Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խանդիլյան — ԿԴ/0082/12/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Խանդիլյան — ԿԴ/0082/12/22

Վճռաբեկ դատարանԿԴ/0082/12/2219 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով Տ.Խանդիլյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 235րդ հոդվածի Լին մասով ն 235րդ հոդվածի 2-րդ մասով ն նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Տ.Խանդիլյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ

Ամբողջ Տեքստ

ա». ԿԴ/0082/12/22

Տ ՀՀավեղ Ի

վ ԱՅԼ

ՏԱԽԻԵԼՆ ԵՐԿ)

ՊՆ ՍՈՒՏ 3 Լ ՀՏ2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Գ.Մարգարյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան

19 հուլիսի 2024 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Տիգրան Հրանտի Խանդիլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով Տ.Խանդիլյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 235րդ հոդվածի Լին մասով ն 235րդ հոդվածի 2-րդ մասով ն նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Տ.Խանդիլյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` հաշվակցելով կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օրը՝ Տ.Խանդիլյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս3 (երեք) օր ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ դատապարտյալ Տ.Խանդիլյանի ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի 1Լին մասով հաստատված արարքը համապատասխանեցվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 335-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված արարքը՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասին, իսկ դատապարտյալ Տ.Խանդիլյանի միջնորդությունը իր նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանեցնելու մասին, մերժվել է:

2. ՇԸ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել դատապարտյալ Տիգրան Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, ու նույն թվականի հոկտեմբերի 12-ին միջնորդագիր է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

Յ

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 2Լի որոշմամբ դատապարտյալ Տ.Խանդիլյանն՝ ։0՝պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձնով նշանակված պատժի մնացած մասի՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 2 (երկու) օրը կրելուց:

3. Դատախազ Ա.Խաչատրյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 29-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 2Լի որոշումը՝ թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ժամկետների հաշվարկի առումով տեղի ունեցած փոփոխությունը, թեն Տ.Խանդիլյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենք է (ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, երբ նա պետք է կրեր նշանակված պատժի կեսը, ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված է նշանակված պատժի մեկ երրորդը կրելու պահանջ), սակայն այդ դրույթին հետադարձ ուժ տալու մասին իրավակարգավորում առկա չէ:

Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրմանն առնչվող իրավահարաբերությունների կարգավորումն ընդգրկված է քրեական, այլ ոջ թե քրեակատարողական օրենսդրության տիրույթում:

6. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ ուղղվելու համար ազատազրկման ձնով նշանակված պատժի մնացած մասը դատապարտյալ Տ.Խանդիլյանի կողմից կրելու կարիք չունենալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները

4

կառուցված չեն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծության ն համակցության մեջ գնահատման վրա:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ Տ.Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելով:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Ազատազրկման կատարումն ապահովելու համար Տ.Խանդիլյանը 2022 թվականի հունվարի 20-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ:

9. Առաջին ատյանի դատարանը, Տ.Խանդիլյանին ազատազրկման ձնով նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 2 (երկու) օրը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելով, իր դատական ակտում արձանագրել է, որ. «(...) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկեվ: ազաւտելու հարցը քննարկման ներկայացնելու օրվա դրությամի Տիգրան Հրանտի Խանդիլյանը նրել է նշանակված պատժի օրենքով սաւհմեւնված մասր (...)»5:

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(...) Անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկին, որ Տ.Խանդիլյանը պավժից պայմանական վաղաժաւմկեվ Աւզավմվել է 2022 թվականի դեկտեմբերի 2էին՝ փաստացի կրած չլինելով ՀՀ նախկին քրնական օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված պատժաչափի կեսը, իսկ ՀՀ նոր քրնական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը Տ.Խանդիլյանի նկատմամբ կիրառելի չե քանի որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն է, Վերաքննիչ դատարանը փաստելով, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիքի 3-րդ հոդվածի համաձայն՝ պատիժների կատարումի, դատապարփյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ լ 59միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամի, արձանագրում է, որ Տ.Խանդիլյանին ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 16:

7 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 58-66:

5

պատժի հետագա կրումից պայմանական վաղաժաւմկետ ազատելու հարցը այն դեպքում կարգավորվում է վերջինիս պատժի կատարման կում կիրաոման պահին գործող քրնակատարողական օրենսդրությամբ, իսկ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրավակարգաւվորումը չի հանդիսանում անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, քանի որ դրանով ոչ թնե փոխվում է անձի վիճակը, այլ կարգավորվում են պատժի կատարման հետ կապված իրավահարաբերությունները: Հետնաբար այս մասով Բողոքարների պնդումնեիր ես հիմնավոր չեն (..)»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ դատապարտյալ Տ.Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող` պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով:

12. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը, ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողություն, կամ անգործությունը կատարելու պահը` անկախ հետնանքներն առաջանալու պահից (..)»:

Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հանցանք կամ քրեական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրությունն ունի հերադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկեր ազավաում կարող Լ կիրառվել միայն, եթե դատապարտյալը փասվացի կրել է`

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 42-46:

6

(-.)

2) ծանր հանցագործության համար նշանակված պավժի ոչ պակաս, քաւն կեսր. (-.)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկար ազապյվել, եթե կրել է`

1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պաժի ոչ պակաս, քան մեկ երրորդը (.-):

13. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել::

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- միջին ծանրության ն ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Տ.Խանդիլյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օրը ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր ժամկետով»,

" Տես Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուարամյանի վարույթով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

7

- ազատազրկման կատարումն ապահովելու համար Տ.Խանդիլյանը

քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի հունվարի 20-ին:,

- 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալ Տ.Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՛,

- Առաջն ատյան՝։ ։»դատարանը դատապարտյալ Տ.Խանդիլյանին

ազատազրկման ձնով նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 2 (երկու) օրը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելով, արձանագրել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկման ներկայացնելու օրվա դրությամբ Տ.Խանդիլյանը կրել է նշանակված պատժի՝ օրենքով սահմանված մասըճ,

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՏՍԽանդիլյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կարգավորվում է վերջինիս պատժի կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը չի հանդիսանում անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, քանի որ դրանով ոչ թե փոխվում է անձի վիճակը, այլ կարգավորում են պատժի կատարման հետ կապված իրավահարաբերությունները::

Ծ. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն փաստարկմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող` պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետի կարգավորման համեմատ համարվում է 6 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

8

դատապարտյալ Տ.Խանդիլյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

Ուստի, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների այն հետնությունը, որ մինչն ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Տ.Խանդիլյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ:

Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76ծրդ հոդվածի 3րդ մասի 2րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Տ.Խանդիլյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Տ.Խանդիլյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օր, այնուհետն՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հունվարի 20-ին Տ.Խանդիլյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ ն 2022 թվականի դեկտեմբերի 21Լին պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձնով նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 2 (երկու) ամիս 2 (երկու) օրը կրելուց: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Տ.Խանդիլյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 28 (քսանութ) օրը, որից 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օրը կրել է կալանքի տեսքով, իսկ 11 (տասնմեկ) ամիս 1 (մեկ) օրն օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում":

Ընդհանրացնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր

հանցագործության համար ազատազրկման դատապարտված Տ.Խանդիլյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ, իր նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժից կրել է 1 (մեկ) 6 Տե՛ս, տոն ոամոոմ ւ, Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:

9

տարի 28 (քսանութ) օրը, հետնաբար Տ.Խանդիլյանը փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման կեսը:

15.1. Անդրադառնալով Վերաքննի: դատարանի այն փաստարկին, որ Տ.Խանդիլյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կարգավորվում է վերջինիս պատժի կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով քրեաիրավական այլ հետնանքների որոշումը նս պայմանավորվում է արարքի կատարման պահով: Այլ կերպ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պարտավորեցնում է քրեաիրավական այլ հետնանքները որոշելիս որպես ելակետ ընդունլ արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությունը՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը: Ուստի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի գործադրման համար պարտադիր պայման հանդիսացող` պատժի կրման համապատասխան նվազագույն ժամկետների որոշումը, նույնպես պայմանավորվում է արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ»:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուարամյանի վարույթով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշման 15-րդ կետը:

10

դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումները բեկանելու ն դատապարտյալ Տիգրան Խանդիլյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ

արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժելու համար:

Նման պայմաններում, բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալը Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Դատապարտյալ Տիգրան Հրանտի Խանդիլյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 29-ի որոշումները բեկանել ն ՀՀ արդարադատության նախարարության «Սնան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ԿԴ/0082/12/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել