Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան12 նոյեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 12 նոյեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

1 ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ քաղ. Երեւան 12 նոյեմբերի 2008թ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի Անդամակցությամբ՝ Զ.Ղուկասյանի Կ. Բալայանի Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Այվազյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Ռուբեն Այվազյանը 28.10.2008թ. դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 հոդվածի 1-ին կետի սահմանադրականությունը։

2. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ անձը կարող է կոնկրետ գործով իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի դրույթի սահմանադ- րականությունը որոշելու խնդրանքով սահմանադրական դատարան դիմել միայն այն դեպքում, երբ սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները:

3. ՀՀ Դատական օրենսգրքի 50 հոդվածին եւ ՀՀ քաղաքացիական դատա- վարության օրենսգրքի 222 հոդվածին համապատասխան՝ վերաքննիչ դատարանի որոշումները ենթակա են բողոքարկման ՀՀ վճռաբեկ դատարան: Դիմողի գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել 19.06.2008թ., որը սակայն, օրենքի պահանջներին համապատասխան, չի բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան: Հետեւաբար, դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ 2 դիմումում մատնանշված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2008թ. որոշումը չի կարող համարվել վերջնական դատական ակտ: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 9- րդ կետով, 69 հոդվածի 1-ին եւ 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25 հոդվածի «զ» կետով՝ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

Ռուբեն Այվազյանի՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 հոդվածի 1-ին կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 նոյեմբերի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել