաղաք, Ձերժինսկու թիվ 7 հասցե: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ՝ Դատարան) 14.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2019 թվականի որոշմամբ Աշոտ Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 14.11.2018 թվականի վճիռը փոփոխվել է՝ հայցը բավարարվել է և կարգադրվել է Աննա Վարդանյանին` 25.02.2015 թվականին ծնված և իր կողմից Հայաստանի Հանրապետությունում անօրինական պահվող Մարկ Ղազարյանին անհապաղ վերդարձնելու նրա մշտական բանկության վայր` (Ռուսաստանի Դաշնություն, ք. Նովոռոսիյսկ, Ձերժինսկու թիվ 7ե հասցե: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Վարդանյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աշոտ Ղազարյանի ներկայացուցիչ Աշոտ Ապրեսյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում հիմնավորումներով.
ներքոհիշյալ
Վերաքննիչ դատարանը խախտել է (Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասինե 25.10.1980 թվականի Հաագայի կոնվենցիայի1 (այսուհետ` Հաագայի կոնվենցիա) 1-ին, 3-րդ, 5-րդ, 12-րդ, 20-րդ հոդվածները, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, (Երեխայի իրավունքների մասինե կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10րդ, 18-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 36-րդ, 37-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ, 42-րդ, 49-րդ, 51-րդ, 54-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաագայի կոնվենցիայի համապատասխան հոդվածների վերլուծությունից բխում է, որ երեխային վերադարձնելու պարտականությունը բացարձակ բնույթ չի կրում, և ոչ բոլոր դեպքերում է, որ դատարանը պարտավոր է նման կարգադրություն արձակել: Մասնավորապես` այդ պարտականությունը ենթակա է նաև ժամկետային և բովանդակային սահմանափակումների, հատկապես այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս երեխայի շահերին վերաբերող հարցեր, այն ինքնաբերաբար պետք է դառնա ստեղծված իրավիճակի կամ վեճի առաջնահերթ և կարևորագույն պայման, և բոլոր դեպքերում առաջնայինը և գերական երեխայի լավագույն շահն է:
Ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին, ինչպես նաև պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման հարցում, ընդ որում՝ այս հարցերում ծնողների իրավունքներն ու պարտականությունները հավասար են: Երեխայից առանձին ապրող ծնողը ևս իրավունք ունի շփվելու իր երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը, իսկ այն ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխայի ֆիզիկական ու հոգեկան վիճակին, նրա բարոյական զարգացմանը: Ավելին` երեխան իր հերթին ունի շփվելու իրավունք, իսկ ծնողներից առանձին ապրելու հանգամանքը չի կարող խոչընդոտել այդ իրավունքի պատշաճ իրականացմանը: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, խախտելով իրավական նորմերի պահանջները, ճիշտ չի գնահատել գործում եղած ապացույցները և լիովին ոտնահարել է ինչպես Աննա Վարդանյանի` որպես ծնողի իրավունքները, այնպես էլ երեխայի` Մարկ Ղազարյանի շահերը: Ինչպես Դատարանը, այնպես էլ՝ վերաքննիչ դատարանը գտել են, որ սույն դեպքում բացակայում է երեխային անօրինական տեղափոխելու հանգամանքը, իսկ ինչ վերաբերում է 1
Ընդունվել է 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Միջազգային մասնավոր իրավունքի գծով Հաագայի Խորհրդաժողովի տասնչորսերորդ նստաշրջանում, ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 1-ից:
3
երեխային անօրինական պահելուն, ապա վերաքննիչ դատարանը պետք է ճիշտ գնահատեր ընտանիքում ստեղծված իրադրությունը: Վերաքննիչ դատարանը, կայացնելով երեխային վերադարձնելու մասին որոշում, փաստացի զրկել է Աննա Վարդանյանին իր երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու իրավունքից, քանի որ նա ՌԴ չի կարող մեկնել, հաշվի չի առել ծնողական շահը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.11.2018 թվականի վճռին: 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ
դատարանն
իրավացիորեն
արձանագրել
է,
որ
սույն
իրավահարաբերությունները կարգավորվում են Հաագայի կոնվենցիայի դրույթներով: Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի 14.11.2018 թվականի վճիռը, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ և վերականգնել է երեխայի խախտված իրավունքները և շահերը: Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն եզրահանգել է, որ Մարկ Ղազարյանը Հայաստանի Հանրապետությունում պահվում է անօրինական կերպով: Երեխային իր մշտական բնակության վայր չվերադարձնելն առաջին հերթին խախտում է Մարկ Ղազարյանի իրավունքներն ու շահերը, նա զրկված է հոր և եղբոր հետ շփվելու, նրանց տեսակցելու հնարավորությունից:
Աննա Վարդանյանը որևէ ապացույց չի ներկայացրել, որ երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չի իրականացրել խնամակալության իրավունքները կամ համաձայնություն են տվել կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահման փաստը կամ գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 29.12.2006 թվականի I–ԱԳ N 860527 ամուսնության վկայականի հայերեն թարգմանության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Աշոտ Ղազարյանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Աննա Վարդանյանի ամուսնությունը գրանցվել է 29.12.2006 թվականին (հատոր 1-ին, գ.թ 34)։
2. 02.02.2018 թվականի V-ԱԳ թիվ 804739 ծննդյան վկայականի հայերեն թարգմանության համաձայն՝ 25.02.2015 թվականին ծնված Մարկ Ղազարյանի հայրն Աշոտ Ղազարյանն է, մայրը՝ Աննա Վարդանյանը (հատոր 1-ին, գ.թ. 33)։
3. Աննա Վարդանյանը կողմերի փոխադարձ համաձայնությամբ Մարկ Ղազարյանի հետ 05.01.2018 թվականին մեկնել է Հայաստանի Հանրապետություն` իր ծնողներին տեսնելու պատրվակով և 20.01.2018 թվականին վերադառնալու պայմանով (նախապես գնվել են նաև ավիատոմսեր` 20.01.2018 թվականին ՌԴ վերադառնալու համար), բայց հետագայում հրաժարվել է վերադառնալ և երեխային վերջինիս մշտական բնակության վայր վերադարձնելուց (հատոր 1-ին, գ.թ. 5-8, 40-41)։
4. Ըստ բնակության վայրի հաշվառման մասին N 1110 և N 1346 հայերեն թարգմանությամբ վկայականների՝ Միհրան Աշոտի Ղազարյանը /ծնված՝ 06.04.2007թ./ և Մարկ Աշոտի Ղազարյանը /ծնված՝ 25.02.2015թ./ հաշվառված և բնակվում են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ցենտրալնի շրջանի Նովոռոսիյսկ քաղաքի Ձերժինսկու փողոցի թիվ 7 տուն հասցեում (հատոր 2-րդ, գ.թ. 4142):
4
5. Աշոտ Ղազարյանի 23.01.2018 թվականի դիմումի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությունում 12.02.2018 թվականին հարուցվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարկ Ղազարյանին Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու վերաբերյալ վարույթ, որի արդյունքում 22.03.2018 թվականին կայացրած թիվ 03 որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարը կարգադրել է. (Վերադարձնել ՌԴ քաղաքացի, անչափահաս Մարկ Ղազարյանին այն տարածք, որտեղ երեխան սովորաբար բնակվել է` ՌԴ, ք. Նովոռոսիյսկե (հատոր 2-րդ, գ.թ. 45-52):
6. Աշոտ Ղազարյանը 26.02.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Աննա Վարդանյանի, Գագիկ Վարդանյանի և Հասմիկ Խուդավերդյանի` երեխային անհապաղ վերադարձնելու պահանջի մասին (հատոր 1ին, գ.թ. 5-8):
7. Երևանի Ավան վարչական շրջանի (Ավանի մշակույթի տունե ՀՈԱԿ-ի կողմից 02.04.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Մարկ Ղազարյանը նույն թվականի ապրիլի 02-ից հաճախում է (Ավանի մշակույթի տունե ՀՈԱԿ-ի ժամանակակից պարերի խումբ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15:30-ին՝ վարձավճարը կազմում է 5.000 ՀՀ դրամ, նկարչության խումբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին, ժամը 17:30-ին, վարձավճարը կազմում է 5.000 ՀՀ դրամ, ինչպես նաև երգչախումբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 12:00-ին (անվճար) (հատոր 1-ին, գ.թ. 107):
8. Երևանի Ավանի Քուչակ թաղամասի 16-րդ շենքի լիազորի կողմից 12.06.2018 թվականին և 25.09.2018 թվականին տրված բնութագրերով հայտնվել է, որ Մարկ Ղազարյանը բնակվում և գրանցված է Երևանի Ավանի Քուչակ թաղամասի 16-րդ շենքի թիվ 7 բնակարանում, այնտեղ, որտեղ մայրն է բնակվում: Ըստ բնութագրի՝ երեխան ադապտացվել է շրջապատի միջավայրին, ընտելացել է շրջապատի երեխաներին, ունի ընկերներ, և այդ պայմաններում երեխան իրեն լավ է զգում: Երեխան սիրով է հաճախում Երևան քաղաքի Ավանի մշակույթի տուն, մասնակցում է պարի, նկարչության և երգչախմբի խմբակներին: Ինչպես նաև մասնակցելու է գովազդային հոլովակների նկարահանումներին, որը նպաստում է երեխայի ինտելեկտի զարգացմանը: Երեխան գրանցված է Երևան քաղաքի Ավանի թիվ 12-րդ մանկական պոլիկլինիկայում, որտեղ և ստանում է իրեն համապատասխան պատվաստումները: Երեխան գրանցված է Երևանի Ավան թիվ 52-րդ մանկապարտեզում: Երեխայի հոգեկրթության և զարգացման համար կան նպաստավոր բոլոր պայմանները: Լիազորի ստորագրությունը հաստատվել է <<Ավան 4>> համատիրության նախագահի ստորագրությամբ և կնիքով (հատոր 2-րդ, գ.թ. 27-28, 64-65):
9. Երևանի քաղաքապետարան (Ավանի մանկապարտեզներե ՀՈԱԿ-ի կողմից 02.05.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Մարկ Ղազարյանը (ծնված 25.02.2015թ.) հերթագրված է ՀՀ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի (Ավանի մանկապարտեզներե ՀՈԱԿ հ. 52 մանկապարտեզում (հատոր 1-ին, գ.թ. 108):
10. Ավանի թիվ 53 մանկապարտեզի հիմնական ղեկավար Ե. Դանիելյանի կողմից 25.09.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Մարկ Ղազարյանը հաճախում է Ավան թիվ 53 մանկապարտեզ (հատոր 2-րդ, գ.թ. 66):
11. Սույն գործով չի վիճարկվել փաստն առ այն, որ մինչև Մարկ Ղազարյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն` երեխայի խնամքը համատեղ իրականացրել են Աննա Վարդանյանը և Աշոտ Ղազարյանը (հատոր 1-ին, գ.թ. 5-8, 2-րդ, գ.թ. 24-25):
12. Համաձայն www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.09.2018 թվականի որոշմամբ Աննա Վարդանյանի հայցն ընդդեմ Աշոտ Ղազարյանի, Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` ամուսնալուծության և երեխայի բնակության վայրը որոշելու պահանջների մասին ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ.թ. 60):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
5
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Հաագայի կոնվենցիայի իմաստով այդ կոնվենցիայի անդամ որևէ պետությունից Հայաստանի Հանրապետություն երեխայի անօրինական տեղափոխման կամ պահելու
գործերի
քննության
առանձնահատկությունների
վերաբերյալ,
կարևոր
նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված՝
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում
անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1.
ո՞ր դեպքում է Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխայի նկատմամբ խնամակալության իրավունք ունեցող ծնողի կողմից երեխայի տեղափոխումը կամ պահումն իր նախկին մշտական բնակության վայրից այլ վայրում համարվում անօրինական. 2.
արդյո՞ք երեխայի անօրինական պահման փաստ արձանագրելու պարագայում բոլոր դեպքերում դատարանը պարտավոր է երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անել:
I. Հաագայի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` սույն կոնվենցիայի նպատակներն են.
ա) ապահովել որևէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, և
բ) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումը այլ Պայմանավորվող պետություններում:
Հաագայի կոնվենցիայի բացատրական զեկույցի2 (այսուհետ` Բացատրական զեկույց) 57-րդ կետի համաձայն՝ (անօրինական պահվողե արտահայտությունը վերաբերում է այն դեպքերին, երբ երեխան խնամակալի համաձայնությամբ գտնվում է (բնակվում է) իր հիմնական (habitual) բնակության վայրից դուրս այլ վայրում և չի վերադարձվում այն անձի կողմից, որի հետ նա բնակվում է (գտնվում է) իր հիմնական (habitual) բնակության վայրից դուրս այլ վայրում: Սա այն դեպքն է, որն ի հայտ է գալիս, երբ երեխայի տեղափոխումը հանդիսանում է տեսակցության իրավունքի չարաշահման արդյունք: Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելը անօրինական է դիտվում, եթե.
ա) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն Պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և
2
6
բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:
(աե կետում նշված խնամակալության իրավունքները կարող են առաջանալ, մասնավորապես, օրենքի ուժով կամ դատական կամ վարչական որոշման կամ տվյալ Պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ուժ ունեցող համաձայնության արդյունքում:
Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ կոնվենցիան կիրառվում է ցանկացած երեխայի նկատմամբ, որը խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից անմիջապես առաջ մշտապես բնակվել է որևէ Պայմանավորվող պետությունում: Կոնվենցիայի կիրառումը դադարեցվում է, երբ երեխան դառնում է 16 տարեկան: Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիայի նպատակների համար`
ա) խնամակալության իրավունքները ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները.
բ) տեսակցության իրավունքները ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը: Բացատրական զեկույցի 84-րդ կետի համաձայն՝ 3-րդ հոդվածի ընդհանուր մեկնաբանությունից բխում է, որ այն պաշտպանում է նաև համատեղ (միասնական) խնամակալության իրավունքի իրականացումը:
Հաագայի կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարզելու համար, թե արդյոք առկա՞ է 3-րդ հոդվածի իմաստով անօրինական տեղափոխման կամ պահման փաստ, հայցվող պետության դատական կամ վարչական մարմինները կարող են ուղղակի հաշվի առնել երեխայի մշտական բնակության պետության իրավունքը և այնտեղ պաշտոնապես ճանաչված կամ չճանաչված դատական կամ վարչական որոշումները` առանց դիմելու տվյալ իրավունքը ստուգելու կամ օտարերկրյա որոշումը ճանաչելու հատուկ ընթացակարգերի, որոնք այլ կերպ կիրառելի կլինեն։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Հաագայի կոնվենցիայով նախատեսված՝ երեխային իրեն վերադարձնելու ծնողի իրավունքի դատական պաշտպանության հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Հաագայի կոնվենցիայի նպատակներն են.
1) ապահովել որևէ Պայմանավորվող պետություն անօրինականորեն տեղափոխված կամ այնտեղ պահվող երեխաների անհապաղ վերադարձը, և
2) երաշխավորել մի Պայմանավորվող պետության օրենսդրությամբ նախատեսված` խնամակալության և տեսակցության իրավունքների արդյունավետ հարգումն այլ Պայմանավորվող պետություններում:
Այս նպատակների իրականացման համար Պայմանավորվող պետություններն անհապաղ պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան միջոցները։ Երեխաները, ովքեր անօրինական կերպով տեղափոխվել կամ պահվում են որևէ Պայմանավորվող պետության տարածքում, զրկված են իրենց խնամքն իրականացնելու իրավունք ունեցող անձի հետ կայուն հարաբերություններ պահպանելու հնարավորությունից, և հենց այդ հարաբերություններն անհապաղ վերականգնելուն է ուղղված Հաագայի կոնվենցիայի նպատակների իրագործումը։ Թեև այս կոնվենցիան օգտագործում է (առևանգումե եզրույթը, այնուամենայնիվ, այն չպետք է ընկալվի քրեաիրավական իմաստով, քանի որ Հաագայի կոնվենցիան վերաբերում է երեխայի միջազգային առևանգման միայն քաղաքացիական ձևերին և դրանում օգտագործվող հասկացություններն ունեն ինքնուրույն իմաստ։
7
Մասնավորապես՝ Հաագայի կոնվենցիայի նպատակների լույսի ներքո դրա 3-րդ և 12րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ (առևանգումե հասկացությունն այդ կոնվենցիայի իմաստով ընդգրկում է երեխային մի Պայմանավորվող պետությունից մյուս Պայմանավորվող պետություն անօրինական տեղափոխելու կամ պահելու դեպքերը։ Իսկ այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է այն դեպքում, երբ`
1) դրանով խախտվում են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և
2) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը:
Բացի այդ, Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ կոնվենցիայի պաշտպանության ներքո են գտնվում երեխայի նկատմամբ խնամակալության և տեսակցության իրավունքները։ Ըստ այդմ՝ (խնամակալության իրավունքներըե ներառում են երեխայի անձի նկատմամբ խնամք տանելուն և, մասնավորապես, երեխայի բնակության վայրը որոշելուն վերաբերող իրավունքները, իսկ (տեսակցության իրավունքներըե ներառում են երեխային սահմանափակ ժամանակով իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր տանելու իրավունքը (տե՛ս Արսեն
Բաբասյանն ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումը, արձանագրում է, որ նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական համարելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.
ա) երեխային տեղափոխելով կամ պահելով խախտվել են խնամակալության իրավունքները, որոնք միասնական կամ անհատական կերպով շնորհված են որևէ անձի, հաստատության կամ այլ մարմնի` այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ երեխան սովորաբար բնակվել է տեղափոխվելուց կամ պահվելուց անմիջապես առաջ, և
բ) տեղափոխման կամ պահելու պահին միասնական կամ անհատական կերպով այդ իրավունքներն արդյունավետորեն իրականացվել են կամ կիրականացվեին, եթե չլիներ տեղափոխումը կամ պահելը։
Այսինքն, Հաագայի կոնվենցիայի իմաստով տեղափոխումը կամ պահումը համարվում է ապօրինի, եթե երեխան իր մշտական բնակության վայրից այլ վայր է տեղափոխվել առանց վերադարձ պահանջող ծնողի համաձայնության կամ պահվել է տեղափոխման երկրում առանց վերջինիս համաձայնության, և վերադարձ պահանջող ծնողն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրա տեղափոխելը կամ պահելը: Ընդ որում, Հաագայի կոնվենցիայի 3-րդ հոդվածը վերաբերում է նաև համատեղ (միասնական) կարգով իրականացվող խնամակալության իրավունքներին: (Համատեղ (միասնական) կարգով իրականացվող խնամակալության իրավունքըե ենթադրում է, որ ծնողներն իրենց այդ իրավունքն իրացնում են հավասար հիմունքներով: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիայի վերոնշյալ դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ այն դեպքում, երբ երեխան տեղափոխվել է իր մշտական բնակության վայրի երկրից, իսկ վերադարձ պահանջող ծնողն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրա տեղափոխելը կամ պահելը, և այդ ծնողի համաձայնությունն երեխային տեղափոխելու հարցում առկա է միայն որոշակի ժամանակահատվածի համար, իսկ երեխան
8
պահվել է տեղափոխված երկրում այդ ժամանակահատվածից ավելի, առկա չէ Հաագայի կոնվենցիայի իմաստով անօրինական տեղափոխում, սակայն՝ կարող է առկա լինել Հաագայի կոնվենցիայի իմաստով անօրինական պահում:
II. ՀՀ վճռաբեկ դատարանն Արսեն Բաբասյանն ընդդեմ Արմինե Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով 07.06.2017 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Հաագայի կոնվենցիան կիրառվում է միայն 16 տարին չլրացած երեխաների նկատմամբ, և դրա կիրառումը դադարեցվում է երեխայի 16 տարին լրանալու դեպքում։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը Հաագայի կոնվենցիայի շրջանակներում նախատեսված իրավական կառուցակարգերի միջոցով իրականացնելու համար դատարանը պետք է պարզի այդ կոնվենցիայից բխող նաև հետևյալ հանգամանքները.
1) արդյո՞ք խնդրո առարկա դեպքը գտնվում է Հաագայի կոնվենցիայի գործողության ոլորտում` դեպքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով (խնամակալության իրավունքներինե կամ (տեսակցության իրավունքներինե,
2) արդյո՞ք երեխան տեղափոխվել կամ պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,
3) արդյո՞ք երեխային տեղափոխելը կամ պահելը այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անօրինական է։
Վերոգրյալի հիման վրա, եթե դատարանը գալիս է եզրահանգման, որ երեխայի տեղափոխումը կամ պահելն անօրինական է, ապա կոնվենցիայի 12-րդ հոդվածի ուժով պարտավոր է կարգադրություն անել երեխային անհապաղ վերադարձնելու մասին: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխային վերադարձնելու պարտականությունը բացարձակ չէ և ոչ բոլոր դեպքերում է, երբ Հաագայի կոնվենցիայի իմաստով երեխային անօրինական տեղափոխելու կամ պահելու վերաբերյալ հետևություն անելուց հետո, դատարանը պարտավոր է երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անել։
Մասնավորապես՝
այդ
պարտականությունը
ենթակա
է
ժամկետային
սահմանափակումների` նախատեսված Հաագայի կոնվենցիայի 4-րդ, 12-րդ և 35-րդ հոդվածներով, ինչպես նաև բովանդակային սահմանափակումների` նախատեսված նույն կոնվենցիայի 13-րդ և 20-րդ հոդվածներով (տե՛ս Արսեն Բաբասյանն ընդդեմ Արմինե
Բաբասյանի թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2017 թվականի որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածի լույսի ներքո անդրադառնալով ծնողի՝ իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքին՝ իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիան պետք է կիրառվի միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությանը վերաբերող նորմերին համապատասխան։ Անդամ պետությունների վրա Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով դրվող՝ ծնողներին իրենց երեխաների հետ վերամիավորելու պոզիտիվ պարտականությունը պետք է մեկնաբանվի (Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասինե 25.10.1980 թվականի Հաագայի կոնվենցիայի լույսի ներքո (տե՛ս Iglesias Gil and A.U.I. v. Spain գործով Եվրոպական
դատարանի 29.04.2003 թվականի վճիռը, 51-րդ կետ)։
9
Եվրոպական դատարանը նշել է, որ որոշիչ խնդիրն այն է, թե արդյոք ներպետական դատարաններն այս գործերով իրենց հայեցողության սահմաններում ապահովել են մրցակից կողմերի` երեխայի, ծնողների և հասարակական կարգի շահերի ճիշտ հավասարակշռումը՝ հաշվի առնելով այն, որ երեխայի լավագույն շահերն առաջնային ուշադրության առարկա են: Ինչպես Եվրոպական կոնվենցիայից, այնպես էլ Հաագայի կոնվենցիայից բխում է, որ երեխայի վերադարձն իր մշտական բնակության վայր չի կարող կատարվել մեխանիկորեն: Եվրոպական կոնվենցիայի և Հաագայի կոնվենցիայի ներդաշնակ մեկնաբանությունն ապահովելու համար՝ գործը քննող դատարանն այս հարցի վերաբերյալ պետք է բավարար կերպով հիմնավորված որոշում կայացնի՝ դիտարկելով Հաագայի կոնվենցիայի 12-րդ, 13–րդ և 20-րդ հոդվածներով նախատեսված երեխայի անհապաղ վերադարձման բացառությունները, այնուհետև դրանք գնահատելով Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս
X. v. Latvia գործով Եվրոպական դատարանի 26.11.2013 թվականի վճիռը, 95, 98, 106 կետեր)։ Մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանը նշել է, որ Հաագայի կոնվենցիայի հիման վրա հարուցված վերադարձի վարույթում, որը համապատասխանաբար տարբերվում է երեխայի խնամքը որոշելու ընթացակարգից, (երեխայի լավագույն շահե գաղափարը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո, որոնք վերաբերում են ժամկետներին (հոդված 12), Հաագայի կոնվենցիայի կիրառելիության պայմաններին (հոդված 13-րդ, (աե կետ), (լուրջ վտանգիե առկայությանը (հոդված 13, (բե) և պետության հիմնարար սկզբունքներին համապատասխանությանը, որոնք վերաբերում են մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին (հոդված 20): Այս պարտականությունը
դրված
է
ներպետական
իշխանությունների
վրա,
ովքեր
հնարավորություն ունեն անմիջապես շփվելու կողմերի հետ:
Կա լայն կոնսենսուս, ներառյալ միջազգային իրավունքում, ի պաշտպանություն այն գաղափարի, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումների մեջ նրանց լավագույն շահը պետք է առաջնահերթ լինի: Նույն փիլիսոփայությունն արտացոլված է նաև Հաագայի կոնվենցիայում, որտեղ այս շահը կապում է ստատուս քվոյի (status quoե վերականգնման հետ՝ իր մշտական բնակության երկիր երեխայի անհապաղ վերադարձի մասին կարգադրություն անելու միջոցով, եթե առկա է անօրինական առևանգում՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ վերադարձնելու անհնարինությունը, երբեմն, կարող է արդարացվել օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում են երեխայի շահից, ինչն էլ բացատրում է բացառությունների առկայությունը, մասնավորապես՝ լուրջ վտանգի (grave risk) դեպքում, երբ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ (Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին մասի (բե կետ): Երեխայի շահը ներառում է երկու տարր: Մի կողմից այն թելադրում է, որ երեխայի կապն իր ընտանիքի հետ պահպանվի, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պատշաճ չէ: Նշվածից հետևում է, որ ընտանեկան կապերը կարող են խզվել միայն բացառիկ հանգամանքներում և ամեն ինչ պետք է արվի անձնական կապերը պահպանելու և հարկ եղած դեպքում ընտանիքը (վերականգնելուե ուղղությամբ: Մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ երեխայի շահից ելնելով՝ պետք է ապահովել նրա զարգացումը առողջ միջավայրում, և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ ծնողը իրավասու չէ այնպիսի գործողություններ կատարել, որոնք վնաս կհասցնեն երեխայի առողջությանը և զարգացմանը
(տե՛ս Ushakov v. Russia գործով Եվրոպական դատարանի 18.06.2019 թվականի վճիռը, 79-81 կետեր):
Վերը շարադրվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երեխաներին վերաբերող բոլոր որոշումներում նրանց լավագույն շահը պետք է առաջնահերթ լինի: Նույն գաղափարն արտացոլված է նաև Հաագայի կոնվենցիայում, որտեղ այս շահը պայմանավորված է ստատուս քվոյի վերականգնումով, այսինքն՝ երեխայի անհապաղ
10
վերադարձն իր մշտական բնակության երկիր ապահովելով, եթե առկա է անօրինական առևանգում՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ վերադարձնելու անհնարինությունը, երբեմն, կարող է արդարացվել օբյեկտիվ պատճառներով, որոնք բխում են երեխայի շահից, ինչն էլ բացատրում է Հաագային կոնվենցիայում բացառությունների առկայությունը: Հաագայի կոնվենցիայի հիման վրա վերադարձի վարույթի շրջանակներում (երեխայի լավագույն շահե գաղափարը պետք է գնահատվի Հաագայի կոնվենցիայով նախատեսված բացառությունների լույսի ներքո: Նշվածը հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հաագայի կոնվենցիայով սահմանված՝ երեխային վերադարձնելու մասին կարգադրություն անելու պարտականության սահմանափակումներին, մասնավորապես՝
Հաագայի կոնվենցիայի
սահմանափակումներին:
4-րդ,
12-րդ,
13-րդ,
20-րդ
հոդվածներով
նախատեսված
Հաագայի
Կոնվենցիայի
4-րդ
և
12-րդ
հոդվածներով
նախատեսված
սահմանափակումներ.
Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ Կոնվենցիան կիրառվում է ցանկացած երեխայի նկատմամբ, որը խնամակալության կամ տեսակցության իրավունքների խախտումից անմիջապես առաջ մշտապես բնակվել է որևէ Պայմանավորվող պետությունում: Կոնվենցիայի կիրառումը դադարեցվում է, երբ երեխան դառնում է 16 տարեկան: Հաագայի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ եթե երեխան ապօրինաբար տեղափոխվել կամ պահվել է, ըստ 3-րդ հոդվածի դրույթների, երեխայի գտնվելու վայրի Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու տարվա ամիս-ամսաթվից անցել է մեկ տարուց պակաս, համապատասխան մարմինները կարգադրություն են անում երեխային անհապաղ վերադարձնելու մասին:
Դատական կամ վարչական մարմինները նույնիսկ այն դեպքերում, երբ ընթացակարգերը սկսվել են նախորդ կետում նշված մեկամյա ժամկետն անցնելուց հետո, նույնպես կարգադրություն են անում երեխային վերադարձնելու մասին, եթե միայն ապացուցված չէ, որ երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրին: Եթե դատական կամ վարչական մարմինները հայցվող Պետությունում հիմքեր ունեն հավատալու, որ երեխան դուրս է բերվել այլ Պետություն, նրանք կարող են դադարեցնել ընթացակարգերը կամ մերժել երեխայի վերադարձման մասին դիմումը: Հաագայի կոնվենցիայի վերը թվարկված դրույթներից հետևում է, որ եթե Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի, ապա վերադարձի իմպերատիվ պահանջը այլևս չի գործում և առաջնային է դառնում որոշելը՝ արդյո՞ք երեխան ինտեգրվել է նոր միջավայրին։ Գործնականում դա հիմնավորվում է երեխայի սոցիալականացման վերաբերյալ փաստերով և դրանք հիմնավորող ապացույցներով՝ նոր միջավայրում դպրոց, մանկապարտեզ, տարբեր խմբակներ հաճախելով, հոգեբանի եզրակացությամբ, հարազատների, բարեկամների (տատիկ, պապիկ, քույր, հորաքույր) առկայությամբ, որոնց հետ երեխան պարբերաբար շփվում է, սոցիալականացման և ընտանեկան միջավայրի մասին այլ փաստերով և ապացույցներով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Հաագայի կոնվենցիայով երեխայի՝ իր նոր միջավայրին արդեն լիովին համակերպվելու վերաբերյալ գնահատման չափորոշիչներ չեն սահմանվել: Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում երեխայի՝ իր նոր միջավայրին արդեն լիովին համակերպվելու հանգամանքը գնահատելիս պետք է հաշվի առնի երեխայի տարիքը, նոր միջավայրում երեխայի բնակվելու կայունությունը, երեխայի դպրոց կամ այլ հաստատություն
11
հաճախելը, նոր միջավայրում ընկերներ կամ բարեկամներ ունենալու հանգամանքը, առևանգող (տեղափոխող) ծնողի աշխատանքի կայունությունը և այլն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ (երեխան արդեն լիովին համակերպվել է իր նոր միջավայրինե պայմանը ենթակա է քննարկման միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության դատական կամ վարչական մարմիններում ընթացակարգերը սկսելու պահին անօրինական տեղափոխման կամ պահելու օրվանից անցել է մեկ տարի: Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ. Հաագային կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ չնայած նախորդ հոդվածի դրույթներին` հայցվող Պետության դատական կամ վարչական մարմինները պարտավորված չեն կարգադրություններ անել երեխային վերադարձնելու մասին, եթե երեխայի վերադարձին դեմ հանդես եկող անձը, հաստատությունը կամ այլ մարմինն ապացուցում են, որ.
ա) երեխայի նկատմամբ խնամք իրականացնող անձը, հաստատությունը կամ այլ մարմինը տեղափոխման կամ պահելու պահին փաստացի չեն իրականացրել խնամակալության իրավունքները, կամ համաձայնություն են տվել, կամ հետագայում ընդունել են տեղափոխման կամ պահելու փաստը.
բ) գոյություն ունի լուրջ վտանգ, որ երեխայի վերադարձը ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի կամ այլ ճանապարհով երեխային կդնի անտանելի իրավիճակի մեջ: Դատական կամ վարչական մարմինները կարող են նաև մերժել երեխայի վերադարձման մասին կարգադրություն անելը, եթե նրանք պարզում են, որ երեխան դեմ է վերադարձին և հասել է այնպիսի տարիքի և հասունության մակարդակի, որ նպատակահարմար է հաշվի առնել նրա կարծիքը:
Քննարկելով սույն հոդվածում նշված հանգամանքները` դատական կամ վարչական մարմիններն ուշադրություն են դարձնում երեխայի մշտական բնակության երկրի Կենտրոնական մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից տրամադրված` երեխայի սոցիալական ծագմանը վերաբերող տեղեկատվությանը:
Բացատրական զեկույցի 116-րդ կետի համաձայն՝ Բացառությունները, որոնք ներառված են (բե կետում, վերաբերում են այն իրավիճակներին, երբ իսկապես տեղի է ունեցել երեխայի միջազգային առևանգում, սակայն՝ երեխայի վերադարձը կհակասի երեխայի շահին այն իմաստով, ինչ իմաստով որ այդ արտահայտությունը հասկացվում է սույն ենթակետում։ Սույն դրույթում օգտագործված տերմիններից յուրաքանչյուրը Հատուկ հանձնաժողովի քննարկումների ընթացքում ձեռք բերված նուրբ փոխզիջման արդյունքն է և պահպանվել է անփոփոխ: Սրանից չի կարելի բխեցնել, որ եթե վերադարձը երեխային կարող է պատճառել տնտեսական վնաս կամ խաթարել նրա կրթական հեռանկարները, ապա կարող է համարվել Կոնվենցիայով նախատեսված բացառությունը, այսինքն՝ բացառությունները չպետք է լայն մեկնաբանել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1ին մասի (բե կետով առանձնացվում է լուրջ վտանգի (Grave Risk)ե հետևյալ տեսակները.
լուրջ վտանգ, որ վերադարձը երեխային կենթարկի ֆիզիկական վնասի, լուրջ վտանգ, որ վերադարձը երեխային կենթարկի հոգեկան վնասի, լուրջ վտանգ, որ վերադարձն այլ կերպ երեխային կդնի անհանդուրժելի (անտանելի) իրավիճակում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ (ԼՈՒՐՋե (grave) տերմինը վերագրվում է ռիսկին (վտանգին), այլ ոչ փաստացի վնասին: Այն ցույց է տալիս, որ ռիսկը պետք է լինի իրական և հասնի ծանրության այնպիսի մակարդակի, որ բնութագրվի որպես (լուրջե: Լուրջ վտանգը գնահատելիս անհրաժեշտ է վերլուծել այն տեղեկությունները (ապացույցները), որոնց վրա հիմնվում է անձը, որը դեմ է երեխայի վերադարձմանը
12
(սովորաբար՝ առևանգող ծնողը), վերլուծել ինչպես այն հանգամանքները, որոնք առկա էին մինչև անօրինական տեղափոխումը կամ պահումը, այնպես էլ այն հանգամանքները, որոնք ի հայտ են գալու երեխային վերադարձնելիս: Անհրաժեշտության դեպքում պետք է հաշվի առնվի նաև պաշտպանության անհրաժեշտ և արդյունավետ միջոցների առկայությունը երեխայի հիմնական բնակության երկրում:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում Հաագայի կոնվենցիայի 13-րդ հոդվածի (բե կետի ուժով սահմանված բացառությունը հաստատված համարելու համար դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի (լուրջ վտանգիե առկայությունը՝ սույն կետում նշված բոլոր հանգամանքները քննարկման առարկա դարձնելով:
Հաագայի կոնվենցիայի 20-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ. Հաագայի կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն՝ 12-րդ հոդվածի դրույթների իմաստով երեխայի վերադարձը կարող է մերժվել, եթե դա չի թույլատրվում հայցվող Պետության հիմնարար սկզբունքներով, որոնք վերաբերում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
Հաագայի կոնվենցիայի Բացատրական զեկույցի 33-րդ կետի համաձայն՝ համապատասխան մարմինը, որպեսզի մերժի երեխայի վերադարձը 20-րդ հոդվածի հիմքով, պետք է ցույց տա ոչ միայն այդպիսի հակասությունը, այլև՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներով պետք է արգելվի վերադարձը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաագայի կոնվենցիայի 20-րդ հոդվածով նախատեսված է ապացուցման բարձր շեմ, և յուրաքնաչյուր դեպքում պետք է ոչ միայն հիմնավորվի հակասությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներին, այլև՝ նման արգելքը պետք է հիմնավորվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքներով: Ամփոփելով վերը նշված դրույթների վերլուծությունը և զարգացնելով թիվ ԵԱՔԴ/0229/02/16 քաղաքացիական գործով արտահայտած դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը Հաագայի կոնվենցիայի շրջանակներում նախատեսված իրավական կառուցակարգերի միջոցով իրականացնելու համար դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի հետևյալ հանգամանքները.
1) արդյո՞ք դեպքը վերաբերում է մինչև 16 տարեկան երեխայի նկատմամբ Հաագայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով (խնամակալության իրավունքներինե կամ (տեսակցության իրավունքներինե,
2) արդյո՞ք երեխան տեղափոխվել է որևէ Պայմանավորվող պետությունից,
3) արդյո՞ք վայրը, որտեղից երեխան տեղափոխվել է, երեխայի մշտական բնակության վայրն էր մինչև երեխային տեղափոխելը կամ պահելը,
4) արդյո՞ք երեխան տեղափոխվել կամ պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,
5) արդյո՞ք վերադարձ պահանջող ծնողն ունեցել է և փաստացի իրականացրել է խնամակալության իրավունք երեխայի նկատմամբ մինչև նրա տեղափոխելը կամ պահելը:
6) արդյո՞ք երեխան իր մշտական բնակության վայրից այլ վայր է տեղափոխվել առանց վերադարձ պահանջող ծնողի համաձայնության կամ պահվել է տեղափոխման երկրում առանց վերջինիս համաձայնության:
Նշված դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը կարգադրություն է անում երեխային վերադարձնելու մասին՝ այն երկիր, որտեղից երեխան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հոկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ԵԴ/2440/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
