ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 115 — Վարձակալական վճարները 1.
Ամփոփում
Հոդված 115. Վարձակալական վճարները 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝ 1) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ հարկ վճարողների:
Ամբողջ Տեքստ
Հոդված 115. Վարձակալական վճարները 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝ 1) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ հարկ վճարողների: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը՝ ա. հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարն է, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի, բ. որոշվում է որպես վարձակալությամբ վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) անհատույց օգտագործմամբ տրամադրելու ժամանակահատվածի համար Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող եկամտի և նույն շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այդ թվում՝ դրանց մի մասի) նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն. 2) շահութահարկ վճարողի կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների այն մասը, որը գերազանցում է այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները այլ հարկ վճարողների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարներին: Սույն կետի կիրառության իմաստով՝ համախառն եկամտից նվազեցման ոչ ենթակա վարձակալական վճարը որոշվում է որպես հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) ոչ նյութական ակտիվի ենթավարձակալության տրամադրելու ժամանակահատվածի համար ստացվող վարձակալական վճարի (հաշվի առնելով Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները) և նույն հիմնական միջոցի (այդ թվում՝ դրա մի մասի) և (կամ) նույն ոչ նյութական ակտիվի վարձակալության նույն ժամանակահատվածի համար վճարվող վարձակալական վճարի բացասական տարբերություն: (115-րդ հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
