Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53 — Հանցագործությունների համակցությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 53 — Հանցագործությունների համակցությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 53. Հանցագործությունների համակցությունը 1. Հանցագործությունների համակցություն է համարվում միևնույն անձի կողմից մեկ կամ մեկից ավելի արարքներով սույն օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, եթե նա դրանցից ոչ մեկի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: 2. Եթե անձի մեկ արարքում առկա են սույն օրենսգրքի միևնույն հոդվածի միևնույն մասի տարբեր կետերով նախատեսված ծանրացնող հանգամանքներ, ապա հանցագործությունների համակցությունը

Ամբողջ Տեքստ

Հոդված 53. Հանցագործությունների համակցությունը 1. Հանցագործությունների համակցություն է համարվում միևնույն անձի կողմից մեկ կամ մեկից ավելի արարքներով սույն օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, եթե նա դրանցից ոչ մեկի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

2. Եթե անձի մեկ արարքում առկա են սույն օրենսգրքի միևնույն հոդվածի միևնույն մասի տարբեր կետերով նախատեսված ծանրացնող հանգամանքներ, ապա հանցագործությունների համակցությունը բացակայում է: Այդ դեպքում արարքը որակելիս նշվում են այն բոլոր կետերը, որոնցում նախատեսված հանգամանքներն առկա են անձի արարքում:

3. Հանցագործությունների համակցությունը բացակայում է նաև երկընտրելի օբյեկտիվ կողմ ունեցող հանցակազմերի իրականացման այն դեպքում, երբ միևնույն անձը միասնական դիտավորությամբ կատարում է այդ հանցակազմի օբյեկտիվ կողմի մեջ մտնող մեկից ավելի արարքներ:

4. Հանցագործությունների համակցության դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության յուրաքանչյուր հանցագործության համար` սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել