ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 321 — Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը (վերնագիրը փոփ.
Ամփոփում
Հոդված 321. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը (վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն ) 1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն դեպքում, երբ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար դիմումը չէր կարող ներկայացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատություն՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, և երբ արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 321. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը (վերնագիրը փոփ.
11.04.24 ՀՕ-193-Ն ) 1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն դեպքում, երբ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար դիմումը չէր կարող ներկայացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատություն՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, և երբ արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը:
2. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու հարցը դատարանը քննում է այն անձի դիմումի հիման վրա, որի օգտին կայացվել է արբիտրաժի վճիռը:
3. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարան:
4. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել դատարան արբիտրաժի վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում: (321-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն, փոփ.
11.04.24 ՀՕ-193-Ն ) (23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
