Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՀԱՅԿՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԺԱՍՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ, ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԱՎՐՈՒՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՐԴՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՍՈՒՐԻԿ ՍԱՅՈՒՆՑԻ, ՆՈՐԱ ՍԱՅՈՒՆՑԻ, ՎԱՀԻԿ ՍԱԹՈՒՆՑԻ, ՍԱՄՎԵԼ ՍԱԹՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՀԱՅԿՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԺԱՍՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ, ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԱՎՐՈՒՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՐԴՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՍՈՒՐԻԿ ՍԱՅՈՒՆՑԻ, ՆՈՐԱ ՍԱՅՈՒՆՑԻ, ՎԱՀԻԿ ՍԱԹՈՒՆՑԻ, ՍԱՄՎԵԼ ՍԱԹՈ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6424 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 64 | ՎԱՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՀԱՅԿՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ԺԱՍՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ, ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԱՎՐՈՒՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՎԱՐԴՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՍՈՒՐԻԿ ՍԱՅՈՒՆՑԻ, ՆՈՐԱ ՍԱՅՈՒՆՑԻ, ՎԱՀԻԿ ՍԱԹՈՒՆՑԻ, ՍԱՄՎԵԼ ՍԱԹՈՒՆՑԻ, ԱԼՎԱՐԴ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՄԱՐՏԻՐՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՄԱՆԻԿ ՀԱՅՐՅԱՆԻ, ՄՀԵՐ ՀԱՅՐՅԱՆԻ, ՎԱՐՍԵՆԻԿ ՀԱՅՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Վանիկ Այվազյանի, Հայկուշ Գրիգորյանի, Գեղամ Այվազյանի, Դավիթ Այվազյանի, Լուսինե Այվազյանի, Սերգեյ Այվազյանի, Հայկ Այվազյանի, Ժասմեն Մանվելյանի, Վարդան Բուդաղյանի, Ռազմիկ Աբրահամյանի, Գագիկ Գրիգորյանի, Գավրուշա Գրիգորյանի, Վարդուշ Գրիգորյանի, Սուրիկ Սայունցի, Նորա Սայունցի, Վահիկ Սաթունցի, Սամվել Սաթունցի, Ալվարդ Ավետիսյանի, Մարտիրոս Ավետիսյանի, Մանիկ Հայրյանի, Մհեր Հայրյանի, Վարսենիկ Հայրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վանիկ Այվազյանը, Հայկուշ Գրիգորյանը, Գեղամ Այվազյանը, Դավիթ Այվազյանը, Լուսինե Այվազյանը, Սերգեյ Այվազյանը, Հայկ Այվազյանը, Ժասմեն Մանվելյանը, Վարդան Բուդաղյանը, Ռազմիկ Աբրահամյանը, Գագիկ Գրիգորյանը, Գավրուշա Գրիգորյանը, Վարդուշ Գրիգորյանը, Սուրիկ Սայունցը, Նորա Սայունցը, Վահիկ Սաթունցը, Սամվել Սաթունցը, Ալվարդ Ավետիսյանը, Մարտիրոս Ավետիսյանը, Մանիկ Հայրյանը, Մհեր Հայրյանը, Վարսենիկ Հայրյանը դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 3-ին) խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ» պայմանի մասով ճանաչել Սահմանադրության 61, 63 և 78 հոդվածներին հակասող այդ պայմանը միայն բողոքի քննության արդյունքում կայացվող որոշմամբ բողոքը մերժելու հիմք հանդիսանալու և բողոքի վարույթ ընդունելու փուլում այն պարզման ենթակա փաստ չհանդիսանալու սույն դիմումով ներկայացված և այլ հիմնավորումներով կամ Սահմանադրության 61, 63 և 78 հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը այնքանով, որքանով այն չի սահմանում բացառություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի համար:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին տրված մեկնաբանությունը համարել Սահմանադրության 61, 63 և 78 հոդվածներին հակասող կամ համարել, որ դրանք Դիմողների նկատմամբ կիրառվել են այլ Սահմանդրության 61, 63 և 78 հոդվածներին հակասող մեկնաբանությամբ»:

2. Դիմողների կարծիքով, որպեսզի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված նորմը կիրառվի Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական նշանակությանը համապատասխան, ապա գործին մասնակից չդարձած անձանց կողմից վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը պետք է ընդունվի վարույթ և վերաքննության կարգով բողոքի քննության ընթացքում պետք է որոշվի, թե արդյոք բողոքաբերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, թե ոչ: Դիմողները նշում են, որ դատարանների կողմից բողոքի ընդունելիության փուլում գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացվելու փաստին անդրադառնալն անհամաչափորեն սահմանափակում է բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը, իսկ այդպիսի մեկնաբանությունը հակասում է Սահմանադրությանը: Դիմողները գտնում են, որ գործին մասնակից չդարձած անձի բողոքը կախված իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացնելու փաստից, չի կարող վարույթ չընդունվել, և գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացվելու փաստը կարող է պարզվել հաստատվել կամ հերքվել, բացառապես բողոքի քննության փուլում: Ըստ դիմողների վիճարկվող նորմերի սխալ մեկնաբանության արդյունքում խախտվել են իրենց սահմանադրական հիմնարար իրավունքները, մասնավորապես դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկվող նորմերի վերաբերյալ դիմողների կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ գործին մասնակից չդարձած անձի բողոքը, կախված իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացնելու փաստից, չի կարող վարույթ չընդունվել բողոքարկվող դատական ակտի բողոք բերող անձի իրավունքներին և պարտականություններին վերաբերելի չլինելու հիմքով. գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացվելու փաստը կարող է պարզվել բացառապես բողոքի քննության փուլում: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողներն, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես առնչվում են վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող նորմերի սխալ կիրառմանը: Այսպես, դիմողների դատողություններն առավելապես հանգում են նրան, որ վերաքննիչ դատարանը 27.08.2020թ. «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման մեջ վիճարկվող նորմերը չի մեկնաբանել համակարգային վերլուծությամբ, այլ կիրառել է Սահմանադրությանը հակասող ձևով, ինչի արդյունքում դիմողների համար կայացվել է ոչ բարենպաստ դատական ակտ: Այսպես, դիմողները նշում են, որ «...Վերաքննիչ դատարանը բողոքի վարույթ ընդունելիության փուլում իրավունք չուներ անդրադառնալ գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների շուրջ վճիռ կայացվելու փաստի պարզմանը, և նորմի սահմանադրական բովանդակությունը պահանջում է, որ ամեն դեպքում գործին մասնակից չդարձված անձանց բողոքը պետք է ընդունվի և նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ կայացվելու փաստը պետք է պարզվի հաստատվի կամ հերքվի բացառապես «Վարույթ ընդունած բողոքի քննության կարգը վերաքննիչ դատարանում» 54-րդ գլխով սահմանված կարգով...»: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողներն իրականում առաջ են քաշում դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Դիմողների կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի գնահատում, այլ դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրենքի պահանջներին համապատասխանության հարցի պարզում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողները, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում են այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վանիկ Այվազյանի, Հայկուշ Գրիգորյանի, Գեղամ Այվազյանի, Դավիթ Այվազյանի, Լուսինե Այվազյանի, Սերգեյ Այվազյանի, Հայկ Այվազյանի, Ժասմեն Մանվելյանի, Վարդան Բուդաղյանի, Ռազմիկ Աբրահամյանի, Գագիկ Գրիգորյանի, Գավրուշա Գրիգորյանի, Վարդուշ Գրիգորյանի, Սուրիկ Սայունցի, Նորա Սայունցի, Վահիկ Սաթունցի, Սամվել Սաթունցի, Ալվարդ Ավետիսյանի, Մարտիրոս Ավետիսյանի, Մանիկ Հայրյանի, Մհեր Հայրյանի, Վարսենիկ Հայրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Խաչատրյան

24 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-64

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-64
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել