ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 21-րդ հոդվածում` 1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասի` ա) «դ» կետից հանել «տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում,» բառերը, բ) «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «է) առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն և մանկություն.», գ) «ը» կետից հանել «գյուղատնտեսություն,» և «տարածքային զարգացում,» բառերը, դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ», «ժա» և «ժբ» կետերով՝ «ժ) գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն. ժա) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն. ժբ) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ»: Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «1/9» թիվը փոխարինել «1/12» թվով: Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «և «է»» բառերը փոխարինել «, «է», «ժ», ժա» և «ժբ»» բառերով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված մշտական հանձնաժողովները կազմավորվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում: Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը վերանվանել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-60-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-60-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.06.2008-18.05.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.06.10/35(625) Հոդ.549 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.05.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.06.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.06.2008 Ուժը կորցրել է 18.05.2017 Հիմնական ակտ 26.05.2008, ՀՕ-60-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.02.2002, ՀՕ-308 20.02.2002, ՀՕ-308 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2008 թ.
- Գործի #:
- ՀՕ-60-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
