Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1408-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 138-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1408-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 138-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-19522 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-195)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 սեպտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 195 | «ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1408-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 138-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 704-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1408-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 138-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 704-Ն որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2021 թվականի մայիսի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է որոշել ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 704-Ն որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

2. Կառավարության «2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 704-Ն որոշումը (այսուհետ նաև Որոշում) ընդունվել, ստորագրվել է 2021 թվականի մայիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի մայիսի 5-ին: 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-Ն որոշումների սկզբնական խմբագրությամբ դիմումում նշված բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների կազմի համար սահմանված է եղել հետևյալ համամասնությունը հիմնադրի կողմից առաջադրվող անդամներ 25 տոկոս (պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից), լիազոր մարմնի կողմից առաջադրվող անդամներ 25 տոկոս (կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ), համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ընտրվող անդամներ 25 տոկոս, ուսանողության կողմից ընտրվող անդամներ 25 տոկոս: Այսպիսով, մինչ Որոշմամբ կատարված փոփոխությունը հիմնադրամների կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհրդների ներկայացուցչական համամասնությունը բաշխված էր հավասարապես. խորհուրդ ձևավորող յուրաքանչյուր կողմին տրվում էր կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք։ Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 704-Ն որոշմամբ երեք բուհի Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի համար «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան, սահմանվել է ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից 25 տոկոս կամ 5 հոգի։ Սույն թվականի հունիսի 22-ին Սահմանադրական դատարանը, քննարկելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 704-ն որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վիճարկվող ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 704-ն որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ» հարցը, բավարարել է դիմողի Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունը և ՍԴԱՈ-121 որոշմամբ կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 704-ն որոշման գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է 1448-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Այս ընդհանուր որոշմամբ ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ որոշումների, լրացումներ ու փոփոխություններ է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-Ն որոշումներում: Համաձայն այդ որոշման դիմումում նշված բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների կազմի համար սահմանվել է հետևյալ համամասնությունը հիմնադրի կողմից առաջադրվող անդամներ 25 տոկոս (պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից), լիազոր մարմնի կողմից առաջադրվող անդամներ 25 տոկոս (կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ), համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ընտրվող անդամներ 25 տոկոս, ուսանողության կողմից ընտրվող անդամներ 25 տոկոս: Այսպիսով, կատարված փոփոխությամբ հիմնադրամների կարգավիճակ ունեցող բուհերի հոգաբարձուների խորհուրդների ներկայացուցչական համամասնությունը նորից բաշխվել է հավասարապես խորհուրդ ձևավորող յուրաքանչյուր կողմին օժտելով կազմի 25 տոկոսը առաջադրելու (ընտրելու) հնարավորությամբ։ Որոշման 18-րդ և 19-րդ կետերի համաձայն սահմանված պահանջներին համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդները ձևավորվելու են մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ գործող խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչև նոր խորհուրդների ձևավորումը: Դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հանձնարարվել է ապահովել բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում Որոշումից բխող փոփոխությունների պետական գրանցումը օրենքով սահմանված կարգով։

3. Դիմողը գտնում է, որ որոշմամբ նախատեսված կարգավորումները խախտում են կրթության սահմանադրական իրավունքի կարևորագույն անքակտելի բաղադրիչը բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը և կարող են հանգեցնել այդ իրավունքի անհամաչափ սահմանափակման: Դիմողը նշում է, որ Կառավարությունը 2021 թվականի մայիսի 4-ին առանց նիստ հրավիրելու, գրավոր քվեարկությամբ թիվ 704-Ն որոշմամբ ընդունել է պետական ուսումնական հաստատություններից երեքի հոգաբարձուների խորհուրդների կազմին վերաբերող փոփոխությունները: Դիմողը համոզված է, որ նշված օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող և առավել անբարենպաստ լուծումներ պարունակող կարգավորումների ամրագրումը Կառավարության որոշմամբ խնդրահարույց է և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային առումներով: Դիմողը պնդում է, որ վիճարկվող որոշման կարգավորումներով ստացվում է, որ որոշման մեջ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Ընդ որում ուսանողների ներկայացվածության 25 տոկոսն էլ չի փոփոխվել հաշվի առնելով «Կրթության մասին» օրենքի պահանջը: Արդյունքում ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու: Ենթաօրենսդրական մակարդակում բուհերի կառավարման բարձրագույն մարմնի կազմի համամասնության այնպիսի փոփոխությունը, որով նվազում է պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների ներկայացվածությունը, ուղղակիորեն հակասում է կրթության իրավունքի առանցքային բաղադրիչի բուհական ինքնավարության երաշխավորմանը: Ըստ դիմողի բուհերի կառավարման խորհուրդների կազմերի համամասնության փոփոխությունը որպես օրենսդրական փոփոխությունների հիմնական թիրախ դարձնելը, մասնագիտական և ակադեմիական շրջանակներին այդ գործընթացից անմասն թողնելը կասկածի տակ են դնում հետապնդվող նպատակների իրագործելիությունը: Դիմողը նշում է, որ կառավարության նախաձեռնած որոշմամբ նախատեսվում է, որ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նշանակված անդամները պետք է կազմեն բուհի ինքնակառավարման մարմնի մեծ մասը և որոշիչ ազդեցություն են ունենալու բուհի կառավարման հարցերի վրա: Իսկ բուհի հոգաբարձուների խորհրդի Վարչապետի ու լիազոր մարմնի առաջադրած անդամների նկատմամբ էլ որոշիչ ազդեցություն են ունենալու հենց նրանց նշանակած պաշտոնատար անձը կամ մարմինը: Նրանց համար նույնիսկ գոյություն չունեն անկախության երաշխավորման երաշխիքներ ու չեն էլ կարող լինել: Այն, որ նրանց վրա գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կամ լիազոր մարմինն ունենալու են որոշիչ ազդեցություն և այդ ազդեցությամբ կարող է բուհի ինքնակառավարումը խաթարվել, վկայում է հենց գործող պրակտիկան (օրինակ լիազոր մարմնի առաջադրած անդամների հրաժարականներն առանց պատճառաբանության կամ նրանց միասնաբար չներկայանալը խորհրդի նիստերին):

4. Պատասխանողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի 704-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել հիմնադրամի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետության երեք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների Երևանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացում նվազեցնելով խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակը և սահմանելով նոր հարաբերակցություն։ Ըստ պատասխանողի վիճարկվող որոշումը նախաձեռնվել և ընդունվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Հիմնադրամների մասին» օրենքների գործող կարգավորումների շրջանակներում: Նման օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը «տարակուսելի» չէ: Դրա ընդունման հիմքում ընկած չէ Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, ինչպես փորձում է պնդել դիմողը, և անմիջականորեն կապել դրա, մասնավորապես, օրենքի 27-րդ հոդվածի հետ։ Պատասխանողը պնդում է, որ առնվազն տարակուսելի են դիմողի այն պնդումներն ու համոզմունքները, թե Կառավարության այս նախաձեռնությունը Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ին ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու պարագայում, անհարգալից վերաբերմունք է Սահմանադրական դատարանի ու Հանրապետության նախագահի սահմանադրական ինստիտուտների, նրանց սահմանադրական լիազորությունների նկատմամբ, «արժեզրկում» կամ «իմաստազրկում», արգելափակում է Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան դիմելու սահմանադրական իրավասությունը, միտում ունի ճնշում գործադրելու Բարձր դատարանի վրա: Դրանք ենթադրություններ են, հիմնավորված չեն և իրականության հետ որևէ աղերս չունեն: Պատասխանողը շեշտում է, որ վիճարկվող որոշման ընդունմամբ ակնկալվում էր ապահովել բուհերի բնականոն գործունեությունը և խուսափել որոշման մեջ նշված երեք բուհերում հոգաբարձուների գործող խորհուրդներ ձևավորված չլինելու պարագայում հավանական անդառնալի իրավական հետևանքներից։ Կառավարության վիճարկվող որոշման ընդունման նպատակն էր կառավարման կայունությունն ապահովել բուհերում։ Այն վերաբերում է 3 բուհի Երևանի պետական համալսարանին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանին, որոնց կանոնադրություններում կատարվել է հոգաբարձուների խորհուրդների թվակազմի փոփոխություն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան, սահմանվել է ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից 25 տոկոս կամ 5 հոգի։ Պատասխանողը նաև նշում է, որ բուհերի կառավարման խորհուրդների կազմերի համամասնության փոփոխությանը վերաբերող գործընթացից մասնագիտական և ակադեմիական շրջանակներն անմասն չեն մնացել, և չի կարող կասկածի տակ դրվել հետապնդվող նպատակների իրագործելիությունը: Վիճարկվող որոշումը նպատակ չունի անսահմանափակ վերահսկողություն սահմանել բուհերի, մասնավորապես և առաջին հերթին ԵՊՀ-ի նկատմամբ։ Կառավարության նախաձեռնած որոշմամբ նախատեսվում է, որ բուհերի հիմնադրի նշանակած անդամները բուհի կառավարման մարմնում պետք է կազմեն մեծամասնություն։ Նրանց վրա հիմնադրի կամ լիազոր մարմնի «ունեցած ազդեցությամբ» չի կարող խաթարվել բուհի ինքնակառավարումը, բուհական համակարգում կրթական, ակադեմիական ազատության ու համագործակցային միջավայրը:

5. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոհիշյալ դիմումով գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է 1448-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Այս ընդհանուր որոշմամբ ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ որոշումների, լրացումներ ու փոփոխություններ է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-Ն որոշումներում, ինչի հետևանքով սույն թվականի մայիսի 4-ին այդ որոշումներում կատարված լրացումներն ու փոփոխությունները կորցրել են իրենց իրավական ուժը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1408-Ն, 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն և 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1031-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 704-Ն որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

22 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-195

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-195
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել