«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 ապրիլի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 11 | «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
20 ապրիլի 2010թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Քննության առնելով «Հանրապետություն» կուսակցության դիմումի ընդունելիության
հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել
01.04.2010р:
2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է «ՀՀ
Սահմանադրության 18, 19 հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ 1998 թվականի
օգոստոսի 7-ի քաղաքացիական դատավարության ՀՕ-247 օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ
մասի, 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները` ինքնաբացարկ
հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու մասով»:
3. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետեւյալին
Դիմողը նշում է, որ Հայաստանում գործել է ինչպես ինքնաբացարկի, այնպես էլ
դատավորին բացարկ հայտնելու ինստիտուտը: Բացարկման հիմքերի առկայության պարագայում, երբ դրանք բացահայտում էր դատավորը, կայացնում էր ինքնաբացարկի մասին որոշում, իսկ դատավարության մասնակիցների կողմից հայտնված բացարկը քննում էր
դատարանի նախագահը կամ մեկ այլ դատավոր: 28.11.2007 թվականին օրենսդրական
փոփոխությունների հետեւանքով վերացվեց դատավորին բացարկ հայտնելու ինստիտուտը:
Ներմուծվեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու ինստիտուտը, որի դեպքում դրա քննությունը դրվեց հենց նույն դատավորի վրա: Դիմողի կարծիքով` դատավորը չի կարող անկողմնակալ կերպով լուծել իր անկողմնակալության վերաբերյալ հարցը, եթե նա իրոք շահագրգռված է գործի ելքով կամ կան նրա օբյեկտիվության, արդարության եւ օրենքի հիման վրա գործը լուծելու վերաբերյալ կասկած
հարուցող այլ հանգամանքներ: Բացի այդ, սեփական անկողմնակալության վերաբերյալ
հարցը քննելիս անկողմնակալ չլինելուն նպաստում է այն հանգամանքը, որ միջնորդության
վերաբերյալ կայացված որոշումն առանձին բողոքարկման ենթակա չէ:
Ըստ դիմողի` առկա է համաիրավական արգելք, ըստ որի անարդյունավետ է գանգատն
ուղարկել ըստ էության քննության այն անձին` ում գործողությունները կամ անգործությունը
բողոքարկվում է, քանզի խնդրի այսպիսի լուծումը բողոքարկումը դարձնում է անիմաստ:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներն ինքնաբացարկի «օբյեկտիվ» հիմքով
միջնորդության մասին հարցը քննելիս, սկզբունքորեն այլ լուծում չեն ենթադրում, քան
միջնորդության մերժումը:
4. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 22-րդ
հոդվածի 2-րդ մասի առնչությամբ դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոնշյալ
դրույթներն ուղղակիորեն վկայակոչված չեն տվյալ գործով վերջնական դատական ակտ
հանդիսացող` վարչական դատարանի 02.10.2009 թվականի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ։ Սակայն ՀՀ սահմանադրական դատարանը 2008թ. ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ
իրավական դիրքորոշում է հայտնել «օրենքի դրույթի կիրառում» հասկացության վերաբերյալ`
ընդգծելով, որ դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի վկայակոչումը կարող է
դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է
իրավական հետեւանքներ:
Քանի որ, դիմողի համար որպես ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավական հիմք ծառայել են քաղաքացիական դատավարության օրենսգրքի հենց վերոնշյալ դրույթները: Այսինքն, տվյալ դեպքում ինքնաբացարկ հայտնելու
վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավական գործընթացի իրավական հիմքը
վերոնշյալ դրույթներն են. ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը քննության
է առնվել եւ լուծվել իրավական այն հնարավորության հիմնա վրա, որն ընձեռել են խնդրո
առարկա դրույթները:
Ուստի, քանի որ.
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի
որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ եւ 69-րդ հոդվածների պահանջներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը.
ՈՐՈՇԵՑ
«Հանրապետություն» կուսակցության դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի, 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները` ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու
մասով` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ
գործն ընդունել քննության եւ որպես պատասխանող կողմ ներգրավվել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
20 ապրիլի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 ապրիլի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
